ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, November 29, 2012 8:10 - 1 քննարկում
Աշխարհի բռնցքամարտի առաջնությունը Երևանում:
on Nov 28, 2012 by PanoramaamTV
Այսօր Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 68 երկրների ավելի քան 600 մարզիկներ առաջիկա մոտ տաս օրվա ընթացքում կվիճարկեն ուժեղագույնների կոչումը 10 քաշային կարգում:
Ողջունելով հյուրերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը հայտարարեց, որ աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպման իրավունքը Հայաստանին տրվել է այն բանի շնորհիվ, որ մեր երկիրը լավագույն կերպով է կազմակերպել աշխարհի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ի նախագահը այն ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատուհան է բացում դեպի աշխարհ և այսօր ևս մեկ հնարավորություն ունենք ավելացնելու այդ պատուհանների թիվը:
Պարոն Մուրադյանը նշեց նաև, որ բոլոր աշխատանքները իրականացված են և աշխարհի երիտասարդական առաջնությունը խոստանում է անցնել հետաքրքիր ու լարված պայքարում: Նա ավելացրեց նաև, որ այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունն է սևեռված դրա վրա և առաջնության մասնակիցները իրենց հետ Հայաստանից նաև տպավորություններ պետք է տանեն:
Այնուհետ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջնությունը բացված համարելուց առաջ հայտարարեց, որ այս միջոցառմամբ Հայաստանը աշխարհին ներկայանում է ոչ միայն որպես իր մարզական, այլև մշակութային արժեքներով և հույս հայտնեց, որ մասնակիցները բարձր կարծիք կկազմեն հայկական հյուրընկալության մասին:
Վերջում մեկական մարզիկ և մրցավար երդվեցին հավատարիմ լինել մարզական արդար խաղի կանոններին` ի փառս սպորտի, որից հետո սկսվեց համերգային մասը: Վաղվանից մարզիկները դուրս կգան ռինգ` որոշելու աշխարհի ապագա չեմպիոններին:
1 քննարկում
karen