ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 23, 2012 19:43 - չքննարկված
Հունանյանի մայրը մահացել է …
Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիայի ծովափի մոտ հայտնաբերված Նաթելա Գալստյանի մահվան պատճառը պարզ կդառնա համապատասխան քննությունից հետո, սակայն նախնական տվյալներով բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Այս մասին eMedia.am -ի հետ զրույցում հայտնեց Եվպատորիայի ոստիկանության մամլո խոսնակ Յուրի Ռասլինը։ Նաթելա Գալստյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի մայրն էր։Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ եթե դատապարտյալի մոտ հարազատը մահանում է, դիմում են, և հաշվի առնելով դատապարտյալի պատիժը` կարճաժամկետ թույլ են տալիս գնալ և մասնակցել հարազատի հուղարկավորությանը. «Սակայն, դա չի վերաբերում ցմահ դատապարտյալներին և Նաիրի Հունանյանին: Օրենքով սահմանված կարգով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց չի թույլատրվում»: