ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, October 24, 2012 2:51 - 5 քննարկում

Զվարթնոց օդանավակայանում մարդ է մահացել: «Ոչ ոք ձեզ Հայաստան չէր հրավիրել»,–ասել է օդանավակայանի անմարդկայինը: :

Դեպքը մտածելու տեղիք է տալիս: Մի ընկեր ունեմ, ով իր ընտանիքով Նյու Յորք էր գալիս մշտական բնակության և հանկարծ Ատլանտյան օվկիանոսի վրա կնոջ ծննդաբերության ցավերը բռնում են: Ինքնաթիռի հրամանատարը մոտակա օդանավակայանից թույլատվություն է խնդրում արտահերթ վայրէջքի: Պարզվում է ամենամոտը կանադական մի փոքրիկ կղզի է, ինքնաթիռը մի կերպ իջնում է այդ կղզում, որտեղ արդեն սպասում էին շտապօգնության մեքենան ու բուժանձնակազմը: Կանադական իշխանությունները ընտանիքի մյուս անդամներին տեղավորում են հյուրանոցում, կնոջը տանում հիվանդանոց և կինը մի տղա է ունենում, անունը դնում են Անդրանիկ, ի պատիվ Անդրանիկ զորավարի, հիմա տղան 20 տարեկան է:
Ինքնաթիռը մեկնում է Ամերիկա իր բոլոր ուղևորներով, բացի այդ ընտանիքից, որը մեկ շնչով ավելի էր արդեն և նորածնի ծննդականի մեջ էլ գրում են , որ ծնվել է Կանադայում, հետևաբար Կանադայի քաղաքացի է: Մեկ այլ ինքնաթիռով նրանք գալիս են Նյու Յորք: Ամերիկյան ներգաղթի իշխանությունները ոչ մի «յազվություն» չեն անում, բոլորի մուտքերի թույլատվությունը օդանավակայանում տալիս են և վերջ:
Մեկ ուրիշը պատմում էր. թե ինչպես իրեն օդանավակայանից տարան ամերիկյան հիվանդանոց, փրկեցին, և հետո միայն հարցրին երկիր մտնելու թույլատվության մասին:
Ինչ է կատարվում Հայաստանում: Օգտվելով հայրենիքից դուրս գտնվող մարդկանց կարոտի զգացումից, տեղի իշխանիկները Անկարող Սարգսյանի ղեկավարությամբ երկիրը դարձրել են բարդակ բառիս բուն իմաստով: Շունը տիրոջը չի ճանարում, ով ինչ ուզում է անում է և ասում է: Բայց այս ամենը դրսի հայերի վրա չի ազդում: երեսները պնդացրած, չտեսնելու տալով երկրում տիրող այլանդակ վիճակը, գալիս են ու գալիս, տեսնելու Գառնի-Գեղարդ-Սարդարապատը: Հետո գալիս են գլուխ են գովում, թե այնքան համով բաներ կերանք Հայաստանում: Տո ղամմազներ, Հայաստանում ուտելու տեղ եք ճարե՞լ, չեք տեսնում հիմնական բնակչությունը բռնատիրությունից փախչում է, հեռանում է երկրից: Դուք ինչ խղճով եք գնում այդ հայահալած երկիրը ֆռֆռալու:
Գոնե մի պայքարի ձև էլ դուք ընտրեք, տեսնում եք հայ ժողովուրդը գժվում է թալանչիների ձեռքը, բա դուք թասիբ, պատիվ չունե՞ք:
Բոյկոտ հայտարարեք ազգովի, թող ոչ մի հայ 6 ամիս Հայաստան չմտնի, մինչև էս իշխանությունները տապալվեն ու հեռանան: Չեք տեսնումՀայաստանի ժողովուրդը չի կարողանում ազատվել սրանցից, միջոց չունի, պայքարի ձև չունի, օրեցօր մահանում է: Դուք կանգնեք նրանց մեջքին և հայտարարեք, «Նոյեմբերի մեկից մինչև Ապրիլի մեկը ոչ մի սփյուռքահայ չի մտնելու Հայաստան մինչև Սեռժ Սարգսյանի իշխանությունը և կուսակցությունը չվերանա Հայաստանից»:
ՄԱԽԼՈՒՏՈ

«Զվարթնոցում» մուտքի արտոնագրի պատճառով ամերիկահային թույլ չեն տվել հոսպիտալացնել. նա մահացել է

«Զվարթնոցում» մուտքի արտոնագրի պատճառով ամերիկահային թույլ չեն տվել հոսպիտալացնել. նա մահացել է

22 Հոկտեմբերի 2012 – 17:25
HayNews.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար:

Ըստ աղբյուրի` ամերիկահայ Հակոբ Կարապետյանը ԱՄՆ-ից Երևան ժամանող ինքնաթիռում վատ է զգացել իրեն,և «Զվարթնոցում» վայրէջքից անմիջապես հետո օդանավակայանի բժիշկն ու բուժքույրը եկել են բուժօգնություն ցուցաբերելու: Հակոբ Կարապետյանի ընտանիքն անմիջապես պահանջել է,որ նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն օդանավակայանի աշխատակիցները պնդել են, որ պետք է սկզբում երկիր մտնելու արտոնագիր ստանան, և միայն դրանից հետո կկարողանան հիվանդին տեղափոխել հիվանդանոց:

Մուտքի արտոնագիր ստանալը ուշանում է, ու 56-ամյա Հակոբ Կարապետյանը մահանում է հենց օդանավակայանում:

Շտապօգնությունը տեղ է հասնում Հակոբ Կարապետյանի մահանալուց մեկ ժամ հետո միայն:

Նշենք, որ ոստիկանության մամուլի բաժնից հաստատեցին այս տեղեկությունները:

Ըստ ականատեսների` երբ Հակոբի կինը մեղադրել է բժիշկներին անտարբերության և բժշկական խնամքի բացակայության համար, օդանավակայանի բժիշկը պատասխանել է. «Ոչ ոք ձեզ Հայաստան չէր հրավիրել»:

HayNews.am



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վարդան
Oct 24, 2012 4:18