ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, October 19, 2012 3:29 - 4 քննարկում
ԶԳՈՒՇԱՑԵՔ, վապշե կեղծիք է՝ փաստերով հաստատված…
Վերջապես հաջողվեց ոտքի հանել անգլիայի հայ համայնքը և ամենօրյա հերթապահություն սահմանել հազվագյուտ գրքերի աճուրդում:
Թե ինչքան նստեց այս մեկ գիրքը և ինչ արժեցավ նա, կբացահայտեմ ամենավերջում, երբ կարդացած և վերջացրած կլինեք Արա Հովհաննիսյանի գրաքննականը, կհամեմատեք գրքի ռուսերեն հատվածների հետ, որը էջ առ էջ նշել էր Արա Հովհաննիսյանը, բայց հնարավորություն չէր ունեցել գրքում գրած էջերը հրատարակելու, և սա հիմք էր հանդիսացել այդ չարաբաստիկ գրքի համակիրներից մեկին լկտիանալ և շառ ու շուռ անել Ա.Հովաննիսյանի հասցեին:
Ուշադրություն դարձրեք գրքի բնագիր 2-էջի վրա: Նախ պազվում է, որ այս 300 գրքի հրատարակմանը խորհուրդներով և միջամտություններով թիկունք են կանգնել մի քանի տասնյակ օտարներ և հայեր, հատկապես ինչից զգուշանում էր հանրությունը, կարծելով որ գրքի փոքր տիրաժը գիրքը անհասանելի է դարձնում լայն ընթերցող շրջաններին, որոնք կարող են հայտնաբերել կեղծիքը և հատուկ նպատակը, միաժամանակ ընկնելով օտար «հայագետի» մոտ, վկայություն կդառնան «հայ հեղինակի կողմից առաջ քաշված, կիսաճշմարտությունները և կեղծիքները:
Գրքի վերնագրի մեջ նույնիսկ նպատակ է դրված, այն հնչում է այսպես, «Արարատյան լեռների գաղտնիքները կամ հայն ով է» կամ երևի… ով է հայը, առանց հարցական նշանի:
Պարզվում է նաև հեղինակի իսկական անունը՝ Յուրի (Յասաբեգ) Սարգսյան է, թե ի՞նչ է նշանակում Յասաբեգ և որտեղից առաջացավ, դա հեղինակը թող հետագայում պատմի իր ծագումնաբանությամբ հետաքրքրվողներին:( միայն խնդրում ենք հանկարծ չպատմի, թե ջարդերի տարիներին իրենց գերդաստանի վերջին երեխա տղային փրկել է մի քուրդ կամ թուրք, և կամ ինչ որ բարի այլազգի և հենց նրա պատվին պապը կամ տատը դրել են իր անունը: Դա հնացած հնարանք է և հիմա արդեն ամեն թոհ ու բոհով անցած հայերը այնքան էլ չեն հավատում նման պատմություններին):
Մնացած 17 բնագիր էջերում կգտնեք Արա Հովհաննիսյանի հայերեն մեջբերումների ռուսերեն տարբերակները:
«Արարատյան Լեռների գաղտնիքները» կամ մտացածին «հիմնավորումներ» եբրայացոց բացառիկության
- TUESDAY, 09 OCTOBER 2012 04:09
- HITS: 244
Զգուշացեք, կեղծի՛ք է…
Юрий Саргсян. Тайны Араратских Гор
Յուրի Սարգսյան. «Արարատյան Լեռների գաղտնիքները»
Քսանմեկերորդ դարի սկիզբը կարծես բեղմնավոր է Հայ պատմաբանասիրության համար: Հայոց պատմության, հնագիտության և լեզվագիտության բնագավառներում մի շարք հայտնագործություններ կատարվեցին: Աստիճանաբար հաստատվում է , որ քաղաքակրթության ակունքներում կանգնած է Հայ ժողովուրդը և Հայկական լեռնաշխարհը, Հայերը սկսում են հասկանալ, որ իրենց լեզուն ու իրենց երկիրը աշխարհում ամենահնագույնն են, որ դարեր շարունակ կեղծվել է այդ իրողությունը` հնագույն պատմության մասնագետների կողմից (որոնք էական գերակշռությամբ՝ ազգությամբ եբրայացիներ(еврей) են (այսինքն ջհուդ)):
Հայերը հասկացան, որ աշխարհի հնագույն պատմության մասնագետներին արդեն վաղուց հայտնի է, որ քաղաքակրթության կենտրոնը Հայկական լեռնաշխարհն է, և այդ մասնագետները ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում հայտարարել որոշ ճշմարտություններ, որոնք արդեն հայտնի են դառնում հայերին, բայց դեռ մասսայականություն չեն վայելում: Եվ ահա հայերի բացահայտումներին զուգահեռ, սկսեցին տպագրվել զարմանալի գրքեր` հիմնականում ջհուդ պատմաբանների կողմից, որտեղ արվում են նորագույն պատմական բացահայտումներ, սակայն որոնք ունեն մի նպատակ` առաջ անցնել հայ ուսումնասիրողից և ինչքան կարելի է կեղծել այդ բացահայտումը, կամ շատ փոքր ճշմարտության հետ մատուցել ինչքան կարելի է շատ կեղծիք: Այդ կերպ փորձելով մեկ անգամ ևս խճճել` վերջնական ճշմարտությանը հասնելու ճանապարհը:
Ես ուզում եմ խոսել երկու նմանատիպ գրքերի մասին, որոնց հայտարարված նպատակը հայագիտական բացահայտումներն են` կեղծ հայրենասիրական քողիտակ: Առաջին գիրքը Փրոֆեսոր Յովհաննէս Փիլիկեանի « «Հայ» երը, առաջին «մարդ» երը» գիրքն է, որին մենք կանդրադառնանք առանձին հոդվածով: Իսկ հաջորդը Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքները» գիրքն է, որն էլ այժմ կփորձենք քննարկել:
Գիրքը ռուսերեն լեզվով է (բոլոր մեջբերումների թարգմանությունները իմն են), այն ունի 400-ից ավելի էջ, մեծ ֆորմատով, գրավիչ ու գայթակղիչ վերնագրով՝ «Արարատյան լեռների գաղտնիքները»: Հեղինակը լավ է հասկանում գաղտնիք բառի խիստ ինտրիգային բնույթը, հենց այդ գաղտնիքների «բացահայտումներն» են` ընթերցողին ուղեկցում գրքի վերնագրից մինչև վերջին էջը: Երբ թերթում ես գիրքն իր հնագույն պատկերներով և տեղեկատվության առատությամբ` այն անշուշտ տպավորիչ է, իսկ երբ կարդումես գրքում այնքան շատ կրկնվող մեծատառերով գրված հայրենասիրական ամպագոռգոռ արտահայտությունները, թվում է, թե` սա հեց այն է, ինչ պակասում է հայ ընթերցողին: Ցավոք շատերի վրա, գիրքը հենց այդպիսի տպավորություն էլ թողնում է, այն քննարկվում է հայրենասիրական որոշ միջավայրերում, հեղինակին կանչում են հարցա զրույցների, նա արդեն կազմակերպում ու ղեկավարում է հայագիտական քննարկումներ: Ես չեմ զարմանա, եթե հեղինակը Հայերի մոտ արժանանա մեծ պատիվների, քանի որ մենք ունենք նմանատիպ բազմաթիվ նախատիպեր, զօր օրինակ. լուր է տարածվել, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Նյու Ջերսիում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որտեղ Միացյալ Նահանգների Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կպարգևատրի Ռիչարդ Հովհաննիսյանին՝Վահան Քարդաշյան հեղինակավոր մրցանակով, բարձրագույնս գնահատելով նրա կողմից կատարված հայագիտական դասախոսություններն ու հրապարակումները: Եթե ոչ բոլորին, ապա մեծամասնությանն է ծանոթ Ռիչարդ Հովհաննիսյան անունը, որը պարզապես ջանք չի խնայել, որպեսզի կարողանա խեղաթյուրել Հայազգի հազարամյակների պատմությունն ու ծագումնաբանությունը, հայազգի Հայկական լեռնաշխարհում բնիկներ լինելու փաստերը…:
Իսկ ամենաակնառու օրինակը Գրիգոր «լուսավորիչ» կոչվածն էր, որ կարողացավ հիմնավորապես ոչնչացնել Հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը և սրբացվեց հենց նույն ժողովրդի կողմից:
Հենց սկզբից հայտարարեմ, որ Յուրի Սարգսյանի գրքի իրական նպատակը՝ հայերի մեջ ներդնել եբրայացի (ջհուդ) ժողովրդի աստվածային լինելը և ամենակարևորը՝ նրանց ծագումը Հայկական լեռնաշխարհից: Այո, չեք սխալվում, ջհուդների ծագումը Հայկական լեռնաշխարհից: Այս կեղծ գաղափարը իհարկե նոր չէ, այն սիոնիստական կազմակերպության ամենակարևոր գաղափարներից է, որով էլ հիմք է դրվում ջհուդների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում տեղակայելու գաղափարին, և ահա այդ նախահայրենիքն էլ սիոնիստները մեծ տեմպերով ազատում են Հայերից: Բնականաբար, մինչև նախահայրենիք տեղափոխվելը պետք է աշխարհին համոզեն, որ դա հենց իրենց պատմական հայրենիքն է (որի փորձը նրանք արդեն ունեն): Ցավոք այս կեղծ գաղափարին էլ լծվել է Յուրա Սարգսյանը: Որպեսզի ասածս աբսուրդ չթվա, անմիջապես անցնեմ ապացույցներին:
Գրքի առաջին գլխում, որը կոչվում է «Սկիզբ», հեղինակը ներկայացնում է աշխարհի և մարդու ստեղծման մասին պահպանված ամենատարբեր ժողովրդների առասպելներն ու պատմությունները, որոնց քննարկման շնորհիվ անում է հետևյալ եզրակացությանը՝ ժամանակակից քաղաքակրթության ծննդյան միջավայրը Մերձավոր Արևելքն է, լեռներ և լեռնաշղթաներ, որոնք կազմում են կիսաղեղ և ներգրավում են Զագրոսի մասիվը արևելքում, Արարատը և Հայկական Տավրոսը հյուսիսում, ինչպես նաև Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի լեռները արևմուտքում:
Կարդալով այս տողերը, սկզբում ուշադրություն չդարձրի հեղինակի կարծես թե աննկատ արված հայտարարությանը (Իսրայելը քաղաքակրթության հայրենիք համարելը), սակայն կարդալով ամբողջ գիրքը, հասկացա, որ սա այն հիմնաքարն է, որով էլ հեղինակը սկսում է ընթերցողին ներարկել իր ցանկալին իրականության տեղ:
Գրքի երկրորդ գլուխը կոչվում է «Մեծագույն գրքի գաղտնիքները», խոսքը իհարկե Բիբլիայի մասին է, որն էլ հեղինակը համարում է ամենաստույգ, ամենակարևոր և ամենավստահելի աղբյուրը: Նախ հեղինակը կատարում է ամբողջական հղումներ Գիրք ծննդոցից, աշխարհի ու մարդու ստեղծման ամբողջ պատումները, գովերգելով Բիբլիայի սրբությունն ու կարևորությունը: Տեղեկություններ է տալիս Բիբլիայի տպագրության մասին և թե ինչքան շատ է տպագրվել Բիբլիան և ինչքան շատ լեզուներով: Միևնույն ժամանակ հեղինակը զարմացած նշում է, թե ինչքան շատ հակասություններ և անպատասխան հարցեր կան այնտեղ և սկսում է թվարկել իբր իր հայտնաբերած հակասություններն ու անպատասխան հարցերը (էջ 38):
Իրեն անհասկանալի որոշ հարցերի պարզաբանման համար հեղինակը մեջբերումներ է անում նաև Հոբելյանների գրքից (Բիբլիայիպարականոն հայտարարված գլուխներից մեկը) և նույնիսկ Բիբլիայի մասոնական տարբերակից (պարզվում է, որ նույնիսկ մասոնները Բիբլիա ունեն):Այնուհետև հեղինակը հղում է հնգամատյանի գրեթե բոլոր գրքերը, զուգահեռ նաև Հոբելյանների գիրքը, մանրամասն ներկայացնելով ջհուդների պատմությունը, նրանց նախահայրերին:
Հեղինակը անդրադառնում է նաև գրի ստեղծմանը, ամենաառաջիններից համարելով հրեական 22 տառանոց տառախումբը: Հպանցիկ անդրադառնալով հայկական այբուբենին, անում է հետևյալ առտառոց հայտարարությունը. «Ժամանակակից հայկական այբուբենը հավանաբար ստեղծվել է հատուկ Բիբլիայի թարգմանության համար»(էջ 57):
Այսինքն, էլ ինչի՞ է պետք Հայոց այբուբենը, եթե ոչ, միայն սուրբ կոչված գիրքը թարգմանելու համար, նույնիսկ հեղինակն ինքը, որն զբաղվում է հայագիտությամբ և կարծես թե արդեն «հեղինակավոր հայագետ» է, գրում է միայն ռուսերեն:
Իսկ որտե՞ղ է տեղադրված դրախտը, այս հարցը իհարկե չէր կարող չհետաքրքրել հեղինակին, քանի որ այնտեղ ապրել է Ադամը, որը ըստ հեղինակի հղած ջհուդ Դեյվիդ Ռոլի, հանդիսանում է Աբրահամի տոհմի առաջին անդամը (էջ 60), որն էլ առաջին անգամ հանդիպեց Եհովային և սկսեց ենթարկվել նրան (Ադամին էլ ջհուդ դարձրին):
Մանրամասն վերլուծելով բիբլիական աղբյուրը, օգտվելով նաև շումերականև աքադական աղբյուրներից, հեղինակը հայտարարում է, որ Շումերը անպայման ազդեցություն է ունեցել բիբլիայի վրա, որը բացատրում է Աբրահամի Խալդեական Ուրից լինելու շնորհիվ, որտեղ էլ իբր կրթվել են Աբրահամի «ազնվական»ընտանիքի անդամները (չնայած որ այդ նույն Բիբլիան ասում է, որ Աբրահամը մի քոչվոր ասորի էր), և ահա այդ կրթություննէլ հենց ազդել է բիբլիայի տեքստերի վրա (էջ 83):
Եթե նույնիսկ ընդունենք, որ հին կտակարանը սկսել են գրել մ.թ.ա. ХШ դարից, իսկ քոչվոր ասորի Աբրահամը իր «ազնվական»ընտանիքի հետ կրթություն էր առնում շումերական համալսարաններից մեկում` մ.թ.ա. XVIII դարում , ապա 500 տարի առաջ ստացած կրթությունն, ըստ հեղինակի «կազդեր»Բիբլիայի վրա:
Վերջում հեղինակը Հոբելյանների գրքում հայտնագործություն է անում. «Երկրի վրա գոյություն ունի չորս աստվածային տեղեր. Դրախտը և Արևելքի լեռը… Սինասարը և սիոնսարը….և սիոնսարը անապատի կենտրոնն է, և Սինասարը Երկրի պորտն է…»(էջ 85) և իր հայտնագործությունից հիացած հեղինակը բացականչում է. «Ահա Արարատյան լեռների աստվածային գաղտնիքը»:
Իսկ թե ինչու՞ է ջհուդական Սինաև Սիոն սարերի մասին մեջբերումը հեղինակը համարում«Արարատյան լեռների աստվածային գաղտնիքը» մնում է գաղտնիք:
Երրորդ գլխում` «Հետ դեպի ապագան»խորհրդավոր վերնագրով, հեղինակը քննարկում է երկրագնդի վրա կյանքի առաջացման և աշխարհի վերջի կամ կործանման մասին եղած կարծիքները, տեղեկություններ է հաղորդում 10-րդ մոլորակի՝ Նիբիրուի մասին, նշելով, որ այս մոլորակի մասինշատ լավ տեղյակ էին շումերները, որոնց տեքստերում կան նկարագրություններ երկրի առաջացման (երկու մոլորակների բախումից) և Նիբիրու մոլորակից անունակների Երկրի վրա իջնելու մասին: Եվ ահա հեղինակը ներկայացնում է շումերական մի հնագույն պատկեր (էջ 101), «արեգակնային համակարգի պատկեր» անվանումով, որի վերծանված գծապատկերում Արևը չգիտես ինչու ներկայացված է ջհուդական Դավթինը համարվող` վեցթևանի աստղի տեսքով: Այս կեղծիքը հավանաբար արվել է ջհուդ հեղինակի կողմից, որից օգտվել է Յուրի Սարգսյանը, հավանաբար հեղինակը«չհասկանալով» այն տեղադրել է գրքում: Գրեթե ամբողջովին մեջբերելով բաբելոնա-աքքադական «Էլումա Էլիշ» էպոսը, հեղինակը անցնում է հայտնի ջհուդ` Զաքարիա Սիտչինի աշխատություններին, որը գիտական աշխարհում` հինտեքստերի հայտնի կեղծարարի հռչակ ունի: Զաքարիա Սիտչինը գտնում էր, որ անունակները իջել են երկրի վրա միքանի կետերում (տիեզերակայաններ), որոնցից մեկը Արարատն էր, իսկ մյուսները երևի արդեն պարզ է՝ Երուսաղեմը, Սիոն և Սինա սարերը: Իսկ Արարատն էլ օգտագործվել էր միայն իր «փայլուն արտացոլող գագաթ»ի ևշրջապատում լավ երևալու համար: Այնուհետև հեղինակը անցնում է նշված ջհուդական տիեզերակայանների ՝Երուսաղեմի, Սիոն և Սինա սարերի ամենամանրամասն նկարագրությանը, նշելով, որ ինչքան սուրբ տեղեր են դրանք և առիթը բաց չի թողնում ներկայացնելու Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու պատմությունը և խոյի հայտնվելու հրաշքը, ցուց տալով թե ինչ հրաշքներով են հագեցված այս ջհուդական տարածքները: Սակայն այդքան մանրամասն նկարագրելով Երուսաղեմը և նրա պատմությունը որպես ջհուդական սուրբ քաղաք, չգիտես ինչու հեղինակը մոռանումէ ասելու, որ Աբրահամը երբ ժամանեց Երուսաղեմ, այն արդեն կար, հիմնադրվել էր վաղուց և ոչ մի կապ չուներ ջհուդների հետ:
Ամբողջ գլխում հեղինակը ոչինչ չի խոսում Հայկական լեռնաշխարհի կամ Հայաստանի մասին, սակայն չգիտես ինչու վերջում տեղադրում է Հայաստանի տարածքում գտնված արևային համակարգը ներկայացնող հայտնի բրոնզյա գտածոյի պատկերը: Հասկանալի է, միայն տպավորություն թողնելու համար:
Չորորդ գլխում հեղինակը նկարագրում է մարդու առաջացումը, սկզբում ներկայացնելով Նիբիրու մոլորակից իջած անունակների ամբողջ ծագումնաբանությունը, որոնք Երկիր էին իջել ոսկու արտահանման համար: Եվ ահա այսայլմոլորակայինները հայտնաբերում են ոսկու բազմաթիվ հանքավայրեր (Աֆրիկա, Պարսկական ծոց, Հայաստան), ևշահագործում 100-150 հազար տարի: Հոգնելով հանքերի ծանր աշխատանքից, անունակները որոշում են ստեղծել մարդ, որն էլ կաշխատի իրենց փոխարեն: Այնուհետև հեղինակը անցնում է մարդու ստեղծման իրեն ավելիհարազատ՝ հրեական տարբերակին, հայտարարելով, որ հին կտակարանի նահապետների անուններից յուրաքանչյուրը մի էթնիկական ցեղախմբի անվանումներ են և անմիջապես նշում է Աբրահամին, որը ներկայացնում էր մի ցեղախումբ, որը Խառան էր տեղափոխվել Միջագետքից (էջ 160):
Այսինքն, եթե հին կտակարանը ուղղակի տեղեկացնում է, որ Աբրահամը մի քոչվոր ասորի էր, ապա մեր դետեկտվ հեղինակը քննելով պատմության գաղտնիքները, իբր հասկանում և հայտարարում է, որ Աբրահամը ոչ միայն մի առանձնահատուկ ցեղախմբի ներկայացուցիչ էր, նույնիսկ այդ ցեղախումբը կարողանում է գրավել Խառանը երրորդ հազարամյակի կեսերին (էջ 162):
Այսինքն, ըստ հեղինակի ջհուդները հայտնի են եղել Աբրահամից էլ առաջ, երրորդ հազարամյակի կեսերին, իսկ մեզ սովորեցրել են, թե իբր ջհուդները Աբրահամի սերունդներն են և առաջացել են Հակոբի 12 որդիներից: Զարգացնելով իր այդ անհեթեթությունը, հեղինակը փորձում է ապացուցել, որ հայտնի ուգարիթյան մշակույթը ջհուդական է, նշելով, որ նույնիսկ նրանց աստվածները, որոնցից էին Աստարտան (Աստղիկ) և Անատան (Անահիտ), ջհուդական էին և նրանց գլխավոր աստվածն էլ (որի անունը Էլ էր), հյուսիսից էր, Տիգրիսի ու Եփրատի ակունքներից՝ այսինքն Հայաստանից: Այս ուգարիթները ունեին բարձր մշակույթ, նույնիսկ այբուբեն, որը ըստ հեղինակի նույնությամբ համնկնում է իվրիտի այբուբենի հետ, ունեին աստվածներ (ճիշտ է որոշ անուններհամընկնում են հայկական աստվածների հետ և գլխավոր աստվածն էլ Հայաստանից էր), բայց իհարկե դա չի կարող խանգարել հեղինակի «սուրբ» նպատակին: Իր այս գաղափարով հեղինակը այնքան է տարվում, որ նույնիսկԱքքադա-Շումերական որոշ բառեր փորձում է ստուգաբանել միմիայն իվրիտով (էջ 164), իսկ «միամիտ» հայ գիտնականները անտեղյակ լինելով Յուրի Սարգսյանի «հանճարեղ» մեթոդներին, շումերերենը կարդում են հայերեն:
Վերջում երևի հեղինակը հիշում է, որ ինքը խոստացել է բացահայտել Արարատյան լեռների գաղտնիքները, իսկ առայժմ միայն ջհուդների մասին է խոսում ու նրանց փառաբանում, ուստի ստիպված, բոլորովին անկապ, անցնում է հայկական թեմանների, հայտարարելով, որ դրախտը տեղադրված է Վանա լճի շրջակայքում, Սերմանց սարի մոտ, որտեղ էլ ստեղծվել է մարդը և որն էլ հեղինակը համարում է Արարատյան լեռների ամենամեծ գաղտնիքը (էջ 172): (Հայտնագործում է հայտնին):
Հինգերորդ գլխում, որը կոչվում է « Աստվածների պատիժը», հեղինակը ամենայն մանրամասնությամբ քննարկում է ջրհեղեղի պատմությունը, ցիտելով հին կտակարանի ջրհեղեղին վերաբերվող հատվածները և Հոբելյանների գիրքը: Քանի որ ընդունված է, որ Նոյի տապանը կանգնել է Արարատյան լեռներում, ահա և հեղինակը սկսում է «գիտականորեն» ապացուցել, որ տապանը կանգ է առել Արարատյան լեռներում և նաև հայտարարում է, որ այդ որոշումը կայացրել է Տեր Աստված Եհովան (էջ 184):
Այնուհետև հեղինակը ամբողջովին ցիտում է զղջացող Եհովայի երդումը, որ այլևս ջրհեղեղ չի անի և ինքը միշտ ջհուդների հետ կլինի և որպես նշան, երկնքում հաստատում էծիածանը (էջ 186):
Այս ամենից հեղինակը այնքան է ոգևորվում, որ իր գիտելիքները իվրիտի մեջ ցույց տալուհամար նշում է, որ ծիածանը իվրիտով արտասանվում է Qeshet, որը ըստ հեղինակի ծագում է շումերերեն միություն, կապ կամ արգելք բառերից: Սակայն ուշադիր կարդալով բառը, կարելի է հասկանալ, որ դա հայերեն է և նշանակում է քեզ հետ, որը իհարկե չէր ցանկանա հասկանալ «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքի հեղինակը:
Իսկ հետո, չգիտես ինչու, հեղինակը ցիտելով սեպագրերից վերծանված գրեթե ամբողջ արխիվը և ապա անցնելով բաբելոնական քուրմ պատմիչ Բերեսոսի և իհարկե եբրայացի Փլավիոսին, նորից ու նորից ապացուցում է բազմիցս ապացուցվածը՝ որ «Նոյի տապանը կանգ է առել Արարատի վրա»: Միևնույն ժամանակ փորձելով ստուգաբանել Արարատև Ար բառերը (իհարկե իվրիտով), հանգում է ամենաանհեթեթ եզրակացությունների:
Գլուխ վեցերորդ. «Մեծ աշտարակը- քաոսի ժամանակաշրջան».
Այստեղ հեղինակը հիշելով գրքի վերնագիրը և իր խոստումըԱրարատյան լեռների գաղտնիքները բացահայտելուվերաբերյալ, հայտնում է, որ այժմ մեզ հետաքրքրում է այն ժամանակաշրջանը, երբ Հայկը Բաբելոնից հեռանում է դեպի Արարատյան լեռները: Հեղինակը այստեղ հարցադրումներ էանում, հավանաբար պատրաստվելով պատասխանել այդ հարցերին՝ ի՞նչ էր պատահել տարածաշրջանում և ինչու՞ Հայկը հիմնադրեց նոր երկիր Հայքը, ինչու՞ այդ երկիրը և ժողովուրդը կոչվեցին Հայա աստծո անունով, ո՞վ էր Հայկը և ո՞վ էր Բելը,…(էջ 232):Փառք աստծո, վերջապես հեղինակը պետք է խոսի Հայաստանի մասին, բայց`զո՜ւր հույսեր …
Այո, հեղինակը խոստանում է խոսել մեր Հայկ նահապետի մասին, բայց գրեթե ամբողջ գլուխը նվիրված է իրեն ավելի հոգեհարազատ ջհուդ Աբրահամին, որին հեղինակը համարում է մեծ նահապետ և սկզբնավորող` բազմաթիվ կրոնների և ցեղերի (էջ 233):
Պետք է ասեմ, որ գիրքը ինձնից առաջ կարդացել էր ընկերս և հետևյալ նշումն էր արել էջի լուսանցքին. «Ի՞նչ կապ ունի Աբրահամը` աստվածների ուՀայկի հետ, այ ջհուդ», սա իմիջիայլոց:
Եվ ահա հեղինակը սկսում է Աբրահամին Հայաստանցի դարձնելու իր «սուրբ» գործը, տեղի տալով ն երքոշարադրյալ անմտություններին.
«նախահայրը (Աբրահամը) սկզբում եղել է ոչ սեմիտ, իսկ հետո դարձել է սեմիտ, կամ ցանկացել են, որ նա դառնա սեմիտ» (էջ 233): Պարզվում է, որ խուզարկու Յուրի Սարգսյանը, չնայած, որ հին կտակարանում պարզ գրված է, որ Աբրահամը մի քոչվոր ասորի էր, այսինքն սեմիտ էր, բնականաբար երկար «նեգրոիդ» գանգով, կարողացել է պարզել, որ Աբրահամը սկզբում (հավանաբար փոքր ժամանակ) եղել է կարճագանգ արմենոիդ, իսկ հետո դարձավ երկարագանգ, կամ ինտրիգային ակնարկ է անում, որ ցանկցել են, որ նա լինի սեմիտ: Իհարկե հեղինակը մոռանում է նշել,թե այդ ովքե՞ր էին ցանկացողները:
Եվ ահա հեղինակը մանրամասն և սիրով ներկայացնում է Աբրահամին վերաբերող եղած և չեղած տվյալները, հղում է բազմաթիվ ջհուդ հեղինակների և «հաստատուն»ենթադրում, որ Աբրահամը ոչ թե միջագետքի Ուր քաղաքից էր, այլ Արատտայի Ուր քաղաքից և անմիջապես ցիտում է ջհուդ Կուրեննի հոդվածից. «Աբրահամը ծննդով Հայաստանցի էր»(էջ 235):
Հետաքրքիր է, որ ջհուդ պատմաբանների կարծիքով (նաև հեղինակի կարծիքով), Արատտայի գտնվելու տեղը դեռ ճիշտ որոշված չէ և նրանք բոլորովին էլ չեն նույնացնում Արատտան Հայաստանի հետ, իսկ ահա երբ իրենց պետք է Աբրահամին «հայաստանցի» ներկայացնել, անմիջապես նշում են, որ Աբրահամը Արատտայից է, այսինքն Հայաստանից: Հեղինակը Ուր քաղաքը նույնացնում է հայտնի Էբլայի հետ (քանի որ Էբլայի թագավորներից մեկի անունը շատ նման է Աբրահամ անվանը- Էբրիում), իսկ Էբլան նույնացնում է Ուրֆա կամ Եդեսիա քաղաքի հետ, և նշում, որ նույնիսկ քաղաքի լճակները Աբրահամի անունով են: Չգիտես ինչու հեղինակը մոռանում է (գուցե չգիտի կամ չի ցանկանում իմանալ), որ Ուրֆան հիմնադրել են հայերը և Աբգարն էլ, որի մասին գրում է հեղինակը, հայ թագավոր էր:
Շարունակելով իր եբրայական հետազոտությունները, հեղինակը պարզում է, որ ասորի Աբրահամը կարգին «ազնվական» ընտանիքից է, նույնիսկ նրա հայրը բելի մոտ գեներալ էր աշխատել, Իսկ Աբրահամը ծնվում է աստվածների ցանկությամբ և իհարկե աքադերեն էր խոսում, բայց լավ տիրապետում էր նաև շումերերենին (էջ 238 – 239):
Աբրահամը ծագել է Սեմից- հայտարարում է հեղինակը (էջ 238),- բայց միևնույն ժամանակ նա շումեր էր, իսկ շումերները ծագել են Արատտայից, իսկ Արատտան Բաբելոնի հետ առաջացրեց խալդերին, որոնցից էլ առաջացան շումերները (էջ 239):
Հայտարարելով այս անհեթեթությունը, հեղինակը ցանկանում է պարզել, թե ի՞նչ լեզվով էին խոսում ու գրում շումերները և անմիջապես նշում է, որ Եվրոպայում մտածումէին և հիմա էլ մտածում են, որ դա հին բիբլիական ջհուդերենն էր (էջ 240):
Եվ ահա թե ինչ է խոստովանում մեր գաղտնաբան հեղինակը անկեղծության պահին. «Ազնվորեն խոստովանում եմ, ցանկացել եմ մանրամասնորեն և փաստարկված ապացուցել, որ Մեծագույն Նահապետ Աբրահամը և իր տոհմը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհում և որ նրանց սերունդների հեռանալն այդտեղից կապված էր կրոնա-բարոյական պառակտման հետ: Բայց ինչ որ պահ մտածեցի – ինչի՞ս է պետք, գիտե՞մ արդյոք ես իմ նահապետներին (հեղինակը այստեղ ի նկատի ունի հայ նահապետներին-Ա.Հ.).- Հաբեթին, Թորգոմին …, – ոչ !, ….:Ինչու՞ են պետք ինձ Աբրամ-Աբրահամի գաղտնիքները»(էջ 245):
Այ քեզ անկեղծություն, ափսոս, որ հայ միամիտ ընթերցողըհենց այդպես էլ կհասկանա: Այստեղ հեղինակը իր«անկեղծությամբ» կարծես համոզում է ընթերցողին, որ ինքն անաչառ է և շարունակում է իր ջհուդական գովերգը, որտեսեք նույնիսկ Աբրահամի հայրը գեներալ է եղել Բելի մոտ (չնայած Բելի ժամանակներն Աբրահամի ժամանակներից մոտ 700 տարի առաջ է): Ահա այսքան մեծ քանակությամբ«ճշմարտացի» տեղեկություններ (հրեաների մասին) մատուցելուց հետո հեղինակը նշում է, որ հայերի մասին ոչ մի տեղեկություն չկա և «միայն Ալիշանն է հաշվում Հայկի ժամանակաշրջանը մինչև աշտարակաշինություն, իսկ ահա ամբողջ աշխարհի պատմագրությունը ընդունում է Հայոց Էթնոսի առաջացումը ընդամենը մ.թ.ա.I հազարամյակ» (էջ243-244): Այ թե ինչպիսին ենք մենք հայերս, պարզվում է առանց որևէ հիմքի մեր պատմությունը հնացրել ենք մինչև աշտարակաշինություն և դա էլ քիչ է, կասկածով ենք վերաբերվում Աբրահամին ու իր «ազնիվ ու ընտրյալ» տոհմին, ահա այս առիթով էլ հեղինակը իր պատգամն է հղում մեզ հայերիս. «Ճանաչիր քեզ, որպեսզի հարգես ուրիշներին» (էջ 245): Այսինքն, չափերդ ճանաչեք, հայեր: Հայերին իրենց տեղը ցույց տալուց հետո, «հայասեր» հեղինակը շարունակում է Աբրահամի գովերգը, նշելով, որ Աբրահամն ինքն էլ լինելով զորապետ, կատարել է մեծ աստծո՝ Եհովայի անմիջական ցուցումները, իր զորքով գրավելով ևպաշտպանելով կարևորագույն օբեկտները (էջ 246):
Այնուհետև Աբրահամը իմանալով, որ եգիպտացիները ապրում են լիության մեջ, որոշում է գնալ այնտեղ և օգտվել այդ լիությունից (իչպես վայել է իսկական ջհուդին):
Այո, հեղինակը ընթերցողին կարողացավ «համոզել», որ քոչվոր ասորի Աբրահամը Հայաստանցի էր, Արատտաերկրից, որտեղ ապրում էին ինչ որ ցեղախմբեր (ոչ մի խոսք հայերի մասին), ահա այս ցեղախմբերից մեկի նահապետը Աբրահամն էր, որին էլ Եհովա մեծ աստծուն ճանաչելուց հետո քշեցին Արատտայից: Եվ ոչ մի խոսք Արատտայի հայկական լինելուն կամ այդ ովքե՞ր քշեցին Արատայից «մեծն»Աբրահամին:
Հիմա պետք է հիմնավորել Եհովա մեծ աստծո ով լինելը, քանիու մինչ այս հայտնի բոլոր աստվածների մեջ Եհովա չկար: Եհովա աստծո կերպարը կերտելու նպատակով, մեր գաղտնաբան հեղինակը սկսում է քննարկել բոլոր հայտնի և անհայտ աստվածներին, սկսելով Ալահից և նույնացնելով Եհովային բոլոր հայտնի աստվածների հետ՝ Էնլիլ, Էնկի-Հայա, Մարդուկ … և վերջապես եզրակացնում է, որ Եհովան եբրայական հավաքական աստված է: Եհովա աստծուն նվիրված գլխի վերջում հեղինակը չգիտես ինչո՞ւ, գրեթե անկապ, եզրափակում է Հայա Էնկի աստծո անվանումների կրկնությամբ, իսկ հետո խոշոր մեծատառերով՝
ՀԱՅՔ/ ՀԱՅԱ ՍՏԱՆ/…. :
Գլուխ Ութերորդ. «Աստվածների վերջին ճակատամարտը».
Ինչպես տեսնում ենք, հեղինակը մեծագույն վարպետ է ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին գլուխների վերնագրերի հորինման մեջ և կարողանում է միայն ինտրիգային վերնագրերով և հնագույն պատկերներով հետաքրքրություն առաջացնել իր այս անիմաստ ու անհամակարգ ջհուդական քարոզի տարածման գործում:
Ընդհանրապես, ամբողջ գրքում հեղինակը քննարկում է մոլորակի հնագույն պատմությունը, որը սկսվում է Հայկական Լեռնաշխարհից, բայց լռելով այդ լեռնաշխարհի հիմնական բնակիչների՝ հայերի մասին, երբեմն-երբեմն մատ է թափ տալիս Հայերի վրա, որ ձեր պատմությունը սկսում է ընդամենը մ.թ.ա. I հազարամյակից (էջ 244): Այստեղ էլ հանկարծ մեջբերում է անում շումերական մի արձանագրությունից, որ շումերական հողից ծնվում է ցորեն ու գարի, և անմիջապես գրում է մի խիստ թունավոր արտահայտություն «իսկ որոշ մարդիկ մինչև այսօր որոնում են հացահատիկային կուլտուրաների հայրենիքը, որտեղ պատահի»(էջ 302):
Մեր «հայասեր» հեղինակը իհարկե իր թունավոր նետը ուղղում է հայերիս, քանի որ գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ հացահատիկային կուլտուրաների հայրենիքը Հայաստանն է , պարզվում է, որ դա դուր չի եկել հեղինակին, քանզի այստեղ ոչ մի կերպ հնարավոր չի լինում հարցը կապել ջհուդների հետ, իսկ որ ամենակարևորն է, հեղինակի համար Հայաստանը համարվում է որտեղ պատահի:
Այնուհետև հեղինակը սկսում է ժամանակագրական էքսկուրս ամենահնագույն ժամանակներից՝ 450 000 տարի մ.թ.ա. Նիբիրու մոլորակից և հասնելով մինչև 3000 տարի մ.թ.ա. հեղինակը նշում է, որ այս ժամանակներում նահապետ Հայկը Բաբելոնից հեռացավ դեպի Հայկական լեռնաշխարհ, իսկ այդ նույն ժամանակներում հայկական լեռնաշխարհից հեռացան Էնլիլ Աստծո կողմնակիցները՝ Աբրահամի նախահայրերը (էջ 314) (Այս անհեթեթ արտահայտության ընդգծումը իմն է, Ա.Հ.):
Ըստ Յուրի Սարգսյանի, ստացվում է, որ Հայկական լեռնաշխարհը ավելի շուտ ջհուդների հայրենիքն է, քան Հայերի, ուղղակի մի փոքրիկ խնդիր համենայն դեպս ունի մեր գաղտնաբանը, նախ նա երևի արդեն մոռացել է, որ Աբրահամը հենց իրենց ջհուդների կարծիքով ապրել է մոտ 1800 թվակններին մ.թ.ա. (էջ 23) , իսկ ահա Հայկը թվագրվում է մոտ 2500 տարի մ.թ.ա. :
Եվ ինչպես միշտ, գլխի վերջին էջում, հեղինակը մեջտեղ է հանում իր հայասիրություն ձևացնող հերթապահ արտահայտությունը (աչքի ընկնող, խոշոր մեծատառերով) Հայկի , Հայաստանի կամ Արարատյան լեռների մասին:
Գլուխ իններորդ, կոչվում է «Արարչի երկիրը» և ենթավերնագիր. «Հայաստանի գլխավոր գաղտնիքը»:
Դե իհարկե, պետք է գրգռել ընթերցողի երևակայությունը, չէ որ բոլորն են ցանկանում գաղտնիքներ իմանալ , այն էլ գլխավոր գաղտնիքը: Հեղինակը կարծես թե սկսում է Հայաստանի պատմությունից, անդրադառնում է Մովսես Խորենացուն՝ հպանցիկ և վրաց պատմաբաններին՝ հիմնավոր, ցիտելով նույնիսկ ամբողջական էջեր:
Այնուհետև, որպես «Հայ հայրենասեր», հեղինակը բռունցքներ է թափահարում Ադրբեջանի վրա, որոնք անպատկառորեն կեղծում են պատմությունը և նորից անդրադառնալով Խորենացուն, Հայկ ու Բելի պատմությանը, հայտարարում է՝ քանի որ ըստ Ալիշանի Հայկի ու Բելի կռիվը տեղի է ունեցել 2492-ին մ.թ.ա. օգոստոսի 11-ին, ուրեմն այդ թիվն էլ համարվում է Հայ ժողովրդի և Հայաստան երկրի ծնունդը (էջ 351): Սա իհարկե իսկական դաժանություն է մեր «հայասեր» հեղինակի կողմից, այսինքն. – եթե այդպես եք հաշվել, ուրեմն ավելի հնանալ չեք կարող, Հայեր:
Նշելով, որ բիբլիայի թարգմանության ժամանակ Օրիոն համաստեղությունը թարգմանվել է Հայկ անունով, հին Եգիպտոսում այն անվանվել է «Աստղերի Արքա», իսկ Շումերում՝ «Երկնքի հավատարիմ հովիվ», հեղինակը հայտարարում է, որ այս գեղեցիկ համաստեղությունը ջհուդները անվանում են Կեսիլ, որը թարգմանվում է՝ «Հիմար»(էջ 353): Իսկ թե ի՞նչ է ուզում ասել սրանով հեղինակը, մտածեք ինքներդ:
Նկարագրելով Հայկի երեքթևյան նետը, որը անցավ Բելի միջով, հեղինակը գալիս է այն եզրակացության , որ Հայկի ու Բելի առասպելին չարժե պատմական երանգ տալ (էջ 357), բայց քանի որ այդ թեման շատ խորն է և հետաքրքիր, այդ մասին կարելի է խոսել պատմական, ազգագրական (էջ 357) և այլ ասպեկտներով և անմիջապես հայտարարում է. Հայկը Աղեղնավոր էր և Հայկական տրադիցիայով ներկայանում է որպես ստեղծարար, Հայկական աշխարհի արարիչ. Նոր ազգի Նահապետ (էջ 357): Նոր ազգի գաղափարը հեղինակը գրքում արտահայտում է մի քանի անգամ, կարծես թե նշելով Հայ էթնոսի առաջացման թույլատրելի տարիքը 2500 թիվ մ.թ.ա.:
Պետք է նշել, որ գրքի այս գլուխը երևի միակն է, որտեղ հեղինակը ամենաշատն է խոսում Հայ ժողովրդի ծագման, կազմավորման մասին, տեղ տեղ վերաշարադրելով Արման Ռևազյանի հոդվածները, սակայն առանց հղումների: Գրքի վերջում ներկայացված է օգտագործած գրականության ցանկը, որտեղ նույնպես ես չկարողացա գտնել նշված հեղինակի անունը:
Գլուխ տասներորդ «Արիացիներ».«Անհայտ կամ գաղտնի էթնոս».
Հեղինակը մինչև վերջ հավատարիմ է մնում իր գաղտնաբանական (ինտրիգային) մարտավարությանը, շարժելու ընթերցողի հետաքրքրությունը և հենց սկզբից փորձում է արիացիաների նկատմամբ ատելություն առաջացնել ընթերցողի մոտ, օգտագործելով իր ինտրիգային ողջ տաղանդը: Հեղինակը սկսում է 1900 թվականից, երբ առաջացան ռասաների մասին տեսությունը և առանձնացվեց Արիական ռասան որպես բարձրագույն ռասա, և ահա այս տեսությունը զարգացում գտավ ֆաշիստական Գերմանիայում, իրենց արիացի հայտարարած ֆաշիստները սկսեցին կոտորել ջհուդներին և նույնիսկ հոլոքոստ և գենոցիդ տերմինները հեղինակը փորձում է կապել արիացիների հետ, որ տեսեք, առաջին հոլոքոստը և գենոցիդը իրականացրել են արիացիները, և արդեն ապացուցված համարելով արիացիների այս հանցագործությունը, հեղինակը հայտարարում է, որ ինքը չի հասկանում ինչպե՞ս կարելի է վերագրել արիացիներին վեհանձնություն և ազնվություն: Հոլոքոստից հետո աննկատ անցնում է գենոցիդ հասկացողությանը, չէ որ հայերը ենթարկվել են գենոցիդի և շատ լավ են պատկերացնում այդ, կարևոր չէ, որ հայկական գենոցիդը իրականացրել են ջհուդները (որոնք հայտնի են երիտթուրքեր անունով), կարևոր է, որ իրենց արիացի հայտարարած ֆաշիստները իրագործեցին հոլոքոստը, իսկ դա նույնն գենոցիդն է և սկսվում է հայկական գենոցիդի պատմությունը: Իհարկե օգտվելով ջհուդ Լեմկինի աշխատանքից, որը ըստ հեղինակի, հասկանալով թե ինչ է գենոցիդը (նաև գենոցիդ տերմինի հեղինակն է) որոշում է դառնալ իրավաբան և «պայքարել» հայ ժողովրդի նկատմամբ իրականացված գենոցիդի ճանաչման համար: Կեղծիքը անմիջապես պարզվում է, հենց որ կարդում ենք հեղինակի հղումը Լեմկինից . « . . . Թուրքիայում 1 200 000 հայ է ոչնչացվել միայն այն միակ պատճառով, որ նրանք քրիստոնյա էին (ընդգծումը իմն է Ա.Հ.) (էջ 382)» : Պատկերացնո՞ւմ եք, իրավաբան , որը փորձում է պաշտպանել մի ժողովրդի շահը և ոչինչ չի հասկացել, թե ինչո՞ւ էին ոչնչացնում հայերին և ովքե՞ր էին ոչնչացնում:
Հեղինակը շարունակում է հայկական գենոցիդի թեման, անդրադառնալով նույնիսկ Սողոմոն Թեհլերյանի և այլ հայրենասերների վրեժխնդրությանը և անցնում է նորից դեպի ֆաշիզմը, ակնհայտորեն հետապնդելով մի նպատակ՝ ցույցտալ թե ինչքան վատն են արիացիները, որոնք ոչ միայն վատն են այլ նաև գաղտնի և անհայտ էթնոս են: Բավականին թույն ներարկելով ընթերցողի մեջ արիացիների նկատմամբ , հեղինակը սկսում է պատմական էքսկուրսներ արիական միֆի առաջացման, արիացիների նախահայրենիքի տեղադրությունը պարզաբանելու համար: Եվ այստեղ հեղինակը չգիտես ինչու անցնում է Անգլիայի առաջին բանկիչներին՝ բրիտներինև սկսում է կուրծք ծեծել, որ բրիտները եկել են Հայաստանից, իսկ անգլյացիները դա կեղծում են: Սա իհարկե զարմանալի է, որովհետև այդքան մանրամասն և հետևողական հեղինակը անդրադառնում է միայն Աբրահամի և ջհուդների հետ կապված ամենաչնչին հարցերը: Պարզվում է, որ այդ մասին արդեն բարցրաձայնել են Արման Ռևազյանը և Վաչագան Վահրադյանը, որոնց ուսումնասիրություններում մանրամասնորեն տեղեկացվում է բրիտանական կղզիների առաջին բնակիչների՝ բրիտների մասին և կատարված կեղծիքի մասին , իսկ ինչո՞ւ նորից չվերաշարադրել այս պատմությունը (իհարկե առանց համապատասխան հղումների) և մի քանի միավոր չհավաքել հայ ընթերցողի մոտ: Այնուհետև հեղինակը անդրադառնում է բասկերին, բավարացիներին և ըստ երևույթին հասկանալով որ շատ է շեղվում վերը նշված վերնագրից, հեղինակը սկսում է Արիացիների ծագման տեսությունների երկար ու անիմաստ քննարկումը, վերջում վերադառնում է Արատտային և կարծես թե հաշտվում է այն մտքի հետ, որ Արատտան է Արիացիների կենտրոնը ու անմիջապես հիշում է իր նախորդ փայլուն հայտնագործությունը, ախր Աբրահամն էլ էր Արատտայից: Հետո հեղինակը հարցնում է, իսկ ովքե՞ր են Արինները, որտե՞ղից են նրանք և ինչ առաքելություն ունեն և ինքն էլ պատասխանում է, որ նրանք կարծես անհայրենիք գաղտնի «դեսանտ» են, և չգիտես ինչո՞ւ, հեղինակը ուրախ է , որ Արինների հայրենիքը դարձել է Հայկական լեռնաշխարհը, որտեղ էլ նրանք առաջացել են երկարատև ժամանակներում, տարբեր ծագման ազգակից ցեղերից (սովորաբար հակառակնէ լինում):
Հեղինակը գալիս է վերջնական եզրակացության՝ նախ, նա բարեհոգորեն համաձայնվում է, որ Հնդեվրոպացիները կամ Արինները ունենան հայրենիք և անմիջապես նշում է, որ նրանք ծագել են Արատտայում, հեռացել են և հետո վերադարձել են Արատտա և խառնվել են այդ «էթնոկաթսայում», բայց հենց Արարատյան լեռներում են Արիացիները ձևավորվել որպես ցեղ կամ ազգ (էջ 422):Սա «ամենափայլուն» ու լպրծուն ձևակերպումն է արիացիների ծագման մասին, որը չի տեղավորվում և ոչ մի տրամաբանության մեջ:
Գրքի վերջում հեղինակը հանդես է գալիս մենախոսությամբ , որը վերնագրել է «Հայ Աստվածը մեզ պահապան», որը կարծես թե ամփոփումն է սույն գրքի: Վերջին էջում, ինչպես բոլոր գլուխների վերջում, հեղինակը մեջտեղ է հանում իր հայասիրությունը ձևացնող հերթապահ կեղծ արտահայտությունը, այս անգամ գերազանցելով նույնիսկ ինքն իրեն. ԵՍ ԵՄ, ՀԱՅ ԵՄ. ՀՊԱՐՏ ԵՄ …:
Ուշադիր ընթերցելով ամփոփումը ես նույնպես եկա այն համոզման, որ մենք գործ ունենք հատուկ պատվերով գրված մի մոլորեցնող գրքի հետ, որի առանձին հատվածների վերջում արված գրեթե բոլոր Հայ-հայրենասիրության գրառումները խոշոր տառերով՝ կեղծ են և մոլորեցնող, գիրքը ոչ մի կապ չունի հայերի ծագման և կազմավորման գիտական ուսումնասիրությունների հետ, այն հիմնականում վերաշարադրում կամ ուղղակի հղումներ են տարբեր պատմական աղբյուրներից, գլխավորապես բիբլիայից և ջհուդաեբրայական պատմաբաններից, իսկ երբեմն էլ հայհայագետներից (իհարկե չնշելով նրանց անունները):
Յուրի Սարգսյանի գրքի հիմնական նպատակն է հիմնավորել և ապացուցել, որ իբր ջհուդների նախահայրենիքը հենց Հայկական լեռնաշխարհն է և հնագույն Արատտան, որտեղ էլ իբր ծնվել և իր ուղին է սկսել նրանց նախահայր` ասորի Աբրահամը:
Արա Հովհաննեսյան
4.10.2012
bnaban.am
Գրքի արժեքի մասին: վաճառողը փող չվերցրեց, առաջարկեց գրքի քաշով մեկ տալ օձի թույն: « Այս գիրքը թույնի հետ եմ փոխում» հայտարարեց նա,-«քո բախտը բերեց, որ ինձ հանդիպեցիր, մնացած գրքերը ցրված են համապատասխան տեղերում, տղերքը աշխատում են , մի քանի տարուց կլսես կկվի ձայնը»:
Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
-
հարգելի յուրի սարգսյան, Շառլ Պերոն, Անդերսենը, Գրիմ եղբայրները, Հոֆֆմանը հիանալի հեքիաթագիրներ են: Դուք էդքան տաղանդ չունեք, ավելի լավ ա մատուցող աշխատեք ազգագրական մթնոլորտ ապահովող ռեստորաններում:
Bagrat Avetisyan 2 weeks ago
-
Պարոն Սարգսյան իսկ Արման Ռևազյանի գրածներից օգտվելիս ինչու չեք նշել այդ մասին,չե՝ որ դա գողություն է«պլագիատ»…
Տիգրան Սարգսյան 1 month ago
-
hamashxharayin jrhexexic heto Xami vordi xanaani ev nra hetnordneri koxmic kexcvel, ev verapoxvele jrhexexic araj texi unecac iradarcutyunner@ ev paster@, vori mijocov hetagayum nranc serundner@ xusapel en strkutyunic. isk mez haytni Babilonyan ashtarakashinutyan pluzumic heto ayd mardik, arandznacan ev anvanvecin hreaner. (heber) ev minchors nranq irenc satanayutyunneri mijocov tirum en amboxj ashxharin, ev angam irenq irenc veragrum, vorpes Astco @ntreal shoxovurd? xapelov ev molorecnelov..
1915Arm 1 month ago
-
husovem duk iravabanutyunic aveli shat ban ek haskanum kan hayagituyunic
MrMartuneci 2 months ago in playlist Uploaded videos
-
անձնական հորինվածքին մեծ տեղ է տվել
=====================================
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
- Այսօր` սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի է ունեցել իրավաբան Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքը» ռուսերեն լեզվով հրատարակված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, աստղագետներ և հեղինակի մտերիմներ:Գրքում հեղինակը հիմնվելով բազմաթիվ պատմական վկայությունների, հնագիտական և մարդաբանական գտածոների, լեգենդների և ավանդությունների վրա, փորձում է վերստեղծել անցած ժամանակների մոդելը և մարդու արարումը:Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիրք է գրել, որպեսզի ընթերցողների հետ կիսվի բացահայտումներով:Ըստ նրա, մեզ համար կան պատմության չբացահայտված էջեր, իսկ եթե մենք չբացահայտենք, թշնամին առիթից կօգտվի և կյուրացնի: Ներկա գտնվող գիտնականները ողջունեցին գրքի հրատարակումը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը: Շատերի կարծիքով այսօր Հայաստանում կա գիտահանրամատչելի գրականության շատ մեծ պակաս և «Արարատյան լեռների գաղտնիքը» այդ բացը լրացնողներից մեկն է:Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց գրքի մասին պատմող տեսաֆիլմ, որը նկարահանել է «Հայորդի» հիմնադրամը: Գիրքը լույս է տեսել 300 օրինակով:Յուրի Սարգսյանը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Ազգային անվտանգության ծառայության վետերան է, «Մեկենաս» արծաթե խաչ, «Ազգի պարծանք», «Խաղաղապահ» ասպետական շքանշանների կրող:
4 քննարկումներ
Տիգրան
All Comments (6)