ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, October 13, 2012 4:42 - 1 քննարկում
Քաղցրավենիքի վրայի մազիկներն ու թութակի փետուրներն այդպես էլ չհասկացան, թե ինչի մասին է բարբաջում անգրագետ HayNews.am-ը:
Քաղցրավենիքի վրայի մազիկները, թութակի փետուրները այդպես էլ չհասկացան, թե ինչպես ենք ստացել. խոհարարական արվեստի օլիմպիադայի հաղթող
«Ժյուրին մեր գործերից շոկի մեջ էր: Վերջում մոտեցել էին մեզ և հարցնում էին, թե ինչպես ենք պատրաստել: Մրցույթից հետո բազմաթիվ հրավերներ ենք ստացել տարբեր երկրներից»,-ասաց Մոսկվայում գտնվող Ռենան:
Նա պատմեց, որ օլիմպիադայում իրենց աշխատանքը առանձնացել է իր գունային համադրությամբ ու ոճով. «Մեր աշխատանքում ժյուրին գնահատեց դինամիկան, մանր աշխատանքը, իսկ քաղցրավենիքի վրայի մազիկները, թութակի փետուրները այդպես էլ չհասկացան, թե ինչպես ենք ստացել»:
Խոհարարական արվեստի մեջ հաջողության հասնելու մեջ, ամենակարևորը, ըստ Ռենա Հովհաննիսյանի, տաղանդն է. «Ամեն ինչ սրտից պետք է բխի, շատ կարևոր է աշխատասիրությունը, գործը պետք է լինի ոչ թե նորմալ, այլ կատարելություն»:
Ռենան պատմեց, որ 10 տարի է, ինչ զբաղվում է խոհարարությամբ, իսկ խոհարարական արվեստի հմտությունները, տաղանդը փոխանցվել է պապիկից. «Պապիկս հրաշալի հրուշակագործ է եղել: Հայրենական պատերազմի օրվա առթիվ տորթ է պատրաստել՝ զինվորների, նրանց ձիերի պատկերներով և արժանացել ոսկե մեդալի»:
«Ամեն ինչ սկսվել է այսպես: 1997 թվականին, երբ Մոսկվա տեղափոխվեցինք, ծնողներս խմորեղենի արտադրամաս բացեցին: Ես և քույրս ամեն անգամ դասերից հետո գնում էինք այնտեղ տեսնում էինք, թե ինչպես են աշխատում հայրս և մայրս, մենք էլ էինք փորձում և մեզ մոտ շատ լավ էր ստացվում»,- պատմեց Ռենան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ից 10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացել է խոհարարական արվեստի օլիմպիադան, որտեղ հաղթող են ճանաչվել մոսկվաբնակ Վերա եւ Ռենա Հովհաննիսյան քույրերը: Բազմակի չեմպիոն Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրերը առաջին անգամ մասնակցել են Հայաստանի դրոշի ներքո եւ հաղթանակ տարել` հրուշակեղենի պատրաստման անվանակարգում ներկայացնելով «Սառցե դարաշրջան» մուտլֆիմի հերոսների տեսքով պատրաստված քաղցրավենիք:
Նշենք, որ Վերա Հովհաննիսյանը 2010թ-ին Ռուսաստանի կողմից մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած աշխարհի գավաթին, 2011թ-ին` Մալթայում կայացած միջազգային մրցույթին և մշտապես արժանացել է ոսկե մեդալների: 2011թ-ին Վերա Հովհաննիսյանը դարձել է հայ խոհարարների միության անդամ` «ավագ խոհարար»:
Ռենա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ իր քույրը՝ Վերա Հովհաննիսյանը, գտնվում է Երևանում և պատրաստվում է Երևանում բացել «Տորթ Բեկոր»:
HayNews.am
1 քննարկում
Ranna