Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 14, 2012 23:17 - 2 քննարկում
Նա կփրկի ազգը կլինիկական մահից, եթե ազգը դիմանա նրա փչացած ատամի հոտին:
Հետաքրքիր դիպված Երևան-Վիեննա օդանավում by Taron Arakelian on Tuesday, November 13, 2012 at 11:21am · Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ: Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խրխռոցներ…Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան որ օդանավում մարդ է մահանում…Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին թե ինչ պետք է անել և դիմեցին ուղևորների օգնությանը – փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց…Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր…Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վեջինիս վրա – սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք թե ինչ կլինի…Արդյոք ոչ-բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն? Փրկեց! Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում: Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել…կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ…շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին: Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես Ժառանգությանը չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև: Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր… Տարոն Առաքելյան |
2 քննարկումներ
Gor Martirosyan