Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, November 16, 2012 6:22 - 2 քննարկում

Վայելեք, կարդացեք ինչպես են նկարագրում ՀԱՅԻՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ…

 

Վիկտոր Հյուգո (1802 – 1885թթ.) ֆրանսիացի գրող-«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն (2 մարտ, 2012)Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:

* * * *
Լէյլա իփէքճի, Թարաֆ օրաթերթ, 10.12.2010թ.Արևմտականացրած Ստամբուլամ Հայ ճարտարապետների հետքը կա: Պալատներից մինչև մարգագետիններ, հարյուր տարի առաջվանից ժառանգված հրապուրիչ շենքերի կարևոր մեկ մասը Հայ ճարտարապետների շնորհքն է:
* * * *
Այհան Աքթար, Թարաֆ օրաթերթ, 13.12.2010Ճարտարապետը անուն չունի… Պալեան ընտանիքի ԺԹ դարի կառուցածները մեր քաղաքին կոթողային շենքերն են: Արդյոք ժամանակը չի՞ հասել որ այդ շենքերի մուտքին ցուցատախտակներ տեղադրելով մեր հարգանքի տուրքը մատուցենք Պալեաններին:
* * * *
Հենրի Ֆինիս Լինչ, ճանապարհորդ, հայագետՆեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել:
* * * *
Էյնոլդս, ամերիկացի միսիոներՎանեցիների մեջ տարածված էր «Վանն այս աշխարհում է, դրախտը՝ այն» ասացվածքը»:
* * * *
Եվգենի Կիսին – դաշնակահարԻմ երաժշտությունը Հայաստանի նկատմամբ սիրո արտահայտություն է: Ես լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն ջերմությունը, որով ինձ ընդունում են այստեղ` աննախադեպ է:
* * * *
Ավստրիայի նախագահ Հանց ՖիշերԵս տպավորված եմ հատկապես հայերի հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Ինչպես նաև ժպտերես լրագրողներով, ինչը ես չեմ տեսնում Ավստրիայում և Վիենայում:
* * * *
անգլիացի աստղագետ Օլքոթ Համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողները, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջանում:
* * * *
Չէ ԳեվարաԱրամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին:
* * * *
Յոհաննես Լեփսիուս – Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորականԵթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է:
* * * *
Իլյա ԷրենբուրգՀայաստանն այն երկիրն է, որը վերափոխում է ցանկացած մարդու` իր հնադարյան մշակույթի նոր հոգևոր արժեքների ստեղծման համադրության մեծագույն շնորքով:
* * * *
Դեվիդ ԼենգՀայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:
* * * *
Լուի ԱրագոնՀայաստանի լույսը հասնում է մեզ` Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Երանության լույսը, լուսավորող մարդկանց, սարերը, պտուղները : Սա նորովի հայտնաբերված գանձ է: Դրա գույնը այնքան սքանչելի է, որ մեր Սեզամի և Մատիսի կողքին` հարյուրամյակներով պետք է առաջնահերթություն տալ Սարյանին:
* * * *
Պաբլո ՆերուդաԻմաստասիրական և պոեզիայի սրբատաշ գքրերը շարունակում են ապրել այստեղ, ինչպես չորացված վարդերը, դեռևս լի անշոշափելի սերմով:

Էմիլ ՎերխարնՀայ ժողովուրդը տարբերվում է կենսասիրությամբ, տոկունությամբ, սեփական ճշմարտության հանդեպ ունեցած վստահությամբ, կամքով: Հենց այս որակների շնորհիվ այն մշտապես հաղթանակած է դուրս գալիս ցանկացած փորձություններից:
* * * *
Դենիս ԴավիդովԲավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:
Ռուս ցար` Պետրոս Մեծի հրամանագրիցՀայերին պատշաճորեն գուրգուրել և փաղաքշել և նրանց հաճախակի ժամանման համար որս մատուցել:
* * * *
Էմիլ ԴիլլոնՀայերը մինչև անձնազոհություն խաղաղասեր են, և լավատես են այն պայմաններում, որոնք կարող են հուսահատության հասցնել բազմաթիվ ազգերի:
* * * *
Ալեքսանդր ԴովժենկոԵս չեմ զարմանում, որ հայ ժողովրդի ներկայացուցիչները բոլոր բնագավառներում դրսևորում են իմաստնություն, խելք և իսկական մարդկայնություն, Հայաստանը և գիտությանը, և գրականությանը և արվեստին շատ անուններ է տվել` հայտնի ամբողջ աշխարհին: Եթե այս ազգին բնորոշ չլինեին իմաստնությունն ու հերոսականությունը ապա այն վաղուց ոչնչացել էր:
* * * *
Նանսեն Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:
* * * *
Թուրք գեներալը հայ զինվորների մասինՂարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատերազմի պատմության մեջ հազվադեպ կռիվ էր, որտեղ հայերը ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորներ:
* * * *
ԼինչԲոլոր մասնագիտություններում` առևտուր, արհեստ ինչպես նաև պետական ծառայություն հայերը չունեն մրցակից և գործունեության ծանրակշիռ դաշտը ամբողջովին իրենց ձեռքում է:

Անրի ԲարբյուսԵթե բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ողջ գոյատևման ընթացքում, բաժանենք տարբեր մասերի, ապա դրանց շարքում ամենաահավորները անկասկած հայ ժողովրդի տառապանքներն են:
* * * *
Բյուզանդական կայսր ՄավրիկիԱնհնազանդ և ըմբոստ ազգ, որն ապրում է մեր միչև…
* * * *
Աբատ Դե ՎիլեֆրուաԵղել են հազարամյակներ ինչպես օրինակ 9, 10, 11, 12, և 13 երբ հայերը կարող էին դաս տալ երկրի ազգերի մեծ մասին, և ակնհայտ է, որ բոլոր այդ ժամանակաշրջաններում հայրի մեջ կային այնպիսի անձնավորություններ, որոնք առանձնանում էին գիտության տարբեր տեսակներում, աստվածաբանության, սրբերի կյանքի, պոեզիայի, փիլիսոփայության, պատարագի, պատմության: Շատ հմուտ թարգմանիչներ էին, և տիրապետում էին այնպիսի լեզուների ինչպիսիք են`արաբերենը, պարսկերենը, հուներենը, լատիներենը
* * * *
Օսիպ ՄանդելշտամՀայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ:
* * * *
Շառլ ԴիլԲյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում:
* * * *

Ժակ դը Մորգան (1857-1924թթ)ֆրանսիացի պատմաբան, հնագետ-«Երկունքի դարերի ընթացքում ո՞րն է եղել հայերի դիրքը: Եղել է արժանավոր և դյուցազնական: Արժանավոր, որովհետև հայ ժողովուրդը՝ հակառակ իր ծով դժբախտություններին, ամրորեն կառչած է մնացել իր հավատքին, իր լեզվին, իր սովորություններին: Դյուցազնական, որովհետև Հայաստանը չի գոհացել արցունք թափելով, այլ բազմաթիվ պարագաներում վիրավորված զգալով իր ամենաթանկագին զգացմունքների մեջ, զենք է վերցրել և արյան գնով հատուցել իր հոգվույն ըմբոստությունը»:
* * * *
Անտուան Մեյե (1866 – 1936թթ.)Անտուան Մեյեն նշանավոր ֆրանսիացի լեզվաբան է, հայագետ ու հասարակական գործիչ: Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսանել է Հակոբոս Տաշյանին և սովորել գրաբար: 1891-ին այցելել է Էջմիածին, տեղի մատենադարանում ուսումնասիրել գրաբար:«Երբ կազմավերվել հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը չկար. դեռևս ոչ Ֆրանսիայի մասին խոսք կար, ոչ էլ Անգլիայի: Հայ ազգային գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են եվրոպական ազգերի մեծամասնության հեղինակություններին: Այն ժամանակ, երբ ֆրանսիա անունը գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ, այն ժամանակներում, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն»:
* * * *

Yan Zal, coment



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Nov 16, 2012 16:33