ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 29, 2012 13:53 - 3 քննարկում

Բինյամին Նեթանյահուն. “Նշանակություն չունի, թե քանի պետություն մեր դեմ կքվեարկի”:

Իսրայելը չի հանդուրժում ՄԱԿ-ում պաղեստինյան պետականության վերաբերյալ պատրաստված բանաձևը և դրանից տեղում իրավիճակի իրական փոփոխություններ չի սպասում, այսօր հայտարարել է իսրայելական կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը մի քանի ժամ անց կքննարկի Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը և, ինչպես սպասվում է, կհաստատի հայցը ձայների ճնշող մեծամասնությամբ:
Նախազգուշացնելով, որ ՄԱԿ-ում միակողմանի դեմարշը պաղեստինցիներին միայն կհեռացնի սեփական պետություն ստեղծելու հնարավորությունից, Նեթանյահուն թվարկել է բանաձևի նկատմամբ իսրայելական կողմի բողոքները:
«Իսրայելը պատրաստ է խաղաղության մեջ ապրել պաղեստինցիների հետ, սակայն, որպեսզի այդ խաղաղությունը կայուն լինի, պետք է Իսրայելի անվտանգությունը ապահովված լինի: Պաղեստինցիները պետք է ճանաչեն հրեական պետությունը և պատրաստ լինեն մեկընդմիշտ ավարտել հակամարտությունը նրա հետ: Այս պահանջներից ոչ մեկը տեղ չի գտել բանաձևում, և այդ պատճառով Իսրայելը չի կարող այն ընդունել», – ասել է վարչապետը:
ՄԱԿ-ի որոշումը որևէ փոփոխության չի հանգեցնի: Այն պաղեստինյան պետության կազմավորմանը չի աջակցի… Նշանակություն չունի, թե քանի պետություն մեր դեմ կքվեարկի: Ոչ ոք և ոչ մի բան ինձ չի ստիպի զոհաբերել Իսրայելի անվտանգությունը և խաթարել Իսրայելի ժողովրդի` իր հողի հետ հազարամյա կապը», – ասել է Նեթանյահուն:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob M.
Dec 1, 2012 8:46