Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, October 9, 2012 15:08 - 1 քննարկում

Դավիթ Հարությունյանը հոգնայի կարիք ունի…

Դավիթ Հարությունյանը բավականին լավ է ուսումնասիրել բումերանգի օրենքը…
Սա է պատճառը, որ նա թաքնվել է հաստաբուն ծառի ետևում, մտածում է՝ Հանկարծ կտրուկ դուրս չպրծնի ծառի ետևից, թե չէ ուղիղ ճակատին կգա բումերանգի հարվածը: Երբ նման “գերհեղինակավոր” քաղաքական գործիչները որովայնային տհաճ պրոցեսներ են ունենում, հարկավոր է Հայկական լեռնաշխարից վայր իջնող գետի ջրով նրանց երեք անգամ հոգնա անել, մարդ ես, մեկ էլ տեսար այդ հայի գենը իր մեջ կրող արդար ջուրը նրանց վերականգնի, մաքրելով տարիների ընթացքում աղիքներում բուն դրած քաղաքական բնույթի վտանգավոր վիրուսները…
Եթե հիշենք մեր Զանգեզուր ֆիլմը, այնտեղ կա մի դրվագ, որտեղ հայ զինվորը թաքնված է երկու քարերի միջև ու բարձրաձայն ասում է՝ “ՁԱԽ ԳՆԱՄ, ՄԵՐՈՆՑ ՎՐԱ ԵՄ ԿՐԱԿԵԼՈՒ, ԱՋ ԳՆԱՄ ԷԼԻ ՄԵՐՈՆՑ ՎՐԱ ԵՄ ԿՐԱԿԵԼՈՒ, ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՄ” և այդպես էլ չի կողմնորոշվում ու նստած սպասում է, որ գոնե ինչ որ մեկը կհուշի նրան վերևից, քանի որ երկու կողմն էլ հայեր էին կռվողները: Սեփական կյանքն ու փայլուն ապագան բոլորի համար էլ թանկ է, սա է մարդ էակի հոգեբանությունը, քանի որ ԵՍ-ի հետ կապված պրիմիտիվ զգայարանները այդպիսի անհատներին թույլ չեն տալիս իրենց ժամանակավոր մաշկային ծածկույթից քիչ այն կողմ նայել…

Tigran Sargsyan



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gor Martirosyan
Oct 9, 2012 20:37