Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 8, 2012 8:48 - 2 քննարկում

Այո՛, ՀՀԿ-ն կկործանվի շռնդալից կերպով, իր տակ թաղելով հանրապետությունում կուտակված կեղտը…

Դեռ Աշոտ Նավասարդյանի անսպասելի մահվան լուրն իմանալուց էի ասել ՝ «վերջ, այդ կուսակցության վերջն էլ եկավ» : Սակայն հանգուցյալ Կարեն Դեմիրճայանն այլ կարծիքի էր: Օգտագործելով իր հեղինակությունն ու ժողովրդի դժգոհության օրեցօր հզորացող ալիքը ընդեմ ԼՏՊ անփառունակ իշխանության՝ Վ. Սարգսյանի հետ համագործակցելով վերակենդանացրին այդ կուսակցությունը կազմելով այսպես կոչված «Միասնություն» դաշինքը: Սարգսյանի ու Դեմիրճյանի մահին հաջորդած խորհրդարանական ընտրություններին հանրապետականը իշխանությունից հեռացրեց ՀԺԿ-ին և օգտագործելով իշխանական ողջ ռեսուրսն ու կուտակած ընտրակեղծիքների հարուստ փորձը առ այսօր ձեռքում է պահում ԱԺ-ում ձայների վճռական փաթեթը:
Սակայն այս ամենը երկար շարունակվել չի կարորող: Արդեն Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից անհիմն ձևով զրկելով՝ հանրապետականը ապացուցեց, որ իշխանությունը ձեռքում պահելն իր գերխնդիրն է ու դրա համար ինքը պատրաստ է քայլել դիակների վրայով, թեկուզ դրանք յուրայինների դիակները լինեն…

Smerch



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Khoren
Oct 8, 2012 9:07