ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 9, 2012 5:21 - 2 քննարկում
Բացահայտվում են նույնիսկ գորշերը: Ինչո՞ւ է անհանգիստ Դավիթ Հարությունյանի փորը…
Դ. Հարությունյան. Օսկանյանի հարցի բարձրացումը ԵԽԽՎ-ում ամենալավ ուղին չէ
2012-10-09 16:25:49
ԵԽԽՎ-ում Վարդան Օսկանյանի հարցի բարձրացումն ամենալավ ուղին չէ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե` պատրաստ են իրենց տեղը պատվիրակությունում զիջել Վարդան Օսկանյանին:
«Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց կարծում եմ` ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի, իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը»,- նշել է Հարությունյանը:
Հարությունյանը նաև հրաժարվել է գնահատական տալ Վարդան Օսկանյանի գործին` պատճառաբանելով, թե Ազգային ժողովում քննարկումներին չի մասնակցել, և այժմ ինքն իր համար կարծիք է ձևավորում:
Այս մասին գրում է News.am-ը:
2 քննարկումներ
SVETLANA