ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 7, 2012 12:37 - չքննարկված
Մուկը՝ Սերժ Սարգսյանի թակարդում…
Հովիկ Աբրահամյանը կղեկավարի Սերժ Սարգսյանի շտաբը
Հիշեցնենք, որ նիստից ժամեր առաջ կայացած ասուլիսում` ի պատասխան լրագրողների հարցերի, ԱԺ նախագահը վերահաստատել էր, որ դեկտեմբերի 15-ին գումարվելիք ՀՀԿ համագումարում կուսակցությունը կընդունի առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին որոշում: Նա նաև չէր բացառել, որ ինքը կղեկավարի Ս.Սարգսյանի նախընտրական շտաբը` հաշվի առնելով իր «մեծ փորձն այդ ուղղությամբ», սակայն նշել էր նաև, որ կուսակցությունը նման հարց դեռևս չի քննարկել:
Նախագահական ընտրությունների օրը պաշտոնապես դեռևս հրապարակված չէ: Ընտրական օրենսգրքի համաձայն` ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Ընտրության օրվա մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր: