ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, November 20, 2012 2:23 - 4 քննարկում

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ


Օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցները իրար հերթ չտալով տեղեկացրին, որ Իրանի Իսլամական  Հանրապետությանը սահմանակից Սյունիքի մարզում առաջին քարը դրվեց Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման համար և որ այդ պատմական միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուին:

Մամուլը նշեց նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքը, ըստ որի Մեղրի-Ղարաչիլար հիդրոէլեկտրակայանի կասկադի կառուցումը հայ-իրանական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունք է: 


Մի խոսքով, Հայաստանի էներգետիկ ոլորտում մեծ ռազմավարական ծրագիր է իրականացվում և ամեն ինչ, իրոք, շատ լավ կլիներ, եթե Արմեն Մովսիսյանը ազնվություն ունենար և նշեր, որ Մեղրիի կիրճում հիդրոէլեկտրակայան կառուցելու գաղափարը պատկանում է Հարություն Առաքելյանին, որ դեռ 1997 թվականին հեղինակել էր ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ անունը կրող Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված համալիր ծրագիր, որտեղ էլ Մեղրիի ՀԷԿ-ը հանդիսանում էր նախագծի 2-րդ փուլը: Այն ժամանակ Հարություն Առաքելյանի ներկայացրած ծրագրի հաստատման համար հրավիրվեց ՀՀ կառավարության հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով այդ հարցի հաստատումը և Առաքելյանն, իր հերթին, ներկայացնելով ծրագրի ֆինանսատնտեսական հաշվարկները և քաղաքական վերլուծություններ, կարողացավ ապացուցել ծրագրի արդյունավետությունը: Երկար քննարկումների արդյունքում ծրագիրը հաստատվեց կառավարության կողմից և համաձայնության նամակ ուղարկվեց ՀՀ նախագահին:


Գալով վարչակազմի փոքրոգի պահվածքին, կարելի է նշել, որ մյուս կողմից` Հայաստանում տիրող ներկայիս անհանդուրժողականության մթնոլորտը հաշվի առնելով բնական է ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կանխամտածված «ամնեզիան», մանավանդ որ «Նաիրիտ» գործարանի շուրջ տեղի ունեցած խոշոր չափերի թալանի մասին Հարություն Առաքելյանի կողմից իրականացված բացահայտումներում պատասխանատուներից մեկն էլ հենց Արմեն Մովսիսյանն է և խիստ զարմանալի կլիներ, որ Հայաստանի հեռանկարային մեծ արդյունավետությամբ ծրագրի հիմնարկեքի արարողությանը հանկարծակի հիշատակվեր մի մարդու անուն, ով պատռել է վարչակազմի կարկառուն ներկայացուցիչների թալանչիական դիմակը:


Մեզ մնում է շնորհավորել մեր ազնիվ, խիզախ և բացառիկ հայրենասեր ընկերոջը՝ Հարություն Առաքելյանին իր ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու կապացությամբ և մաղթել հաջողություններ հայրենիքին ուղղված իր նոր ծրագրերի առիթով, որոնք դանդաղ, բայց անխուսափելիորեն իրականություն են դառնում:

Սուրդ միշտ վեր, սիրելի Ընկեր…

                                                                                                                                                   ՀՌԱԿ Հանրապետական Վարչություն



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob
Nov 20, 2012 5:52