Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, November 27, 2012 6:32 - 11 քննարկում
Զգուշացե’ք, նորեն կեղծիք է !
Արա Հովհաննեսյան
—————————
«ՀԱՅ»ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ Մարդատեսակի ծագման եւ զարգացման միջուկային տեսաբանություն (Փրոֆեսոր Յովհաննես Փիլիկեան)
«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը հրատարակել է Փրոֆեսոր Յովհաննես Փիլիկեանի վերը նշված գիրքը, որն էլ կփորձեմ քննարկել:
Գիրքը կազմավորել և հրատարակության է պատրաստել «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի նախագահ, բանաստեղծ ու հրապարակախոս Կարո Հակոբյանը:
Բացի կազմավորելուց և հրատարակության պատրաստելուց, Կարո Հակոբյանը գրքի նախաբանում գրել է «երկու խոսք» (հինգ էջանոց), որտեղ մանրամասն ներկայացվում է հեղինակի ոճը, փաստերի ներկայացման ձևը և վերջապես հանճարեղ գիտական գաղափարները: Կարո Հակոբյանը այնքան է ոգևորվում, որ առաջարկում է. «Այս գիրքը ունի նաեւ դաստիարակչական բնույթ եւ առաջարկում ենք ընթերցել ոչ միայն գիտական, մտավորական շրջանակներում, այլ նաեւ հասարակության բոլոր շերտերի մեջ, հատկապէս ուսանողության եւ դպրոցական շրջանակներում… » (էջ 27):
«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը հաշվի առնելով գրքի խիստ կարևորությունը, Կարո Հակոբյանի «երկու խոսք»-ը ներկայացնում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ գրքի տեքստը՝ երկու լեզվով, հայերեն ու անգլերեն:
Հիմա փորձենք հասկանալ գրքի հեղինակի առաջ քաշած գաղափարները, որոնք ըստ Կարո Հակոբյանի, անհրաժեշտ է ընթերցել նույնիսկ «դպրոցականների շրջանակներում»:
Ինչպես նշեցինք, գիրքը կոչվում է «Հայ»երը, առաջին «մարդ»երը, Մարդատեսակի ծագման եւ զարգացման միջուկային տեսաբանություն: Վերնագիրն արդեն խիստ գայթակղիչ է հայերի համար, քանի որ հեղինակը հենց վերնագրում հայտարարում է, որ «Հայ»երը, առաջին «մարդ»երն են և սա էլ քիչ է, այդ ապացուցելու համար ստեղծել է մի ամբողջ միջուկային տեսություն, որը կարծես թե ավելի արժեքավոր է դարձնում գիրքը:
Այստեղ մի փոքր պետք է շեղվենք նյութից, բանը նրանոմ է, որ վերջին 1700 տարում, հատկապես քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովուրդը անընդհատ նսեմացվել է, քրիստոնեական գործիչները ոչնչացնելով մեր հազարամյակների մշակույթը, պատմությունը, գիրը, մեզ անվանել են հեթանոս և մշակույթ ու պատմություն չունեցող ազգ: Մեր հին հավատքի հետ կորցնելով մեր երբեմնի հզորությունը, շրջապատի ազգերի կողմից անընդհատ ստորացվել, ստրկացվել ու ոչնչացվել ենք, իսկ 20-րդ դարի սկզբին մի կերպ փրկվեցինք ջհուդա-թուրքական ոչնչացումից գյավուրի (անհավատ) կոչումով:
Ահա թե ինչու մեր ամբողջ ժողովուրդը կոմպլեքսավորված է թերարժեքության բարդույթով և բավական է որևէ օտար, հայերի մասին մի փոքր դրական արտահայտվի և հայերս պատրաստ ենք ամենամեծ պատիվների արժանացնել նրան, նույնիսկ հաշվի չառնելով , որ այդ դրականի հետ նաև թույն է ներարկվում:
Եվ ահա հանկարծ, Լոնդոնում նստած մեկը, թեկուզև հայի անվան տակ, ինքն էլ Փրոֆեսոր (նույնիսկ հայրանունն էլ Իսրայել), գիրք է գրում և վերնագիրն էլ «Հայ»երը, առաջին «մարդ»երը, պարզ է, որ հայերը պետք է աշխարհով մեկ լինեն և նույնիսկ չնկատեն, թե ի՞նչ է ուզում իրականում ասել հեղինակը:
Իսկ ի՞նչ է ուզում իրականում ասել հեղինակը: Ավելի լավ է առաջ չանցնենք . քննարկենք հերթով: Նախ ասենք, որ հեղինակը հայտարարում է, որ ինքն այն հիմարներից չէ, «որոնք Խորենացին կը մեկնաբանեն իբրեւ հեքիաթներու հաւաքածոյ» (էջ 32) և ինքն ինչպես Խորենացուն, այնպես էլ հերոդոտոսին ու հին կտակարանը համարում է հին պատմության անփոխարինելի փաստաթղթեր: Հրաշալի է, ահա թե ինչու հենց սկզբից հեղինակը անդրադառնում է Խորենացուն, որը ըստ հեղինակի արձանագրում է. «Հայը ինքզինք «հայ» կը կոչէ, իսկ ոչ-հայերը զայն կը կոչէն «Արմէն»ական» (էջ 31): Ըստ խորենացու, «Արմեն»-ը բխում է Արամ թագավորի անունից, իսկ «հայ»-ը՝ Հայկ նահապետի անունից: Այստեղ հեղինակը հայտարարում է, որ Հայկ նահապետն է իր անունը ստացել Հայ ժողովրդի անունից, որովհետև ժողովուրդը չի կարող անվանվել առաջնորդի անունով և չգիտես ինչու՞ անմիջապես հայտարարում է, որ Արամ թագավորի անունով մեր ժողովուրդը կարող էր կոչվել Արմեն (էջ 31): Այստեղ իհարկե գաղտնիք է մնում, թե ինչո՞ւ Հայկի դեպքում չի կարելի, Իսկ Արամի դեպքում կարելի է, բայց անցնենք առաջ: Հետո հեղինակը հայտնում է, որ եթե Հայկ նահապետի, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի (մեղա քեզ տեր) ու Մովսես մարգարեի գոյությունը կասկածելի է, ապա Արամ թագավորի պատմական գոյությունը «անկասկած է» (էջ 32): Մեջբերում ենք հեղինակին.
«Ուրարտական կոչուած արձանագրութիւններու «Արամէ»ն է, եւ նախահայրը «Արամէական» կոչուած ցեղախումբերու,որոնցմէ Աբրահամ մարգարէ, նախահայրը Հրեաներու եւ Արաբներու, Հին կտակարանի եւ Քորանի ներշնչման աղբյուրը: … Առայժմ բաւականանք նշմարելով որ «Ուրարտացի» կոչուած Արամը ուղն-ու-ծուծով հայ էր, …» (էջ 32):
Ահա թե ինչ, պարզվում է, որ հեղինակին խիստ անհրաժեշտ էր Արամի պատմական գոյությունը անկասկած հայտարարել ոչ թե իր հայասիրությունից, այլ որովհետև այս ուղն-ու- ծուծով հայ Արամից էլ ըստ հեղինակի ծագել է Աբրահամը: Այսինքն ստացվում է, որ ջհուդների նախահայր Աբրահամը հա՞յ էր:
Հարգելի ընթերցող, կարող եք ինձ բացատրել, այս ի՞նչ ջհուդացավ է կպել մեր այս հայ կոչվող մի քանի հեղինակներին, որոնք կարծես թե փորձում են հայագիտական գրքեր գրել, բայց ստացվում է ջհուդների ու նրանց նախահայր Աբրահամի մասին: Հեղինակը կարծես մասնագիտությամբ թատերագետ է և նույնիսկ արժանացել է ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության «Պետրոս Ադամյան» մրցանակին: Հարգելի թատերագետ Փրոֆեսոր Յովհաննես Փիլիկեան, ջհուդները սեմիտներ են, նրանք հայերից տարբերվում են ոչ միայն իրենց լեզվով, այլ նաև իրենց մարմնի և գանգի կառուցվածքով, նրանք ոչ մի դեպքում չեն կարող հայկական ծագում ունենալ կամ Հայաստանից լինել, ինչքան էլ որ դուք ուզենաք, նրանք չեն կարող կապ ունենալ մինչև ուղն-ու-ծուծով հայ Արամի հետ, նրանք հայի ճիշտ հակառակն են: Հետաքրքիր է, Ձեր ինչի՞ն է պետք նրանց հայ դարձնելը:
Եվ ահա հեղինակի մեջ հարց է առաջանում, ի՞նչ կնշանակի և ի՞նչ իմաստ է պարունակում «ես հայ եմ» արտահայտությունը (էջ 33): Արտահայտությունը հասկանալու համար նա դիմում է իր միջուկային տեսությանը. «անհրաժեշտ է բարդօրէն միաձուլուած միասնութիւն մը ներքնապէս քանդել, պայթեցնել, տեսնելու համար թէ ինչ «աղիւսներէ» կազմուած է… անհրաժեշտ է բարդը պարզեցնել գերազանցապէս իր բաղադրիչ մասերուն, … եվ այդ պետք է իրագործել քայլ առ քայլ:» (էջ 33):
Այնուհետև հեղինակը նորից է անդրադառնում Խորենացուն, պնդելով, որ հայ անունը չէր կարող ծագել Հայկ նահապետի անունից, քանի որ ոչ թէ ժողովրդի անունն է ծագում իր առաջնորդի անունից, այլ՝ հակառակը: Եթե Փրոֆեսորը նեղություն քաշեր և կարդար Մարտիրոս Գավուքչյանի հայագիտական ուսումնասիրությունները, ապա գուցե կհասկանար, որ հայկական բազմաթիվ ցեղամիավորումներ իրենց առաջնորդի կամ աստծո անունով են կոչվում:
Եվ ահա հեղինակը հայտարարում է, որ «Հայ բառին նշանագիտութեան բանալին նախ եւ առաջ պէտք է փնտռել Վանի բառբառին մեջ …(էջ 35): Քանի որ այս բառբառի տարածման շրջանը համընկնում է Հայկ նահապետի բնակության վայրի հետ և հետագայում Ուրարտական պետության սիրտն էր, «եւ մանավանդ Արարատ լեռան շրջակայքը:» (էջ36): Հեղինակը պարզում է, որ Վանի բառբառում «վանէցին «հայ»ը կը հնչէ խ(ո)այ, իսկ խ(ո)այ բառը հայերէնի մեջ ընդհանրապէս նախ այծի, ապա ոչխարի եւ միշտ կոտոշաւոր կենդանիներու արուն կը նշանագրէ…» (էջ 36): Այս փաստը արդեն բավական է, որ հեղինակը հաստատուն վճռի, որ «հայ» բառի առաջնային իմաստը նշանակում է հենց խոյ մարդեր, կամ խոյի ժողովուրդ: Որ վանեցիները հայ-ին խայ են ասում (նաև հաց-խաց), դա մենք գիտենք, բայց որ խայ-ը դա խոյն է, դա արդեն մեր թատերագետի հայտնագործությունն է, ըստ որում, այստեղ հեղինակը ուղղակի հայտարարում է, նույնիսկ առանց օգտագործելու իր միջուկային տեսությունը:
Եվ քանի որ հեղինակը հայտնաբերեց խոյ մարդեր և խոյի ժողովուրդ հասկացությունները, անմիջապես հայտարարում է նախ «խոյի քաղաքակրթություն» տերմինը ու սկսում է փնտրել թե որտեղ կարող է լինել այդ քաղաքակրթության օրրանը և իհարկե անմիջապես հայտնաբերում է, որ դա հենց Վանի շրջանն է: Հետաքրքիր է, որ մեր թատերագետ հայագետը հայտնագործություններն անում է իրար հետևից, ուղղակի հայտարարում է մի հայտնագործությունը մյուսի հետևից (ինչ կարիք կա դրանք հիմնավորելու): Եվ այսպես , հայտարարելով խոյի ժողովուրդի և խոյի քաղաքակրթության մասին, հիմա էլ հայտարարում է, որ Խալտիները իսկական վանեցի Խայ-եր են (էջ 37), քանի որ, ըստ հեղինակի խալ-տէ բառի արմատը հենց խայ արմատին մի տարբերակն է: Այս մի քանի «հանճարեղ» հայտնագործություններից հետո հեղինակը հայտարարում է, «ըստ կարգ մը հեղինակաւոր աղբիւրներու (հեղինակը իհարկե այս աղբյուրները չի նշում), հրեայ ժողովրդին նախահայր Աբրահամը խալտէացի մըն էր: Բայց կան շատ աւելի հիմնաւոր փաստեր, հաստատելու համար աներկբայօրէն հրեայ ժողովուրդին հայաստանեան ծագումը, դարձեալ վանի շրջակայքէն: Անոնց «խոստացեալ երկիրը»… Հայաստանի վերագտնումն է, ոչ մէկ կապ ունի Պաղեստինի հետ:» (էջ 37):
Այսպիսով հեղինակը ճշտորեն որոշում է, որ Աբրահամը ծագումով Վանի շրջանից է և ինքն ունի բոլոր հիմնավոր ապացույցները դրա համար (իհարկե ոչ մի ապացույց չբերելով) և ամենակարևորը՝ Եհովայի խոստացած երկիրը ոչ թե Պաղեստինն է, այլ հենց Հայաստանը: Մեղա քեզ տեր (կասեր տատս), ահա թե ինչու էր պետք համոզել ընթերցողին, որ Խորենացին սխալ էր և Հայ ժողովրդի անունը իր նահապետի անունից չէ և հենց խոյ էլ նշանակում է և խոյի քաղաքակրթության օրրանը հենց Աբրահամի հայրենիքն է, Վանի շրջակայքը, պատմական Հայաստանի սիրտը:
Շարունակենք ընթերցել Իսրայելի որդու հայտնագործությունները: Այստեղ հեղինակը որոշում է ստուգաբանել հայ անունը իհարկե ջհուդների լեզվով և պարզում է, որ ջհուդերեն այն նշանակում է «կեանք» և որ ամենից կարևորն է, այս խայ վանկը կդառնա Եահ-ուայ անվան արմատը (էջ 37-38): Այս սարսափազդու հայտնագործնությունից հետո հեղինակը գրում է «Մեծն աստծոյ այս կոչումը այնքան սուրբ է, որ ուղղափառ հրեան կը սարսափի զայն երբեւէ բերան առնելէ, նոյնիսկ չի համարձակիր զայն գրել թուղթի վրայ, …եւ ուրեմն նշմարենք որ այդ սրբազան ահեղ անուան արմատը ուրիշ բան չէ եթե ոչ սեմական լեզուի ուղղությամբ հայ ժողովուրդի անուանակոչութիւնը, …» (էջ 38):
Սա արդեն լուրջ է և սարսափազդու, պարզվում է, որ սուրբ ու ահեղ Եհովայի նույնիսկ անվան հիմքը հայն է (գուցե ինքն էլ է հայ), իսկ ջհուդները առնվազն մեր «եղբայրները» : Հիմա արդեն մեր թատերագետ Փրոֆեսորը պետք է բացատրի, թե այդ ինչպես եղավ, որ այդ ահեղ Եհովան կրելով հայ անունը, իր ընտրյալ ժողովուրդ հայտարարեց ջհուդներին, իսկ այս խեղճ ու կրակ հայերը, երբ հրաժարվեցին իրենց հայրենական հավատքից և ընդունեցին Եհովայի ջհուդական քրիստոնեությունը, կորցրին իրենց պետականությունը, երբեմնի աշխարհակալ հզորությունը, ամբողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ 20-րդ դարի սկզբին հայերի մի փոքր մասը միայն հազիվ մազապուրծ եղան ջհուդա-թուրքական յաթաղանից:
Պարզվում է, որ ամենասարսափելին առջևում է, ահա թե ինչ է գրում այս իսրայելի որդին.
«Երկրորդ մեծագոյն եւ կարեւորագոյն յիշեցումը հրեայ ժողովրդին հավաքական ենթագիտակցության, որ իրենց ծննդավայր-հայրենիքը Հայաստանն է, եւ պետք է հոն վերադառնան, Արարատի շուրջը, ջրհեղեղի-պատմութեան գոյութիւնն է իբրեւ առաջին, գիրք սրբազնագոյն գրքին,Թորայ-ին: (էջ 38, ընդգծումը և գունավորումը իմն է, Ա.Հ.):
Ինչպես տեսնում եք , սա արդեն ուրիշ մակարդակ է, սա արդեն ոչ միայն հայտարարում է , որ Հայաստանը ջհուդների հայրենիքն է, այլ նույնիսկ օրը ցերեկով նրանց հիշեցնում է, որ ջհուդներ, չմոռանաք որ դուք Հայաստանից եք և ինչքան կարելի է շուտ վերադարձեք այնտեղ:
Շարունակենք այս ողբերգության ընթերցումը:
Հայաստանն ամբողջ՝ Նոյան տապանը . Հեղինակը բացառում է նոյան տապանի գոյությունը, (չնայած որ այդ մասին մանրամասն գրված է իր նշած սրբազնագույն գրքին՝ Թորային մեջ) և կարծիք է հայտնում, որ Հայաստանը ինքը հենց Նոյան տապան է, իսկ նոյի անունն էլ խայի տարատեսակ է, այսինքն Նո-ախ (բայց եթե տապան չի եղել, ուրեմն պետք է որ Նոյ էլ չլիներ): Հաջորդ տողում հեղինակը նոր գյուտ է անում. « ի միջի այլոց, Եւայի եբրաերէն անուանակոչումը նույն արմատն է դարձեալ, խա-ուա,» (էջ 40):
Տեսնում ե՞ք, ինչ հեշտությամբ են Փրոֆեսորները հայտնագործություն անում, հայտարարում են ու վերջ, իսկ ամենակարևորը. «…այս բոլոր անուներն ալ կը նշանագրեն հայ ժողովրդի անուանակոչումը, որ եբրաերէնի մեջ սրբազնագրուած է իբրեւ «կեանք» նշանակող բառ:» (էջ 41): Ամեն ինչ ջհուդների հետ և ջհուդների լեզվով սրբագործված…
Ջհուդների նախահայրենիքը մեր գիտնական հայագետին այնքան է հուզում, որ նա նորից ու նորից է նշում այն Հայաստանը լինելու մասին. « տապան- ուխտի պաշտմունքը ամբողջ Հայաստանի, Հայաստան աշխարհի բարձրավանդակի պաշտմունքն է, իբրեւ հայրենիքը, ծննդավայրը եբրայեցի ժողովուրդը կազմող հնագոյն ցեղախումբերուն, ժամանակ առ ժամանակ, զանազան ժամանակահատուածներու Հայաստանէն արտագաղթող: Արամ թագաւորի զաւակունք թէ խալտէացի Աբրահամն իր սերունդով կը հասնի եգիպտոս, ուր արդէն հասած էր Մովսէս մարգարէի սերունդը իբրեւ Հիքսոս:» (էջ 41, ընդգծումն իմն է, Ա.Հ.):
Այ այսպես, մի կրակոցով երկու նապաստակ, և «ապացուցեց », որ ջհուդների հայրենիքը Հայաստանն է, այդ էլ քիչ է, Հայաստանից էլ դեպի եգիպտոս արշաված Հիքսոսների ցեղախումբն էլ դարձրեց ջհուդական: Դե արի ու մի հպարտացիր իսրայելի այս զավակի «հանճարեղությամբ» ու «հայասիրությամբ»:
Ականջդ կանչի Յուրի Սարգսյան, իր «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքում խեղճ մարդը տանջվում չարչարվում է, հազար գիրք ու հեղինակ է մեջտեղ բերում, որպեսզի այս նույն «ճշմարտությունները» ապացուցի, իսկ մեր թատերագետ Փրոֆեսորը միանգամից ուղղակի հայտարարում է, որ մեր երկիրը ջհուդներինն է ու վերջ: Իսկ որպեսզի հայերը շատ չբարկանան, անում է մի քանի հայտարարություններ, զոր օրինակ. «…Հայկական լեռնաշխարհը այսպիսով, կը պարունակէ ամէն բանի առաջին նախատեսակը, մանրէներէն սկսեալ, բույսերը, մինչեւ կենդանիներն ու մարդ արարածը…» (էջ 43): Պատկերացնում ե՞ք հայեր, նույնիսկ առաջին մանրեները մեզ մոտ Հայաստանում են առաջացել, իսկ մենք այնքան երախտապարտ ենք Փրոֆեսորին, որ «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի նախագահը երախտագիտությունից այս գիրքն է հրատարակել, իսկ մի ուրիշ հայուհի էլ նույնպես երախտագիտությունից գովազդում է այն:
Կամ օրինակ, Եգիպտացիները ելած են Հայաստանի լեռնաշխարհէն, իսկ բուրգերն էլ նրանք կառուցել են Արարատ լեռան կարոտից (էջ 46), պատկերացնում ե՞ք ինչ մակարդակի գիտնական է մեր Փրոֆեսորը, որ նույնիսկ չի պատկերացնում ոչ այդ բուրգերը, ոչ էլ այդ բուրգերի ծանր շինարարությունը և կարծում է, որ միայն կարոտից կարելի է բուրգ կառուցել: Ապրելով Անգլիայում, իհարկե մեր «հայասեր» Փրոֆեսորը չեր կարող չանդրադառնալ Անգլիային և նրա պատմությանը, մանավանդ Անգլո-սաքսոնական քրոնիկոններին, որոնց մասին արդեն լայնորեն անդրադարձվել են հայ հեղինակների կողմից:
Հետո հեղինակը անցնում է Անգլիայի թագավորական հնագույն գահին (համարվում է կելտական արքայական մշակույթի խորհրդանիշ) և իհարկե այն նույնացնում է ջհուդական տապանուխտի հետ ապա այն հայտարարում է հայկական, իր Արարատ լեռով և հայկական զույգ առյուծներով, սակայն քանի որ ջհուդները Արարատի շրջակայքի ծնունդ են, ուրեմն դա ջհուդական է (էջ 53):
Մեր «հայասեր» հայագետը շարունակելով իր հայտնագործությունները, Անգլիայի Ուելսի շրջանը հայտարարում է լենինականցիների (գյումրի) հիմնադրած բնակավայր, իսկ երբ տեսնում է Սիսիանի Քարահունջը, այնպես է շշմում, որ ոչ մի խոսք չի գտնում այդ հուշարձանը ջհուդական հայտարարելու:
Հեղինակը այնքան է ոգևորված իր խոյ արմատի հայտնագործությամբ, որ ամեն ինչ բացատրում է խոյ բառով, այդ թվում Նախիջևանը – նաոախ-իջևան և նույնիսկ Ուկրաինան.
«Ուքրանացիները սեմական գրելաձեւով խոյ-ի ժողովուրդ են (ուք-արմատը հակառակէն խու է)» (էջ 55): Այս հայտնագործությունը հատկապես ցնցող է ուկրաինացիների համար, այդ միամիտները կարծում են, թե Ուկրաինա անունը առաջացել է окрай բառից, երբ Կիևյան Ռուսիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Մոսկվա, տարածաշրջանը դարձավ окрай – ծայրամաս, որից էլ Ուկրանիա անունը: Թող սովորեն մեր «հանճարեղ» Փրոֆեսորից: Զարգացնելով իր խոյաբանությունը, հեղինակը ամբողջ ճարտարապետության հիմքը հայտարարում է խոյը (խոյակներ), ձեռքի հետ անելով այլ բազմաթիվ մանր-մունր «հայտնագործություններ» (էջ 57-59): Այնուհետև հեղինակը հայտարարում է, որ հույներն էլ հայ են և իհարկե Վանի շրջանից և նրանց հին լեզուն Վանի բառբառներից է, հունական այբուբենը պատկանում է խոյի մարդկանց մշակույթին, իսկ աշխարհի բոլոր այբուբենները խոյի եղջյուրների տարատեսակներն են: (էջ 64)
Այս բոլոր հայտարարությունները հեղինակը անվանում է գյուտեր (էջ 65), իսկ «Եվրոպայի հայերի համագումարի» նախագահ Կարո Հակոբյանը գիրքը անվանում է գիտական ուսումնասիրություն: Գիտական ուսումնասիրություն առանց որևէ հիմնավորման, միայն դատարկ հայտարարություններով:
Հաջորդ էջերում հեղինակը փորձում է մարդ արարածի առաջացումը բացատրել քվանտային տեսությամբ (էջ 65), ըստ երևույթին զգալով, որ մինչ այդ իր հայտարարած գյուտերը հիմնավորված չեն: Հետո անցնում է դարվինիզմի քննադատությանը, այնուհետև եզրակացնում է, որ առաջին ընտելացված կենդանին ոչ թե շունն էր, այլ այծ-ոչխար-խոյն, իսկ որ կարևորն է, նստակյաց մշակույթը բնութագրվում է ոչ թե ցանքաբուծությամբ, այլ կենդանիների ընտելացմամբ (էջ 68), չնայած որ հեղինակի սրբազնագոյն գրքին՝ Թորային մեջ գրված է, որ Եո-հայը (Եհովան) սկզբում դրախտի այգին տնկեց ու կարծես թե ոչինչ չի ասվում այծի կամ խոյի մասին: Սա իհարկե կարևոր չէ, քանի որ եթե Փրոֆեսորն է հայտարարում, այն էլ Լոնդոնի համալսարանի խորհրդի ցմահ անդամը, ուրեմն այդպես է, էլ կասկածելս ո՞րն է: Հետո հեղինակը վերադառնում է հայ բառին և փորձում է ստուգաբանել, օգտագործելով իր միջուկային քուանթումային տեսաբանությունը և հանգում է այն համոզման, որ հայ նշանակում է Այ, իսկ ես հայ եմ-նշանակում է ես Այ-ի մարդ եմ կամ Այ-ի ժողովուրդ: Փրոֆեսորը եթե ծանոթ լիներ հայ մեծագույն հայագետներ Մարտիրոս Գավուքչյանի և Վահան Սարգսյանի ուսումնասիրություններին, կհասկանար, որ հայ նշանակում է Ար, և հայերը ոչ թե Այ-ի ժողովուրդ են, այլ Ար-ի: իսկ ինչ է Ար-ը, դա արդեն հնարավոր չէ հասկանալ առանց հայի գենի, նույնիսկ եթե օգտվում ես միջուկային քվանտումային տեսաբանությունից: Այնուհետև հեղինակը անցնում է Չինաստան ու Ճապոնիա և հայտարարում է այդ ռասան նույնպես խոյի ժողովուրդ, իսկ Hokkaido կղզին՝ խոյի խայի տուն: Անցնելով Աֆրիկա , հայտնաբերում է ցեղեր, որ ուղղակի խոյ-խոյ են կոչվում (ուղղակի վանեցիներ, միայն սև) և որ ամենակարևորն է, զբաղվում են խոյաբուծությամբ (էջ 79). «Ափրիկէի բոլոր անուները գրեթէ հայ-ի վարիանտ են: …Պուշմէնները կը կոչուին խոյ-խոյ տառացիօրէն…» (էջ 79):
Իսկ որպես ապացույց իր այս ցնդաբանություններին, Փրոֆեսորը գրում է. «Անոնք, որ պիտի գայթակղին սեւամորթ Ափրիկեցիին հայաստանեան ծնունդէն, թող մտաբերեն սովետահայ բանաստեղծ Պարոյր Սեւակը, որուն ափրիկեան խափշիկի դիմագծային նմանութիւնը փաստ է, որ Հայաստանէն կարող է յառաջանալ Ափրիկեան կեները (գեները)… (էջ 80):
Տեսնում ե՞ք թե ինչքան «հանճարեղ» է մեր այս իսրայելի որդին, այսքան տարի ապրել և հիացել ենք մեր մեծ բանաստեղծով ու չենք հասկացել, որ Պարույր Սևակը կենդանի վկան էր եղել աֆրիկյան սևամորթների հայ լինելուն:
Վերջում հեղինակը հանգում է իր «ամենահանճարեղ » հայտնագործությանը՝ ամեն մարդ հայ է, բոլորը հայ են և բոլորը գաղթել են Հայաստանից: Տեսնում ե՞ք ինչքան հայասեր է մեր Փրոֆեսորը:
Սա մի կեղծ ու մոլորեցնող գիրք է և արժանի է ընթերցելու միայն «Եվրոպայի Հայերի Համագումար»-ում, որն էլ տպագրել ու լույս աշխարհ է բերել այն:
Գրքի հիմնական նպատակն է ներարկել հայերի և ընդհանրապես աշխարհի ժողովուրդներին, որ ջհուդների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է և պետք չէ զարմանալ, եթե մի օր ջհուդները տեղափոխվեն իրենց նախահայրենիք, ըստ Փրոֆեսոր Յովհաննես Փիլիկեանի, նրանք այդ իրավունքն ունեն:
Արա Հովհաննեսյան
Քաթար, 24.11.2012
P.S. Ես չեմ զարմանում սխալմամբ խայ կոչվող Փրոֆեսորի գրքի առթիվ (նա իր գործն է անում), ավելի շատ զարմանում եմ որոշ հայկական կազմակերպությունների վրա, որոնք հրատարակում և գովազդում են նմանատիպ հակահայ գրքերը: Եթե «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի «հայկականությունը » պարզ է հենց միայն այս գրքի հրատարակությունից, ապա անհասկանալի է Հայաստանի կենտրոն հեռուստաալիքի «սկսենք նորից» հաղորդաշարի հեղինակների և գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի գովազդային մի քանի հաղորդումը նվիրված այս գրքին. http://youtube.com/watch?v=bUgAoxVEe9M
Ես հավատում եմ, որ հաղորդաշարի հեղինակները տեղյակ չէին, թե ինչ են գովազդում, իսկ ահա Լիա Ավետիսյանը շատ լավ հասկանում է թե ինչ է անում: Պարզաբանեմ:
Դիտելով Լիա Ավետիսյանի մի քանի հաղորդումը գրքի մասին, ինչպես նաև կարդալով Կարո Հակոբյանի «երկու խոսք»-ը գրքի առաջաբանում, նկատեցի, որ նրանցից և ոչ մեկը ոչինչ չի խոսում գրքի առանցքային` ջհուդական ուղղվածության մասին, այնպիսի տպավորություն է ստացվում, կարծես թե նրանք չեն նկատում հեղինակի նվիրվածությունը ջհուդներին: Եթե նրանք հեղինակի անհիմն ու դատարկ հայտարարությունները համարում են գիտական ուսումնասիրություն (ըստ Լիա Ավետիսյանի այդ ուսումնասիրությունների հիման վրա կարելի է հարյուրավոր դիսերտացիաներ գրել), դա կարող է լինել միայն նրանց չիմանալուց թե ինչ է գիտականը, բայց կարդալով այս գիրքը, միայն դիտմամբ կարելի է չնկատել և ոչինչ չխոսել գրքում արծարծվող հայ-ջհուդական կապերի և գրքի ջհուդական ուղղվածության մասին:
11 քննարկումներ
Ռուբինա