Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 8, 2012 7:59 - չքննարկված
Այսպես որ գնա, հավանաբար ներկայիս սերունդը 4-5 ամսից կտեսնի թե ինչպես են Սերժի փռչոտ գանգամաշկը վրաքաշ անում Աղվանի քաչալ գանգին:
«Ես վստահ եմ, որ մեր օրենսդիրները լավ գիտեն, որ մեղքը պետք է ապացուցի մեղադրողը և ոչ թե մեղադրյալը: Երկրորդ, մեր քրեական օրենսդրության հիմքում դրված է անմեղության կանխավարկածը, որը և ենթադրում է, որ օրենսդիրները մեղադրանքի կապակցությամբ դատախազից պետք է պահանջեին իրենց մտքում որևէ կասկած չթողնող ապացույցներ և նոր միայն համաձայնեին ինձ անձեռնմխելիությունից զրկել: Դա տեղի չունեցավ, որովհետև ակնհայտորեն իջեցվել էր քաղաքական պատվեր»,- ասել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: