Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 12, 2012 16:02 - 2 քննարկում

«Կուզեմ 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ունն էլ՝ երկար, որ ուղտեր բառնան: Կուզեմ Հայաստանի երեք նախագահները՝ ոտքերիս մոտ՝ խորհրդական դառնան»…

Նախապես ներողություն եմ խնդրում, անընդհատ լսվող ճարճատուն ձայների համար… ԴԱ ՀԱՏՈՒԿ ԱՖԵԿՏ Է:
Հարցազրույցն էպոսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Սեդրակյանի հետ տեղի է ունենում Սենատոր կազինոյի սրահում, որտեղ սրահի պահապանները կալաշնիկով ինքնաձիգներով, առանց մեկ զոհ իսկ տալու, կոտորում են խալիֆաթի զորքերին, որոնք փորձում են ներս խուժել և խանգարել Ագռավաքարից մինչև Արփա-Սևանի ջրատարը թունել փորած և այդ թունելով Հայաստան թափանցած Փոքր Մհերի Մեծ Թոռան շաբաշի արարողությանը՝ ուղղված ՀՀ նահագահի թեկնածուներին՝ իրեն և Ռաֆֆի Հովաննիսյանին, այսպես ասած ՝ «40 հազար դոլար գրավ՝ մարթա 20 հազար»:
Եթե որևէ մեկը ցանկանում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել և գրավի համար փող չունի, ապա կարող է դիմել «Վարդան-Մարթա 20 հազար» ՀՀԿ-ական գաղտնազերծված ծրագրին և ստանալ գրավի փող, առանց որևէ փոխհատուցման կամ պայմանի: Վարդանը անձամբ փողը կբերի տուն կամ գրասենյակ և կհանձնի առձեռն, առանց պարտամուրհակ ստորագրել տալու: Օգտվելով այդ հնարավորությունից , հանկարծ հիմարաբար հարց չտաք. «Հարգելի Է-պոստագետ այս շաբաշ-գումարը որտեղի՞ց եք հայթհայթել և առատաձեռն տրամադրում եք Հայաստանը փրկել ցանկացողներին»:
Իհարկե նա չի զայրանա նման հարցադրումից ու գումարը հետ չի վերցնի ձեր սադրիչ հարցից վիրավորված, այլ մի քանի ժամ կհարթուկի ձեր գլուխը, որ նման հարցեր այլևս կյանքում ձեր հիմար գլխում չառաջանան:
Թախանձագին խնդրվում է այս ասուլիսի մասին քննարկումներում և հղումներում չգրել. «խև՛ է, խև՛» , «խե՛նթ է, խե՛նթ» ու նմանատիպ անձը վիրավորող ու հոգեկան աշխարհ բնութագրող բառակապակցություններ:
«ՍԱՍՈՒՆՑԻ ՏԱՎԻԹ»
կինոթատրոնի նախկին տոմսավաճառ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Անտառամեջ
Nov 12, 2012 19:12