ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 8, 2012 8:11 - չքննարկված
«Շանթ» հեռուստաընկերությունը լրատվական տեռորիզմի կենտրո՞ն:
Նրանք երեք անգամ ինձ հետ փողի բազար են արելՀոկտեմբեր 08, 2012 | 18:20
Վերջերս «Չենք լռելու» նախաձեռնության տարածած հաղորդագրությունը ԶԼՄ-ներում մեծ աղմուկ առաջացրեց: Հիշեցնենք, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանը մեղադրում էր «Քանկոր» սրտանոթային ընկերությանը իր հոր մահվան համար, մասնավորապես որ Կարապետ Քեշիշյանի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է. Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացածին: Այնուհետև մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ 0 տոկոս: և պահանջում զրկել կազմակերպությանն արտոնագրից:
«Հայկական Վարկած» -ը այս թեմայով զրուցեց «Քանկոր» սրտանոթային ընկերության տնօրեն, սրտաբան Շահեն Խաչատրյանի հետ: Վերջինս նախ խոսեց հարցի ամենաշահարկվող մասի՝ հիվանդի ինքնազգացողության մասին, երբ տարել են բուժկենտրոն:
Սրտաբանը հավաստիացրեց, որ հիվադը եղել է ծանր վիճակում, բայց ոչ մահացած. « Հիվանդը սովորական մեր առոօրյա կյանքին հատուկ կարգավիճակով ընդունվել է:Մենք առավոտից իրիկուն նման հիվանդներ ենք ընդունում, և դրանք հազարավոր են: Ոչ ծանր հիվանդ չի լինում: Բժշկական էթիկայի և բժշկական նորմերի համաձայն բժիշկը մինչև վերջ պարտավոր է հիվանդի կայնքի համար պայքարել:Դա մեր չգրված կամ գրված օրենք է, որ մինչև վերջ պետք է պայքարել: Հույս չունի միայն դիակը: Ձեզ հավաստիացնում եմ, որ նրա հայրը մահացած չէ,ր երբ նրան բերեցին հիվանդանոց: Այսինքն 0 տոկոս չէր վիճակը: Շտապօգնության բժիշկը այդ հայտարարությունը կատարել է, որովհետև նա Աշտարակից պետք է բերեր հիվանդին Երևան նա ասել է, որ ծանր է վիճակը և վտանգը տեղափոխելու մեջ է եղել: Ընդ որում հիվանդի տերերը այնտեղ հենց իրենք են ստիպել, որ տեղափոխեն «Քանկոր» բժշկական կենտրոն:
«Այն պահից սկսած, երբ ընդունել ենք հիվանդին կարող եմ հստակ ասել, որ ոչ թե հիվանդին հույս չկար փրկելու, այլ մեծ շանսեր ուներ փրկվելու,- շարունակեց պատմել Խաչատրյանը:, – Բժշկական բոլոր հետազոտությունների առումով, որոնք ի ուրախություն մեզ պահպանվել են, որևէ հակացուցում որևէ հիմք, որ այդ հիվանդը անհույս է, չկա:
Այն, որ հիվանդը ծանր է եղել, դրա մասին խոսվել է նրա հարազատների հետ, ընդ որում Մանվել Քեշիշյանը այդ ամբողջ խոսակցությունների ընթացքում որևէ պահի ներկա չի եղել: Նա այնպես է ներկայացնում, որ մեզ ոչինչ չասվեց և այլն, իրեն չի ասվել, իսկ նրա եղբորը և եղբոր ընկերներին ամեն ինչ ասվել է:Այսօր բժշկագիտության բոլոր ուղեցույցներով կան բուժական միջոցառումների շարաններ, որոնք հիվանդի ապրելու շանսերը բարցրացնում են: Այն վիճակում որով հիվանդը գտնվել է մեր կլինիկայում ծանր վիճակ է, որը կարող էր մահացությամբ ավարտվել և այդ «կարող է մահացությամբ ավարտվել» ը շատ ռեալ էր և բժիշկը միշտ պետք է որոնի միջոցներ, որպեսզի այդ հավանականությունը քչացնի»:
Ձեզ մեղադրում են, որ իմանալով թե անձը մահամերձ է, դուք երեք ստենդ եք տեղադրել, ըստ էության, հսկայական գումարի վնաս պատճառելով հարազատներին այն դեպքում, երբ հիվանդը մահացել է: Նշված ստենդները փաստորեն մեկանգամյա օգտագործման համար է: Իսկ փոխհատուցում նախատեսվո՞ւմ է այդ դեպքում. հարցին սրտաբանն ասաց. «Այսօր բժշկագիտության մեջ սրտաբանության մեջ աշխարհում գոյություն ունի հավաստի, ապացուցված ուղեցույցեր որոնք նշում են, որ նման իրավիճակում նման գործողությունների իրականացումը բերում է հիվանդի ապրելու աստիճանի շանսի բարձրացմանը: Ես չեմ ասում կյանքի փրկության, հարյուր տոկոսով կյանք տալու մասին:Այն մեթոդը, որը մենք օգտագործում են այդ իրավիճակներում կոչվում է ստենտավորում:Դրանք պրոտեզներ են որոնք դրվում են սրտի վատ աշխատող կամ փակված անոթների մեջ, որպեսզի արյան շրջանառությունը վերականգնվի և հիվանդի վիճակը ստաբիլիզացվի:
Ընդ որում, այս դեպքում խոսվել է ստենդների տեսակների մասին, բացատրվել է, թե որ ստենտը ինչ վիճակագրական արդյունքներ ունի, ինչ առավելություններ ու ինչ թերություններ ունի, նրանք ժամանակ են խնդրել մտածելու և համաձայնել են. ընդ որում նրանք ընտրել են աշխարհում ամենաթանկ ստենդները`իմանալով գները: Հիմա էլ ասում են, թե մենք չենք զգուշացրել, որ ստենտի տեղադրումից հետո հիվանը կարող է մահանալ: Սակայն նրանք ստորագրել են մի թղթի տակ որտեղ շատ հստակ գրված է, որ վիրահատության ժամանակ բժիշկները պետք է անեն ամեն ինչ հիվանդի կյանքը փրկելու համար, սակայն հիվանդի մոտ կարող է տարբեր բարդություններ առաջանալ` ընդուպ մինչև մահ:
Հետո վիրահատությունը իրականացվել է իդեալական, հիվանդը մի անգամից շոկային վիճակից դուրս է եկել, իսկ չարաբաստիկ պայմանագիրը նրանք ստորագրել են վիրահատությունից 24 ժամ հետո, այսինքն այն հայտարարությունները, որ մենք աֆեկտի տակ էինք ինչ էլ ասես կստորագրեինք ,այդպիսի բան չկա, նրանք ստորագրել են պայմանագիրը հաջորդ օրը, երբ որ կերակրել են իրենց հորը»:
Շահեն Խաչատրյանի հեղինակությունն է դրված խաղաքարտին: Ինչ որ բան պատրաստվում է անել հարցին բժիշկը չհամաձայնվեց.
«Այստեղ իմ հեղինակության խնդիրը չի, որովհետև իմ հեղինակությունը 35 տարի <շլիֆովկա> արած հեղինակություն է , 35 տարի կյանքեր եմ փրկել, իսկ դրանք տասնյակ հազարավոր են. դա այնքան հզոր պատ է, որ քանդել հնարավոր չէ: Այսօր հազարավոր հիվանդներ իմ օգնությն կարիքն ունեն, ոմանց մոտ գործողություններ են կատարվել, ոմանց մոտ պետք է կատարեմ, հասկանում եք հիվանդ մարդը հիվանդ հոգեբանություն ունի դուք պատկերացրեք թե ինչ ալիք է անցել ու այն վստահությունը, որ նրանք ունեն տվյալ հիվանդանոցի բժշկի նկատմամբ որքան է խեղաթյուրվել: Ես ասեմ մի կարևոր բան, որ այն օրվանից ինչ աժիոտաժը եղել է իմ հիվանդների քանակը երեք անգամ ավելացել է, դա արդյոք պատասխանը չի այն հերյուրանքների որոնք հնչում են իմ հասցեին: Նույն Մանվել Քեշիշյանի եղբայրը վիրահատությունից հետո ինձ շնորհակալություն է հայտնում լավ աշխատանք կատարելու համար:
Ես պարտադիր դատի եմ տալու: Պարտադիր ձևով դա իմ անձին չի վերաբերում: Ցավն այն է, որ դա ամբողջ Հայաստանի բժշկության վրա է ազդում: Սա մեծ հարված է բժիշկներին և հետո նաև հիվանդներին այսօր իմ հիվանդանոցում 19 հազար 750 հիվանդ կա հերթագրված, որոնք գտնվում են այս հիվանդանոցի հսկողության տակ: Դուք հասկանո՞ւմ եք ինչ մասսայի է նա կպել: Հասարակությունը պետք է ամեն ինչ հասկանա:
Ես դատարանով պահանջելու եմ եթեր նույն եթերաչափով , որպեսզի ես իմ դիրքորոշումը հայտնեմ»:
Այսօր հանրապետության բոլոր բժիշկները բորբոքված են, այսօր նրանցից շատերը պատրաստ են գործադուլ կատարել , պատրաստ են հեռուստատեսություններով ելույթ ունենալ, բայց ոչ մի հեռուստատեսություն նրանց չի ընդունի, որովհետև մյուս կողմը լրագրող է,իսկ լրագրողների մեջ կոլեգիալություն կա:
Իսկ բողոքի հիմքում ես միայն փիառ եմ տեսնում:
Պայմանագրի մեջ նշված չի մահվան դեպքում գումարը հետ վերադարձնել : Դեպքից հետո ինձ է զանգում մի հարգարժան մարդ և տեղեկացնում նրանց ընտանեկան վիճակի մասին, որ մայր չունեն հայրը մահացավ, այդ գումարը վճարել են պարտքերի ձևով, եթե հնարավոր է տղաներին մի բանով օգնենք: Նույն օրը նոր միայն ես Մանվել եմ տեսնում: Նա գալիս է եղբոր հետ ասում, որ գումարը պետք է հետ վերադարձնենք, ես բացատրում եմ, որ ծախսեր են արվել: Ես ասում եմ, որ կհաշվարկենք հիվանդանոցի ծախսերը հետո մի բան էլ ավել մենք կվերադարձնենք: Գալիս են երկու օր անց 750 հազարից մենք հասցրել ենք մեկ միլիոնի, բայց քանի որ նրանք գումարը առձեռն ինձ չեն տվել վճարումը կատարել են հաշվապահությունում, ես որպես հիվանդանոցի ղեկավար, ոչ որպես բժիշկ իրավունք չունեմ հիվանդանոցի դրամարկղից չհիմնավորված գումար հանել. պետք է հիմք ունենամ, որ հանեմ: Ես նրանց խնդրել եմ, ասել տղերք ջան գրեք, որ հայրս ծանր վիճակում տեղափոխվել է, կատարվել է բոլոր հնարավոր քայլերը, սակայն ամեն ինչ անելուց հետո հայրս մահացել է, խնդրում եմ հետ վերադարձրեք գումարի մի մասը մեր հետագա ծախսերը հոգալու համար:
Սա մի թուղթ է ոչ թե պրեսսայի համար, այլ թուղթ է հարկայինի համար: Այդ թուղթը չգիտեմ առիթ էր ինչ էր նրանք գոռգոռացին, թե դուք մեզ նվաստացնում եք, պետք է ամբողջ գումարը հետ վերադարձնեք:
Իսկ Մանվելն ասում է ես թքած ունեմ այդ փողերի վրա, ես գիտեմ, որ դատական ատյաններում էլ հնարավորություն չունեմ շահելու, բայց ես իմ ամբողջ լրագրողական դաշտը լարելու եմ ձեր դեմ:
Դրանից հետո ես զանգում եմ Եզեկյանին, ասում եմ տղան աֆեկտի տակ է, նրան ասեք, որ դատարան տա, դատարանի որոշումից հետո ինչ ուզում եք գրեք: Եզեկյանը ինձ խոստանում է, որ դեպքը մանրամասն կքննարկեն, նոր եթեր կտան ու եթեր գնաց միակողմանի լրատվություն, մեր բոլոր փորձերը որպեսզի երկրորդ կողմը հանդես գար թույլ չտվեցին:Ու դա լրատվության ցենզուրայի կոպիտ ոտնահարում է: Ես չգիտեմ, թե <Շանթը> ինչի այդ քայլին գնաց: Հիշո՞ւմ եք նախագահի վերջին հանձնարարականը, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցվի, այդ պղտոր ջուրը օգտագործվեց:
Իսկ լրագրող Մանվելը ցույց է տալիս, որ իբր փողի համար չի պայքարում, այնինչ նա երեք անգամ իմ կաբինետում փողի բազառ է արել: Բազառը իրա ասելով չի հասել իր նպակակակետին դրա համար ինձ պատժում է»,- եզրափակեց սրտաբանը: