ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 7, 2012 20:00 - չքննարկված
Հանգստացրեք ձեզ «Երկիրը քանդվում էր ընդհատակից: Վերջապե՜ս հայտնաբերվեց… Ախր զգացվում էր, որ շեռը պղտոր է…»-ը կարդալուց հետո:
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ | ||
22:04, 08.11.2012Սիրելի կանայք, եթե տղամարդը ձեզ ոչինչ չի նվիրում, ամենուր թափթփում է գուլպաները, գարեջրի շիշը ձեռքին ժամերով նստում է հեռուստացույցի առջեւ, ապա նշանակում է, որ դուք այն միակն եք, ում հետ նա իրեն իրոք լավ է զգում:
Դիտվել է 59 անգամ |
||
00:33, 07.11.2012
Կինը’ տղամարդուն. Դիտվել է 112 անգամ |
||
00:30, 05.11.2012 Աշխատավայրում միմյանց հետ վեճի են բռնվում բոլոր կանայք: Կարգ ու կանոն հաստատելու համար կանչում են արտադրամասի պետին, սակայն կանայք միևնույն է գորգոռում են’ իրար հերթ չտալով: -Լռեք,-համբերուդյունից դուրս գալով գոռում է պետը:-Թող խոսի նա, ով տարիքով ամենամեծն է: Եվ միանգամից քար լռություն է տիրում… Դիտվել է 94 անգամ |
||
23:34, 31.10.2012 Հարսանիքից մի քանի ամիս անց մայրը հարցնում է աղջկան. -Ինչպե՞ս է ամուսինդ քեզ վերաբերվում: -Հրաշալի: Ինձ տալիս է այն ամենը, ինչ պահանջում եմ: -Ուրեմն’ շատ քիչ բան ես պահանջում… Դիտվել է 258 անգամ |
||
23:43, 29.10.2012
Պառաված օրիորդը մի գեղեցիկ օր բոլորին զարմացրեց հայտարարելով, որ ամուսնանում է: Դիտվել է 292 անգամ |
||
PreviousNext |
||
23:58, 25.10.2012 Քնած կինը երազ է տեսնում. անտառում իր հետևից տղամարդ է վազում, իսկ ինքը’ փախնում է: Վազում է, վազում’ հոգնում է, կանգ է առնում ու հարցնում. -Դե հանգիստ թողեք ինձ: Ի՞նչ եք ինձնից ուզում: -Ես ի՞նչ գիտեմ, թե ձեզնից ի՞նչ եմ ուզում: Ձեր երազն է չէ՞: Դե դուք էլ գլուխ հանեք: Դիտվել է 199 անգամ |
||
23:59, 22.10.2012 Կնոջը հարցնում են. -Դուք քանի՞ տարեկան եք: -Պետք է հաշվել: Երբ ես ամուսնացա’ 20 տարեկան էի, իսկ ամուսինս’ 40: Այսինքն’ նրանից փոքր էի երկու անգամ: Հիմա ամուսինս 70 տարեկան է, ուրեմն’ ես էլ’ 35 եմ: Դիտվել է 298 անգամ |
||
23:59, 18.10.2012 Հանդիպում են երկու ընկերուհի: Մեկը մյուսին աում է. -Գիտե՞ս, երեկ գուշակուհուն տասը հազար դրամ վճարելով իմացա, որ ամուսինս ինձ դավաճանում է: -Էհ, ես քեզ այդ մասին անվճար էլ կարող էի ասել: Դիտվել է 348 անգամ |
||
23:49, 18.10.2012 -Ճի՞շտ է, որ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: -Ոչ բոլորը, միայն` այրիները: Դիտվել է 152 անգամ |
||
23:26, 11.10.2012
Աղջիկը’ շրջվելով. Դիտվել է 272 անգամ |
||
23:49, 08.10.2012 Ավտովթարի ենթարկված տղամարդը մի քանի օր պառկում է հիվանդանոցում: Ուշքի գալով’ նա հարցնում է մահճակալի կողքին նստած կնոջը. -Ի՞նչ է, ես արդեն դրախտո՞ւմ եմ: -Ոչ սիրելիս, չէ՞ որ ես այստեղ եմ: Դիտվել է 243 անգամ |
||
00:29, 08.10.2012 Ինչպես հաղթել կնոջ հետ վեճում. 1.Սկսիր վիճել կնոջ հետ: 2.Լաց եղիր առաջինը: Դիտվել է 241 անգամ |
||
23:42, 05.10.2012 Ամուսինը պատրաստվում է աշխատանքի գնալ և կնոջը հարցնում է. -Դու իմ բաճկոնը մաքրե՞լ ես: -Իհարկե, սիրելիս: -Իսկ անդրավարտի՞քս: -Անշուշտ, սիրելիս: -Իսկ կոշիկնե՞րս: -Ի՞նչ է, կոշիկներդ է՞լ գրպաններ ունեն: Դիտվել է 277 անգամ |
||
23:12, 03.10.2012 Տղան` աղջկան. -Ես գիտեմ, Դուք վաղուց սպասում եք սպիտակ ձիով արքայազնին: -Այո: -Ահա, ես եկել եմ: -Հրաշալի է, իսկ ո՞ւր է արքայազնը: Դիտվել է 277 անգամ |
||
00:00, 27.09.2012 -Պատկերացնո՞ւմ ես, երեկ ինձ մի մոլագար էր հետևում: -Ի՞նչ ես ասում: Եւ ինչո՞վ դա ավարտվեց: -Ոչինչով: Նա այնքան դանդաղ էր քայլում: Դիտվել է 262 անգամ |
||
23:52, 25.09.2012 Խորհուրդ լեդիներին. Եթե Դուք չեք կարողանում ընտրել երկու տղամարդկանցից մեկին, ապա ընտրեք երկրորդին: Որովհետև, եթե Դուք իրոք սիրեիք առաջինին, ապա երկրորդը չէր հայտնվի: Դիտվել է 296 անգամ |
||
23:04, 17.09.2012 Պնդումները, թե այլևս ջենթլմեններ չկան’ արդարացի չեն: Այսօր, օրինակ, ես տեսա մի տղամարդու, ով երկար ժամանակ հովանոցը պահել էր կնոջ գլխավերևում, քանի դեռ վերջինս փոխում էր ավտոմեքենայի դողը: Դիտվել է 402 անգամ |
||
23:50, 15.09.2012 -Սիրելիս, ի՞նչ է պատահել: Վերջ տուր լացիդ: -Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը: -Դե լաց մի եղիր: Հիմարիկ, մի անհանգստացիր: Դե կգտնեմ ես ինձ համար ուրիշ հարսնացու: Դիտվել է 374 անգամ |
||
23:38, 09.09.2012 -Թռչնակս, ինչ հաճելի բուրմունք է գալիս քեզնից: -Օծանելիքի հոտն է, որ երեկ նվիրեցիր: -Ես քեզ օծանելիք չեմ նվիրել: -Նվիրել ես, նվիրել…Նայիր դրամապանակիդ մեջ: Դիտվել է 441 անգամ |