Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, October 23, 2012 11:37 - 3 քննարկում

«Ժառանգությունը» չի մնա առանց ժառանգների, նրա թիկունքին …….. եղբայրներն են…

Այս հոդվածի հեղինակը պատկերացում իսկ չունի «ժառանգության» ընդերքի և նրա անդամների մասին: Օրինակ Թևան Պողոսյանին ներկայացնում է. «Թևան Պողոսյանն էլ անկուսակցական է, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահն է, այսինքն «ժառանգության» հետ կրկին որևէ կապ չկա»:

Իսկ հասկանո՞ւմ է այս հոդվածագիրը, թե ի՞նչ է նշանակում ՄԶՄԿ անորոշ անունով կազմակերպությունը, որի նախագահն է Թևան Պողոսյանը: Մանրամասնենք. Թևան Պողոսյանը ԼՂՀ-ի նախկին վարչապետ Պողոսյանի տղան է, որին 1999թ. հեռացրին պաշտոնից «ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող-լրտեսող սարքեր տեղադրելու համար» մեղադրանքով: Այդ թվերին պատանի Թևանը գտնվում էր Վաշինգտոնում և ՀՀ դեսպանությունում ներկայացնում էր չճանաչված ԼՂՀ-ին: Հոր անհետանալուց հետո հայտնվեց համապատասխան «միջազգային կառույցներում», իսկ այնտեղից թռիչք դեպի «Ժառանգություն»: Պատահակա՞ն է:
«Բազմակուսակցական» Ռուբեն Հակոբյանը այն հին լրտեսներից է, միակը, որ մոտիկից գիտի բոլոր տեսակի կուսակցականներին և նրանց խոհանոցը, ուր թափանցել էր «հատուկ հանձնարարությամբ» մկրտվելով Լևոն Տեր Պետրոսյանի «մեռոնով»: Իմիջիայլոց նույն մեռոնով մկրտվել և «կնքվել » է այժմյան նախագահ Սերժ Սարգսյանը, որի ընդհատակյա գործողությունները իր կյանքի վերջին 25 տարում հայտնի կդառնան հայ ժողովրդին, միայն իր մահվանից հետո: Չմոռանանք նաև, որ միակ պաշտոնյան է Հայաստանում, ում ԿԳԲ-ի դոսյեն գտնվում է Ադրբեջանում:
Անհանգստացնող է այն, որ «վերևների կողմից ստեղծված շարասյան առաջինները հայտնվեն վերջում, իսկ վերջինները գան առաջինների տեղը զբաղեցնելու»:
Իսկ հիմա կարդացեք ստորև ներկայացված փրփրահոդվածը…

«Ժառանգությունը» մնաց առանց «ժառանգների»

23/10/12 17:42

«Ժառանգությունը» մնաց առանց ժառանգների: Այս արտահայտությունը, թերևս տեղին է Ժառանգություն կուսակցության համար, քանզի վերջին խմորումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այս խմբակցությունը խորհրդարան է մտել, ոչ թե ժառանգությունով, այլ տարբեր կուսակցությունների զամբյուղով: Այսօր միայն Զարուհի Փոստանջյանն է «Ժառանգության» դեմքը մնացել, մնացյալները ոչ մի կապ չունեն ոչ այս կուսակցության գաղափարների, ոչ էլ գործունեության հետ: Նախկինում, երբ խմբակցությունում էին Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, մարդիկ փոքր-ինչ հանգիստ էին, որ մի երկու պատգամավոր կա` իրենց համար դոշ կտան, որ կուսակցությունը դեմք ուներ, փոքրիշատե գաղափարներ կային, ընտրազանգված ուներ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ օրս էլ չէր հասկացել, որ իրական դեմքերին նորերով փոխելով չէ, որ հարցեր են լուծվում: Եվ կարևորը երազում տեսած մտքերի իրականացումը չէ, այլ ընտրազանգվածի, յուրաքանչյուրի անհատի կողմից տրված ձայնի արդարացումն է: Վերջինս իր ամերիկյան իմիջով փորձեց ամերիկյան քայլ կատարել, սակայն, մոռանալով, որ Հայստանում է, ու այստեղ ամերիկյան ձևը չի անցնում:

Ու ի ՞նչ: Այսօր «Ժառանգությունը» մասնատված, ապագաղափարացված մի մարմին է, որը ո’չ գլուխ ունի, ո’չ ողնաշար: «Ազատ դեմոկրատներն» այդպես էլ չդարձան Րաֆֆի Հովհաննիսյանի համար ողնաշար, և այդպես էլ չկարողացան միասին սարեր շրջել: Ի դեպ, երևի միայն Հովհաննիսյանը չէր նկատել, որ իր պատկերացրած սարերն այդպես էլ չեն շրջվելու «Ազատ դեմոկրատների» հետ: «Ժառանգության» կազմը մնաց Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Դե բոլորս էլ գիտենք, որ Հակոբյանը նախկին դաշնակցական է, եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակը, այսինքն «բազմակուսակցական» է: Թևան Պողոսյանն էլ անկուսակցական է, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահն է, այսինքն «ժառանգության» հետ կրկին որևէ կապ չկա:

Եվ այս ամենի ֆոնի տակ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դառնալ «Ժառնագության» թեկնածուն, մի կուսակցության, որն այլևս անողնաշար է: Հետաքրքրիր է` ինչ հույսով է Հովհաննիսյանը դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ինչպե ՞ս կարող է նա ծառայել ժողովրդին, եթե նույնիսկ իր իսկ կուսակցության ներսում կատարվող խմորումները չի կարողանում լուծել: Չնայած իր թեկնածության առաջադրումն ասես երազանք լիներ, որին նա այդքան տարի փափագում էր, և որը վերջապես կիրականանա: Հավանաբար նրան նույնիսկ ձայները չեն հետաքրքրում, այլ առաջադրման երևույթը:

Ինչևէ, բոլորս էլ տեսնում ենք, որ եթե չկա գաղափար չկա նաև պայքար, այսօր հենց այս խնդրի առաջ է կանգնած «Ժառանգությունը»:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

karo
Oct 23, 2012 15:12