Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 18, 2012 4:36 - 2 քննարկում

Ինչո՞ւ Արմեն Արթվիչը չմասնակցեց Էրեբունի-Երևանի տարեդարձին:

Պարզվեց նախօրեին ՀՀ սփյուռքի նախարարությունը համայն հայտարարությանը «փողահարել» էր. «Ձեզի մեզի մեծ Ավետիս: Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» անվանակարգի մրցույթի մրցութային հանձնաժողովի որոշմամբ «Տպագիր լրատվամիջոց» անվանակարգում «Ավետիս» պարբերականը ճանաչվել է մրցանակակիր (պատվոգիր, 90 հազ. դրամ), ինչի առթիվ շնորհավորում ենք:
Արմեն Արթվիչը, որ հանդիսանում է Լեհաստանում անհայտ պարբերականությամբ հրատարակվող «ԱՎԵՏԻՍ» պարբերականի գլխավոր խմբագիրը, ստանալով այս լուրը ուրախությունիս կոմայի մեջ հայտնվեց: Շտապօգնության մեքենայով տարվեց հիվանդանոց և մի կերպ լեհ բժիշկները փրկեցին գլխավոր խմբագրի կյանքը:
Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամբողջ Լեհաստանում: Ոտքի ելան Անիի կործանումից մինչև ներկայիս կործանված Հայաստանից փախած հայերը և միմյանց էլեկտրոնային նամակներ հղեցին այս մեծ պատվին լեհահայությանը ներկայացնելու համար:
Մի մեծ պատվիրակություն գլխավոր խմբագրի ղեկավարությամբ, որոշեց գնալ Երևան և ստանալ պատվոգիրն ու 90000 մրցանակը, տեսնել Հայրենիքը սեփական աչքերով և հպարտանալ ազգովի:
Հաշվեցին ճանապարհածախսը, ստացվեց 1500 զլոտի դեպի երևան և նույնքան էլ հետ ամեն մեկի համար: Հյուրանոց-սնունդ և պտույտ քաղաքի փողոցներում (պաղպաղակ, շաքարաքլոր, արևածաղիկ, այդ մասին հուշեցին հատկապես Հայաստանից վերջերս հեռացածները), 6 հոգանոց պատվիրակության համար ստացվեց 18-20 հազար դոլար: Հավաքվածները ցնծության մեջ էին, որոշվեց օրը, ժամը, ճամպրուկները:
Բայց չարը խափանեց այս ազնիվ մտահղացումը: Խմբլի մեկը տեղից գոչեց.
-Տղաք, 90000 մրցանակը ֆունտով է, թ՞ե եվրոյով:
– Ի՞նչ կսե սա ապուշը, հարկավ դոլարով է: Ո՞վ տեսած է մրցանակը ֆունտով կամ եվրոյով ըլլա: Չըլլա՞ մեդետ ուրուսական ուրուփլի կուզե,- կտրեց նրան հասարակ խմբագիրը:
-Եղբայր վնասակար բան մը չսի, ի՞նչ դրամով է սա մրցանակը:
– Ըսինք դրամով է, իշտե:
– Հա, բայց ո՞ր երկրի դրամով է- շարունակում էր պնդաճակատ Խմբլը քշել իր էշը:
– Ծո, իրավ կըսե Խմբլը, -չիմանա՞նք մեր ծախսը և առնելիքը,- Խմբլի կողմը անցավ պատասխանատու խմբագիրը:
Նայեցին ինչ կընե 90000 հայկական դրամը և ամբողջ կազմով ուշագնաց եղան:
Արթնացան, մութը ընկել էր և փողոցի ճրագներն էին միայն վառվում:
– 220 դոլար և 59 սենթ, ահա պատասխանը,- մութ սենյակում մրմնջաց խմբագրության գլխավոր հաշվապահի օգնականը:
-Ինչո՞ւ 220 և ոչ 2200, կամ 22000,- խռխռաց Խմբլը:
-Չեք հասկնա՞ր, բաբամ, Հայաստանին ելեկտրիկի հետ կապ ունի,- միջամտեց խմբագրության գլխավոր էլեկտրիկը,- Հայաստանի տուներուն մեջ 220 վոլտ կըգործածեն:
-Բայց, մենք հոթել պիտի մնանք, անանկ չէ՞,- արդարացավ մթան մեջ քողարկված անծանոթը:
– Իշտահիտ քացախ,- ձայնի ուղղությամբ նետեց հավաքարարը, ներեցեք, տեխնիկական աշխատողը,- հոթել պիտի մնա եղեր, սվո՛ր նայե, կերածը նայե՛, ոտքդ յորղանիդ գյորա մեկնե…
Վերջին խոսքը Գլխավոր խմբագրինն էր:
– Հայրենակիցներ, մեր աշխատանքը Հայրենիքի մեջ գնահատվեցավ, այս էր կարևորը: Ես կկարծեմ տպագրական սխալի արդյունք է ասիկա: Հուսով եմ առաջկա օրերուն Սփյուռքի նախարարությունը մեկ այլ նամակով կհայտնե մրցանակին ճիշտ թիվը, սանկ 9 միլիօն դրամի պես բան մը: Մենք ալ այդ դրամով մեր հոգսերը կհոգանք, կլմնա կերթա:
Մինչև օրս սպասոում են…
Փաստերը ստորև, որ հույժ գաղտնի է պահվում ՀՀ լրատվական միջոցներից, քանզի պիտի լսեն.
-Ի՞նչ ամոթ եղավ, միլիոն դոլլարներ թափեցին օտար խումբերի վճարելով Երևանի տոնակատարությանը : Աս ըրածնին վայլե՞ց… Ծաղրեցին Լեհաստանի հայությանը:
ՓԱՆՋՈՒՆԻ
Հ.Գ. Եղբայր, մի քիչ փող ուղ-ար-կեք…

«ԱՎԵՏԻՍ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԱՐՄԵՆ ԱՐԹՎԻՉԻՆ

                                                                       Հարգելի պարոն Արթվիչ,

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցույթի մրցութային հանձնաժողովի որոշմամբ «Տպագիր լրատվամիջոց» անվանակարգում «Ավետիս» պարբերականը ճանաչվել է մրցանակակիր (պատվոգիր, 90 հազ. դրամ), ինչի առթիվ շնորհավորում ենք:

Պատվոգիրը կարող եք ստանալ ՀՀ սփյուռքի նախարարությունից, իսկ  մրցանակային գումարը ստանալու համար խնդրում ենք նամակին կցված փաստաթղթում լրացնել նշված տեղեկատվությունը և ուղարկել info@mindiaspora.am կամ mindiaspora@yahoo.com էլփոստի հասցեով:

Հարգանքով`

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ԱՐԵՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YAN ZAL
Oct 18, 2012 6:33