ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, November 29, 2012 7:46 - 1 քննարկում
Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրել է հայտնել նախագահական ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե ոչ: Նա խնդրանքը հիմնավորել է առողջության կտրուկ վատթարացմամբ:
Սերժ Սարգսյանը Արամ կաթողիկոսից «Կիլիկիո խաչ» ստանալուց հետո Լիբանանից վերադառնալուն պես, առանց լոգանք ընդունելու, տեսակցություն է խնդրել ԲՀԿ-ի առաջնորդ, հանրության կողմից հարգված բարերար-գործարար Գագիկ Ծառուկյանից:
Վերջինս 2 օր առաջ Ուկրաինայում նշում էր իր ծննդյան 56-ամյակը շրջապատված ՌԴ և Ուկրանիայում գտնվող գործարարներով և քաղաքական գործիչներով: Նա հատկապես վերադարձել է Հայաստան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը բացելու համար:
ՀՀ նախագահը բավականին անհանգստացած է նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանի հավանական մասնակցությունից, ով չի շտապում հրապարակել իր որոշումը` սեփական թեկնածուո՞վ է մասնակցելու ընտրություններին, պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուի՞ն, թե՞ իր թեկնածությունն է դնելու:
Սերժ Սարգսյանին այս անորոշ վիճակը զրկել է քնից: Երբեմն նա քնած տեղից վեր է թռչում « նա ինձ կհաղթի, ես կորած եմ» բացագանչելուվ:
Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը խնդրել է հայտնել մտադրությունը՝ «դնելու ե՞ս, թե…»:
Ծառուկյանը նայելով նյարդայնացած նախագահի հոգնած աչքերին, բարեկամաբար թփթփացրել է նրա ուսը.
-Գնա մի քանի օր քնիր, կազդուրվիր: Կհանդիպենք՝ կասեմ:
ASPET
1 քննարկում
Ս.Ս.