Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 28, 2012 0:15 - 2 քննարկում
Սրբերին պիտի հավատաք, սրբերին չեն ստուգում: (Video)
Հայաստանի 3-րդ Ռեյխի ֆյուրեր-նախագահը ժամանեց Գյումրբերգ:
Գյումրբերգի ՆյուՄուշ արիական ճարտարապետության հնագույն, նախանժդեհական տարերով հագեցված ու կառուցված. անծառ-անխոտ-անծաղիկ թաղամասը ցնծության մեջ էր, այստեղ կամա թե ակամա (իրենց կամքով կամ ստիպողաբար) հավաքվել էին 24 տարի բնակարանի սպասող. բնակարան ստացած և չստացած անատամ և թաքոսկատամ բնակիչները:
Ոստիկանական ուժեղացված ուժայինները արիական-գերմանական ազնվազարմ շներով հսկում էին ֆյուրերի անվտանգությունը, սանրելով փողոցի լենքն ու երկայնքը, անհանգստանալով օկուպացված Գյումրբերգի նախկին քաղաքապետի պարտիզանական ջոկատներից:
Անհրապույր փողոցը ափից-ափ զարդարում էր «Մեր Նախագահի՝ Սերժ Սարգսյանի խոսքն է գործ» մեկ մետրանոց տառերով գրված պաստառը: Մտահղացումը, հատկապես «Մեր նախագահի՝ Սերժ Սարգսյանի…» արտահայտությունը նա շատ է սիրում, ատում է «Մեր նախագահ Սերժ Սարգսյանի…» անբութ գրելաձևը:
Համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան-հեռակա ավարտած նախկին խառատը կոմսոմոլ-կուսակցական գծով հասավ Գյումրբերգ, նույնիսկ գերազանցեց իր նախնիներ Լենին-Պարտիա- Գորբաչովի, Ստալին-Բերիա- Լիգաչովի քաղաքական ինտրիգ-ռեկորդները, իսկ Բրեժնեվը պարզապես կամաչեր այս քարահունջ շենքերի բնակարամուտ խաղալ , Գյումրբերգի տարաբախտ բնակիչների առջև:
– Ինձ բնակարան չեն տալիս,- բողոքը նախկին խառատին հանեց հավասարակշությունից:
– Էդ ոնց ա, 2-3 հազար հոգու տալիս են, քեզ չեն տալիս…-անմիտ գոչեց նա:
Մինչ այդ նա շոյել էր փոքրիկների գլուխը, լսել զիլ ձայնով վարժեցրած « ողջույն, 1000 ողջույն» ճչացող մանկանը:
Մի կին էլ երջանկությունից իրեն կորցրած ելույթ էր ունենում հատուկ այդ նպատակով նկարահանող խցիկի առջև. « հույսներս չկորցնելով 24 տարի, հույսներս պահպանելով եկանք հասանք այս լավ օրվան, ու շատ գեղեցիկ օր, արևոտ օր, բնակարանները լավ կառուցած, մեզ դիմավորում էին, մեզ հանձնում բալանիները, մենք շատ շնորհակալ ենք»:
«Իսկ այդ ընթացքում ձեր ընտանիքը չի մեծացե՞լ, չի աճե՞լ կտեղավորվե՞ք» հարցին տիկին ժակո-Թութակը պատասխանում է. «ինչպես չի մեծացել, շատ է մեծացել, ոչինչ… կեսը Ռուսաստան է, կեսով կտեղավորվենք»…
Միակ ազնիվ խոստովանությունը այս անազնիվ թատերական ներկայացման մեջ:
Մի ֆոկուս ևս: Երբ Գյումրբերգի նոր քաղաքապետը ելույթ էր ունենում գերբավոր ամբիոնից, նրա ելույթը լսում էր նաև ֆյուրերի կողքին կանգնած… ամբիոնից խոսող նոր քաղաքապետը: Ահա ինչ բարձր մակարդակի կեղծիքներ կարող են մոնտաժել պետական հեռուստակայանները:
Վերջում հավաքված տարիքավոր կանանցից մի քանիսը պնդում էին, որ Երևան մեկնողները գնան Հին Մուշ քանդուքարափ եղած փողոցներով, հավանաբար հույս ունենալով, որ նախագահական շքախումբը ջարդուփշուր կլինի խորդուբորդ ճանապարհին և առաջիկա նախագահական ընտրություննեում կազատվեն ամենամեծ փորձանքից:
Գյումրբերգի 16 տարվա նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը այդ օրը. էդ կողմերում չի երևացել: Ճիշտն ասած մի քիչ տհաճ է ֆյուրերի ստեղծած այս մոռացման ավանդույթը:
Հ.Գ. Հավաստի աղբյուրները հուշում են, «2012 բնակարանանոց գետո-թաղամասը պետպատվեր է, հարկատուների փողերով սարքված և սարքողն էլ ֆյուրերի հարազատ եղբայր Սաշիկբերգերն է»: Թե ինչքան է տրամադրված և որքան է հափշտակված հայտնի չէ: Սրբերին պիտի հավատաք, սրբերին չեն ստուգում:
ARKIMED
2 քննարկումներ
С.С.