ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 28, 2012 11:54 - 3 քննարկում
Ինչո՞վ էր պայմանավորված հունգարա-ադրբեջանական կառավարությունների համագործակցությունը մարդասպան Սաֆարովին ազատելու խնդրում:
Սկանդալ Հունգարիայում. առաջարկվել է ստեղծել «իշխանության մեջ գտնվող վտանգավոր հրեաների» ցուցակ
Հունգարիայի իշխանական շրջանակներում իրական սկանդալ է տեղի ունեցել. երկրի օրենսդիրներից մեկը՝ Մարտոն Դյենդյեշին, ով խորհրդարանում ներկայացված Ազգայնական կուսակցության անդամ է, կոչ է արել ստեղծել «իշխանության մեջ գտնվող վտանգավոր հրեաների» ցուցակ, հայտնում է Euromag-ը։
Նրա խոսքով՝ այդ ցուցակում պետք է ներառվեն այն հրեա քաղաքական գործիչները, որոնք սպառնում են Հունգարիայի ազգային անվտանգությանը։ Սակայն երկրի կառավարությունը խիստ քննադատել է այդ առաջարկը՝ այն որակելով որպես «հակասեմականության դրսևորում»։
Թեև հունգարացի ազգայնականները հաճախ են նման սադրիչ հայտարարություններով հանդես գալիս, սակայն սա առաջին դեպքն է, երբ սկանդալային առաջարկն արվել է նման բարձր դիրք ունեցող չինովնիկից։ Օրենսդիրը նշել է, որ Հունգարիայի խորհրդարանում և կառավարության կազմում եղած հրեաների թիվն ամենաանմիջական ազդեցությունն ունի երկրի իշխանությունների իսրայելամետ դիրքորոշման վրա։
Գազայի հատվածում առկա հակամարտության թեմայով խորհրդարանական քննարկումների ժամանակ Դյենդյեշին հայտարարել է, որ եկել է ժամանակը ստուգելու, թե խորհրդարանի ու կառավարության անդամներից քանիսն ունեն հրեական ծագում և նրանցից ովքեր են վտանգ ներկայացնում Հունգարիայի ազգային անվտանգությանը։
Իսկ ավելի ուշ անդրադառնալով կառավարության կողմից հնչեցված խիստ քննադատությանը՝ օրենսդիրն ասել է .«Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես հրեաների հետ կապված հայտարարությունները նման ագրեսիա առաջացնում։ Ի՞նչ է, նրանք յուրահատո՞ւկ են, թե՞ նրանց շահերն առաջ են տանում ազդեցիկ մարդիկ»։
3 քննարկումներ
yan zal