ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 8, 2012 1:37 - 4 քննարկում
«Կարնեգիի» և «Սորոսի» շոշափուկները «Սարարապատ»-ի մատույցներում…
“Կարնեգիի” ու “Սորոսի” հետ քննարկել են մենեջերների կառավարության ստեղծման հարցը
Հեղինակ՝ Մարիաննա Ղահրամանյան, թողարկված՝ June 14, 2011 17:14 -ին այստեղ՝ ՀԵՆԱՐԱՆԻ ԸՆՏՐԱՆԻ,ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ · 0 մեկնաբանություն
“Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց ԱՄՆ կատարած այցելության արդյունքները: Ինչպես Խզմալյանն ասաց, հիմա քաղաքականության մեջ ամեն ինչ գաղտնի է արվում, իրենք բաց են խոսում: Խզմալյանն ու շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը այցելել են Վաշինգտոն եւ Լոս-Անջելես: Վաշինգտոնում հանդիպումները հիմնականում քաղաքական բնույթի են եղել, իսկ Լոս-Անջելեսում` մշակութային :
Տիգրան Խզմալյանի խոսքով, քաղաքական հանդիպումների շրջանակներում իրենք մի շարք հեղինակավոր կազմակերպություների եւ հաստատություների ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու դրանից դուրս գալու “Սարդարապատ”-ի մոտեցումները:
Տիգրան Խզմալյանն ասաց, որ հանդիպել են ԱՄՆ-ի Պետդեպի, Կոնգրեսի ներկայացուցիչների, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, “Ֆրիդմ Հաուս”-ի, “Կարնեգի” հիմնադրամի, “Բաց հասարակության ինստիտուտի”/”Սորոսի” հիմնադրամ/ եւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպություների ներկայացուցիչների հետ: “Մենք ներկայացրեցինք մեր տեսակետը 3-րդ հանրապետության մոտեցող վախճանի մասին եւ“Սարդարապատը” ներկայացրեցինք որպես 4-րդ հանրապետության հիմնադիր շարժումներից մեկը:
Ներկայացրեցինք մեր տեսակետը արաբական հեղափոխության պատճառների եւ տարածաշրջանում դրանց անխուսափելիության մասին”,-ասել է Տիգրան Խզմալյանն ու հավելել, որ հատուկ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործ ունենալով ավանդական քաղաքական ուժերի հետ, վերլուծաբանները չեն նկատում, որ իրական քաղաքական շարժումները ծնվում են շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների` քաղաքացիական հասարակության խորքում:
“Մենք նաեւ համեմատեցինք այս զարգացումները Վրաստանի վերջին զարգացումների հետ եւ եզրակացրինք, որ անգամ իրական եւ անկեղծ բարեփոխումների փորձի դեպքում դրանք տապալվում են, եթե կատարվում են ավտորիտար միջոցներով, ինչին ականատես եղանք վերջին օրերին: Իրենք ապշած էին, որ իրենց սիրած եւ գուրգուրած վրացական օրինակն այդպիսի ճեղքեր է տալիս”,-շարունակել է Տիգրան Խզմալյանը:
Նկատենք, որ Վրաստանի Վարդերի հեղափոխության սցենարը հենց այս կազմակերպություններն էին գրել, իսկ հեղափոխության շարժիչ ուժը “Կմառա” երիտասարդական շարժումն էր: Տիգրան Խզմալյանն ասել է նաեւ, որ որ հանդիպումներ են ունեցել հայկական նոր սփյուռքի ներկայացուցիչ երիտասարդ մասնագետների հետ, որոնց ներդրումը “Սարդարապատը”տեսնում է 4-րդ Հանրապետության կայացման գործում:
Henaran.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք “Սարդարապատը”մտավախություն չունի, որ նրանք կլինեն օտար պետությունների քաղաքականության եւ արժեհամակարգի կրողը, ինչը կարող է ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք դառնալ: Տիգրան Խզմալյանը պատասխանել է. “Մեզ դա չի վախեցնում, մենք բավական ազատամիտ եւ բաց երկիր ենք երազում ստեղծել: Հիշեցնեմ, որ 20-րդ դարասկզբին մենք երկու անգամ ունեցել ենք այսպիսի փորձ:
20-ական թվականների ներգաղթին Հայաստան եկած մարդիկ ու անունները մինչեւ հիմա մեր պարծանքն են, 40-ական թվականների երկրորդ ներգաղթի ալիքը: Իրենք գալիս էին իրեց արժեքներով, մերվում էին, ստեղծում նոր որակ: Դրանից վախենալ պետք չէ, դա պետք է լինի խարսխված ազգային ու պետական արժեքների վրա”: Նա հավելել է, որ 4-րդ Հանրապետության համար իրենք մենեջերների կառավարություն են ստեղծելու, իսկ ժողովուրդը պետք է ապրի ազգային արժեքներով:
Պիտակներ՝ Խզմալյան, հեղափոխություն, Սարդարապատ
4 քննարկումներ
Hovhannes Minasyan