Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, October 7, 2012 13:34 - 4 քննարկում

Ահա թե ինչու է ղումարբազը միայն 50 հազարանոց «կոն»-եր դնում Բադեն-Բադենում: (Ըստ Դալլաքյանի փաստումների):

Փիսիկ Միշիկը եւ նրա չորս հեռուստաալիքները (ՎԻԴԵՈ)

2012-10-05 12:50:12

«mamul.am» կայքը տեղեկացնում է, որ Միքայել Մինասյանին են պատկանում.

«Արմենիա» հեռուստաընկերությունը-50% բաժնեմաս, իսկ մնացածը պատկանում է «Քոմեդի Քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին,

«Ա Թիվի» հեռուստաընկերությունը-50% բաժնեմաս, մնացածը պատկանում է «Քոմեդի Քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին,

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը-100% բաժնեմաս,

«Լայմ» հեռուստաընկերությունը-100% բաժնեմաս։

Միքայել Մինասյանը և Արթուր Ջանիբեկյանը նաև շատ մտերիմ ընկերներ են։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Սերժի փեսան բաժնեմասեր ունի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում։ Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Հանրային հեռուստաընկերությունն էլ է վերահսկվում նախագահի շրջապատի կողմից, ապա Տիգրան Սարգսյանի «չսիրած» օլիգոպոլիստներին պետք է փնտրել Բաղրամյան 26–ի տիրույթներում և Կառավարության շենքում։

Նշենք, որ բացառությամբ 1 թերթի և 3-4 կայքի, մնացած թերթերն ու կայքերը միշիկական են (խոսքս ազդեցիկների մասին է)։

Հ.Գ. Օլիգոպոլիստներին եւ բոլորին խորհուրդ ենք տալիս ուշադրությամբ դիտել խորհրդային այս խորիմաստ մուլտֆիլմը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Oct 7, 2012 22:18