ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 14, 2012 4:02 - 2 քննարկում
Արևի Զավակները կազմակերպված ժողովուրդ են:
Այն եզդին, ով չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չէ. Ամո Շարոյան
Նա նշեց, որ եզդիների հոգեւոր առաջնորդ Իսմայիլ Բեկը, ով ներկա հոգեւոր առաջնորդի հոր հորեղբայրն է, վերջին անգամ Հայաստան է այցելել 1909 թվականին:
Եզդիների հոգեւոր առաջնորդ Թախսին Բեկի Հայաստան այցելության հիմնական նպատակը, ըստ Ամո Շարոյանի, իր ժողովրդի հետ անմիջական շփումն է եւ եզդիների սոցիալ տնտեսական վիճակին ծանոթանալը:
Բանախոսը տեղեկացրեց, որ հոգեւոր առաջնորդը այցելության շրջանակներում եղել է Ծիծեռնակաբերդում. «1915թ. զոհերը անմեղ զոհեր են: Ավելին` 1915թ-ին մեր հոգեւոր առաջնորդը հրովտակ է արձակել, որ բոլոր եզդիները ապաստան տան հայերին եւ քրիստոնյաներին»:
Նրա տեղեկացմամբ՝ հոգևոր առաջնորդը մասնակցել է նաև Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի օծման արարողությանը. «Այն եզդին, ով չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չէ: Այս սրբատեղին Հայաստանում առաջինն է: Իրաքում 366 նման սրբատեղիներ կան: Մենք արեւապաշտ չենք, ինչպես ասում են: Մենք արևագալն ենք ընդունում: Եզդիները այսպիսի մի խոսք ունեն, որտեղ, որ նստես արևի ճառագայթին հայացքդ հառես եւ Աստված կանչես, ուրեմն այնտեղ Աստվածն է: Դրա համար մենք արևը դիտում ենք՝որպես աշխարհի ստեղծման գրավական»:
Ամո Շարոյանը տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվա կինոթատրոնում հոգեւոր առաջնորդը ընդունել է եզդի ներկայացուցիչներին եւ ֆիլմ է ցուցադրվել` «Եզդիները արեւի զավակներ» խորագրով: Եզդիների հոգեւոր առաջնորդը հանդիպել է նաև Հայաստանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
Բանախոսը լրագրողներին ասաց, որ Աժ-ում եզդիների հոգևոր առաջնորդը իր զարմանքն է հայտնել, որ Հայաստանի ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ չկա եւ հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ կլինի:
HayNews.am
2 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի