ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 24, 2012 6:29 - 5 քննարկում
Արտերկրի հայության համար Օսկանյանը դարձել է օրինակ. ԵՀՄՖ
22.10.1209:58
ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այն որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ: Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու գաղափարների իրագործման հարցում:Սփյուռքն ունի մեծ թվով այլ օրինակներ,երբ իրենց տնտեսական ֆիդայիներ համարող մի շարք հայտնի սփյուռքահայ գործիչների Հայաստանում սնանկացնելու աստիճանի են հասցրել և կամ սնանկացրել ու երկրից դուրս շպրտել: Այսօր առաջին անգամ նաև հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ է կիրառվում բարյապես ոչնչացնելու և երկրից դուրս շպրտելու քաղաքականությունը: Արդյունքում` հայության վերջին հույսը հատում է, ապատիան մեծանում և ահագնացած արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն աճում են` երկիրը տանելով մինչ վերջնական կործանման:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձախողված արտաքին, տնտեսական քաղաքականության պայմաններում <<ցանկացած ՀՀ քաղաքացի հանցագործ է>> կարգախոսով առաջնորդվելը միմիայն վնասվում է պետության առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող վարկը և ստեղծվում մի արժեհամակարգ, որտեղ բացակայում է հանրային կյանքի որևէ ոլորտի զարգացում:
ՀՀ վարչակազմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի՝ ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ և լծվել պետական միջոցները հափշտակած ՀՀԿ անդամների և նրանց հովանավորյալ պետպաշտոնյաների բացահայտմանը, իսկ հանցագործության փաստեր չգտնելու պարագայում ԵՀՄՖ-ը պատրաստ է ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն:
ԵՀՄՖ-ի նախագահություն
5 քննարկումներ
LEVON