ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, October 26, 2012 9:54 - 6 քննարկում
ԲՀԿ-ն բացահայտեց, որ իր վրա է վերցնում ժողովրդի դարդերը և օկուպացիոն իշխանությունների հետ եզրեր չունի:
ԲՀԿ պատգամավորները վերջ դրեցին կոալիցոն հուշագրի մասին խոսակցություններին
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը վերջ դրեց կոալիցոն հուշագրի մասին խոսակցություններին` ընդգծելով, որ կոալիցիոն հուշագրի հարց ԲՀԿ-ում գոյություն չունի: «Մեզ համար շատ պարզ է, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հաստատեց. ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիա գոյություն չունի, ապա անդրադառնալով Տիգրան Սարգսյանի` նույն թեմայով հայտարարությանը,հստակեցրեց. «Նույն տրամաբանությամբ` Սևրի պայմանագիրը դեռ գործում է ու եթե Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ շարունակենք, ապա նա շարունակում է մնալ ՀԺՄ անդամ ու պետք է պաշտպանի Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»։
6 քննարկումներ
Գևորգ