Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 22, 2012 17:14 - 6 քննարկում

ԿԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ: Անդրանիկի ընկեր Սմբատը գրում է անդրաշխարհից…

Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ջախջախիչ պարտություն կրելով նախագահական ընտրապայքարում, հրաժարվեց իր ղեկավարած աջակողմյան UMP կուսակցության նախագահի աթոռից, խոսակցություններ կան, որ նա կուսակցությունից դուրս է եկել և այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ, համարելով իր պատմական միսիան ավարտված, հավանաբար նկատի ունենալով Լիբիայի նվաճումը և պետական գանձարանի կողոպուտը:
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունենալու UMP -ի կուսակցապետի ընտրությունները երկու թեկնածուների՝ Ժան Ֆրանսուա Քյոփագի և Ֆրանսուա Ֆըրֆըրի միջև:
Հարմար պահ է Ֆրանսիան զավթելու:
Եթե կուսակցություն զավթելու փորձ ունեցող ՀՀ նախագահը հասցնի մինչև մինչև հոկտեմբերի 24 -ի գիշերվա 12-ը դառնա UMP -ի անդամ և նույն պահին ՝ սեպտեմբերի 21-ի հետին թվով (ի պատիվ Հայաստանի անկախության 21 ամյակի), դիմում ներկայացնի UMP կուսակցապետի ընտրություններին մասնակցելու համար (այս կուսակցությունը ևս Ֆրանսիայում համարյա համարվում է «նժդեհական»), նա հաստատ կհաղթի Քյոփագին և ֆըռֆըռիկին, քանի որ լավ էլ ֆըռֆըռում էր Ֆրանսիայի մոտերքում և «մեծ ներդրումներ» է արել գերմանիայի «Ջերմուկ» Բադեն-Բադենի առողջարանի զարգացմանը:
ՄԱԽԼՈՒՏՈ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Oct 22, 2012 20:30