ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 7, 2012 6:02 - չքննարկված
Սիրիական ազգային գվարդիան մաքրում է քաղաքները հանցագործ զինված խմբավորումներից:
2012-10-07 16:40:05
Սիրիական օրինական իշխանությունների դեմ գործող բանդիտական զինված խմբավորումները նահանջում են Հալեպի արեւելյան շրջաններից: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24»-ը, զինված խռովարարների մի քանի տասնյակ մեքենաներ նախօրեին դուրս են եկել Շաար եւ Սահուր թաղամասերից: Վարձու գրոհայիների կողմից վերահսկվող վերջին տարածքը Թարեք ալ Բեբի հատվածն է, որով անցնում է միջազգային օդանավակայան տանող մայրուղին:
Հին քաղաքի մասում գնդակոծությունները դեռեւս չեն դադարում: Հոմսի կենտրոնում էլ ոչնչացվել է տեռորիստական խմբավորումների վերջին ֆորպոստը: Հաղորդվում է, որ սպանվել է ավելի քան իշխանության դեմ գործող վարձու 160 զինված գրոհային: