ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 8, 2012 18:02 - 3 քննարկում

Վտանգավոր դրություն Հայաստանում: Ընդդիմադիր նախագահական թեկնածուներին խորհուրդ է տրվում նույնպես հեռանալ երկրից… Սպասվում են անկանխատեսելի գործողություններ:

Սերժ Սարգսյանը մեկնում է արտասահման՝ բարդ վիրահատությա՞ն

Սերժ Սարգսյանը մեկնում է արտասահման՝ բարդ վիրահատությա՞ն

Այսօր լրատվամիջոցներով լուր տարածվեց, թե Սերժ Սարգսյանը երկարատև բացակայելու է երկրից: Իշխանության մեջ գտնվող մեր աղբյուրները հաստատում են այդ լուրը: Ըստ շրջանառող վարկածի, Ս. Սարգսյանը նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին  արտերկրում ենթարկվելու է բարդ վիրահատության: Հենց այդ պատճառով էլ ՀՀԿ համագումարի օրը  այդքան ուշ նշանակվեց: Մեր աղբյուրների պնդմամբ, շատ հնարավոր է, որ համագումարի օրը կրկին հետաձգվի կամ այն ընդհանրապես չկայանա: Եթե Ս. Սարգսյանի առողջական վիճակը էապես ազդի նրա աշխատունակության վրա, ապա շատ հնարավոր են նոր ֆորսմաժորային լուծումներ:

Ս. Սարգսյանի առողջական վիճակի մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում` պետական հանակարգում օր առաջ կազմաքանդում թույլ չտալու նպատակով:

LUR.AM



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ashot
Nov 9, 2012 3:57