Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 16, 2012 6:22 - 2 քննարկում
Վայելեք, կարդացեք ինչպես են նկարագրում ՀԱՅԻՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Վիկտոր Հյուգո (1802 – 1885թթ.) ֆրանսիացի գրող-«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն (2 մարտ, 2012)Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:
* * * * Էմիլ ՎերխարնՀայ ժողովուրդը տարբերվում է կենսասիրությամբ, տոկունությամբ, սեփական ճշմարտության հանդեպ ունեցած վստահությամբ, կամքով: Հենց այս որակների շնորհիվ այն մշտապես հաղթանակած է դուրս գալիս ցանկացած փորձություններից: Անրի ԲարբյուսԵթե բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ողջ գոյատևման ընթացքում, բաժանենք տարբեր մասերի, ապա դրանց շարքում ամենաահավորները անկասկած հայ ժողովրդի տառապանքներն են: Ժակ դը Մորգան (1857-1924թթ)ֆրանսիացի պատմաբան, հնագետ-«Երկունքի դարերի ընթացքում ո՞րն է եղել հայերի դիրքը: Եղել է արժանավոր և դյուցազնական: Արժանավոր, որովհետև հայ ժողովուրդը՝ հակառակ իր ծով դժբախտություններին, ամրորեն կառչած է մնացել իր հավատքին, իր լեզվին, իր սովորություններին: Դյուցազնական, որովհետև Հայաստանը չի գոհացել արցունք թափելով, այլ բազմաթիվ պարագաներում վիրավորված զգալով իր ամենաթանկագին զգացմունքների մեջ, զենք է վերցրել և արյան գնով հատուցել իր հոգվույն ըմբոստությունը»: Yan Zal, coment |
2 քննարկումներ
A,Askojan