ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 14, 2012 4:02 - 2 քննարկում

Արևի Զավակները կազմակերպված ժողովուրդ են:

Այն եզդին, ով չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չէ. Ամո Շարոյան

Այն եզդին, ով չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չէ. Ամո Շարոյան

13 Հոկտեմբերի 2012 – 17:33
Եզդիները պետականություն չունեն, բայց ունեն հոգեւոր առաջնորդ, որը միաժամանակ հանդիսանում է նրանց աշխարհիկ առաջնորդը:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասունիսի ժամանակ ասաց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ նախագահ Ամո Շարոյանը՝ անդրադառնալով աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգի Հայաստան այցելությանը:

Նա նշեց, որ եզդիների հոգեւոր առաջնորդ Իսմայիլ Բեկը, ով ներկա հոգեւոր առաջնորդի հոր հորեղբայրն է, վերջին անգամ Հայաստան է այցելել 1909 թվականին:

Եզդիների հոգեւոր առաջնորդ Թախսին Բեկի Հայաստան այցելության հիմնական նպատակը, ըստ Ամո Շարոյանի, իր ժողովրդի հետ անմիջական շփումն է եւ եզդիների սոցիալ տնտեսական վիճակին ծանոթանալը:

Բանախոսը տեղեկացրեց, որ հոգեւոր առաջնորդը այցելության շրջանակներում եղել է Ծիծեռնակաբերդում. «1915թ. զոհերը անմեղ զոհեր են: Ավելին` 1915թ-ին մեր հոգեւոր առաջնորդը հրովտակ է արձակել, որ բոլոր եզդիները ապաստան տան հայերին եւ քրիստոնյաներին»:

Նրա տեղեկացմամբ՝ հոգևոր առաջնորդը մասնակցել է նաև Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի օծման արարողությանը. «Այն եզդին, ով չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չէ: Այս սրբատեղին Հայաստանում առաջինն է: Իրաքում 366 նման սրբատեղիներ կան: Մենք արեւապաշտ չենք, ինչպես ասում են: Մենք արևագալն ենք ընդունում: Եզդիները այսպիսի մի խոսք ունեն, որտեղ, որ նստես արևի ճառագայթին հայացքդ հառես եւ Աստված կանչես, ուրեմն այնտեղ Աստվածն է: Դրա համար մենք արևը դիտում ենք՝որպես աշխարհի ստեղծման գրավական»:

Ամո Շարոյանը տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվա կինոթատրոնում հոգեւոր առաջնորդը ընդունել է եզդի ներկայացուցիչներին եւ ֆիլմ է ցուցադրվել` «Եզդիները արեւի զավակներ» խորագրով: Եզդիների հոգեւոր առաջնորդը հանդիպել է նաև Հայաստանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Բանախոսը լրագրողներին ասաց, որ Աժ-ում եզդիների հոգևոր առաջնորդը իր զարմանքն է հայտնել, որ Հայաստանի ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ չկա եւ հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ կլինի:

HayNews.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Oct 14, 2012 6:00