Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 26, 2012 23:54 - 8 քննարկում

Դու մասոն չես, այլ մասոն խայտառակող, ավելի ճիշտ մասոնի զդաչի….

“Այո, ես մասոն եմ”,- Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Լրատվամիջոցներում տարածված տեղեկություններով, Մասոնների գերագույն հայոց օթյակի (“Ազատ քարտաշների գերագույն օթյակ”) անդամների թվում են հայտնի իրավաբան Արմին Ջանյանը` ԱՄՆ-ից, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, տարբեր քաղաքական դեմքեր:

Report.am-ը փորձեց հենց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցից ճշտել՝ ինքը այդ օթյակի անդամ է, թե ոչ: Վերջինս հաստատեց, որ անդամ է և հերքեց այն մեղադրանքները, թե իրենք նախագահական ընտրություններին են պատրաստվում, ասելով՝ ըստ մասոնական օրենքի, մասոնն իրավունք չունի խառնվելու պետության քաղաքական, տնտեսական գործերին.

-”Մասոն” բառը սովորաբար առաջացնում է բացասական էմոցիաներ, որոնք եկել են դեռ ցարական Ռուսաստանի “ախրանկայից”, սովետից, ՊԱԿ-ից: Եթե ասեմ ձեզ, որ Վոլտերից սկսած Տոլստոյ, Լեոնարդո Դա Վինչի, Բեթհովեն, Մոցարտ մասոն են եղել, ուրեմն ի՞նչ՝ չե՞ն իմացել դրա բացասական կողմերի մասին:

-Այդ հայտնի անուննե՞րը ձեզ ոգևորեցին մասոն դառնալ:

-Ոչ, գաղափարները:

-Հատկապես ո՞ր գաղափարները:

– Եղբայրության գաղափարը, մասոնը մասոնին պետք է եղբայր լինի: Մասոններն ամբողջ աշխարհում պետք է հարմոնիա հաստատեն: Մարդիկ պետք է կիրթ լինեն: Ինչքան դրական, լավ բաներ կան, դրանք հենց մասոնական թեզերն են: Օթյակում իրար բարև են տալիս, լավ են վերաբերվում, օգնում են: Մասոնության հիմնական նպատակը տալն է, ոչ թե վերցնելը:

-Ումի՞ց կամ որտեղի՞ց են ստանում, որ հետո էլ տալիս են:

– Հավաքում ենք` տալիս ենք, ուսանողների վարձն ենք մուծում…

– Բարեգործական կազմակերպությո՞ւն եք այսինքն:

-Ոչ, բայց բարեգործությունը մասոնության հիմնաքարերից է:

-Իսկ մյուս հիմնաքարերը որո՞նք են:

-Մասոնը պիտի հավատացյալ լինի:

– Այսինքն՝ դուք հավատացյալ եք և մասո՞ն:

-Բա ոնց:

-Կարո՞ղ եք ասել, բացի Ձեզանից, ուրիշ ովքե՞ր են ձեր օթյակի անդամ:

– Մասոնը իրավունք չունի մեկ այլ մասոնից հետաքրքրվելու: Դա գաղտնի է պահվում:

-Փաստորեն դուք բաց կառույց չեք:

-Բացը բաց ենք: Բայց մեր կանոնադրությունն է այդպես, որ գալիս է հազարամյակից: Փակ ենք պահում, որ լուսամուտից կեղտ չլցվի և չարատավորի մասոնի բարի անունը:

-Ծանո՞թ եք Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա գործակալ Ջոն Քոլեմանի “300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները” գրքին, որտեղ նա փաստերով խոսում է աշխարհի գլոբալ կառավարման ձգտող մասոնական առաքելության մասին:

– Դա “ֆալշիվկա” է:

– Իսկ Հայաստանում հատկապես ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:

– Մասոնական օթյակները գաղտնի են պահում իրենց ծրագրերը: Դրանք չեն հրապարակվում, որպեսզի այլ նպատակներով մասոնական օթյակ ոչ ոք չթափանցի:

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք ծանոթացել այդ ծրագրերին և որոշել դառնալ մասոն:

-Ով փնտրում է, նա գտնում է:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Oct 27, 2012 0:43