Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 12, 2012 14:22 - 7 քննարկում

Երկար ժամանակ լռում էի, ու կարծում, որ վերջապես մեկը կխոսի ու կասի, որ Շանթը բացարձակ ստում է…

Երկար ժամանակ լռում էի, ու կարծում, որ վերջապես մեկը կխոսի ու կասի, որ Շանթը բացարձակ ստում է ,ասելով, որ ռուսները խոստովանել են ,որ իրենք են կազմակերպել հոկտեմբերի 27-ը…
Սա ընդհամենը կանխամտածված կեղծիք է, լևոնից ու իր ոհմակից կասկածներն հեռացնելու համար: Տեսեք, տրամաբանույան ենթարկվո՞ւմ է արդյոք, այն, որ ռուսները ինչ ինչ նպատակների համար շարքից հանեյին իրենց ամենամտերին դաշնակիցներին…
Այս մասին մի քանի անգամ արդեն իմ կարծիքն հայտնել եմ ու հիմա էլ պնդում եմ՝ .
Հոկտեմբերի 27-ը ձեռընտու էր մեր թշնամիներին, դրսում թուրքին , իսկ ներսում՝ նրա շահերի պաշտպան լևոնին:
Իսկ ռուսները թշնամի էյին ոչ թե մեզ, այլ օրգանապես իրենց թշնամաբար տրամադրված ՀՀՇ-ին… Ովքեր մոռացել են՝ պիտի հիշեցնեմ, թե Հայաստանում ինչպիսի հակառուսական հիստերիա էին սարքել նրանք իրենց իշխանության հենց առաջին օրերին: Լևոնը մի խոսք ասաց Գորբաչովին՝ «Центр мертв» ու դրա հետևանքը եղավ «Кольцо» գործողությունը և մի քանի օրում մենք կորցրինք Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը և այլն…
Այդ ոհմակն հիմա էլ առիթը բաց չի թողնում մեր բոլոր անհաջողությունները ռուսների հետ մեր դշինքին վերագրելու համար:
Խելացի քաղաքական գործիչը, ոչ թե պետք է արհեստականորեն թշնամիներ որոնի այս ու այնտեղ, այլ հմտորեն օգտագործի հարևանների ու դաշնակիցների հետ ունեցած համընկնող շահերն ու դրանցից հնարավորինս մեծ օգուտներ կորզի: Մինչդեռ ՀՀՇ-ական ոհմակն ամեն ինչ անում էր մեզանից վանելու, բոլոր նրանց, ովքեր կարող էին դառնալ մեր դաշնակիցները:
Մի խոսքով կարմիր կովն իր կաշին չի փոխել ու հին հեքիաթն է առաջ տանում, իսկ մենք միամտաբար ոգևորվում ենք դրանից:

SMERCH



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Անտառամեջ
Nov 12, 2012 18:51