ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, October 5, 2012 3:57 - 2 քննարկում
Նախապես ներողություն ենք խնդրում այս ստոր, ծախվող սոց-դինոզավրիկի նկարը ցուցադրելու համար: Ստիպված ենք, ստացել ենք այլ լրատվական աղբյուրից:
ԲՀԿ-ն և Գագիկ Ծառւկյանը սոցhարցումների կարիք չունեն. Ժողովուրդn ինքը ամեն ինչ շատ լավ գիտի
- Oct. 3rd, 2012 at 4:31 PM
Հատկանշական է այն հանգամանքը, որ տեղի սոց. Հարցումներ անցկացնող անցկացնող կազմակերպություններին զուգահեռ հարցումներ են պատվիրվում նաև արտասահմանյան կազմակերպություններին:
Կարծում եմ նույնիսկ անիմաստ է շեշտել, որ սոց. Հարցումների պատվիրատուները սովորաբար իշխանական թևի ներկայացուցիչներն են լինում, և այդ է պատշճառը, որ գրեթե միշտ նկատվում են այնպիսի արդյունքներ համաձայն որոնց, իշխող կուսակցությունը որպես կանոն առաջատար է:
Եթե փորձենք այս տրամաբանությամբ շարժվել ապա պետք է հասկանանք,որ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է` արտագաղթ չկա (սովորաբար արտագաղթըլավ օրից չի լինում), ժողովրդի սոցիալական վիճակը բարվոք է (իշխունությունը կրող ուժը պարտավոր է հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների և ժողովրդի բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության մասին:
Սակայն գաղտնիք չէ, որ իրականում պատկերն այլ է` ցավալի ոչ միայն ժողովրդի այլ նաև այն բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք ամեն ինչ անում են ինչ-որ կերպ լուծում գտնելու, այս գարշելի, պարսավելի իրավիճակից երկիրը դուրս բերելու համար:
Առանց հավելյալ, մանրամասն փաստեր ներկայացնել էլ ակնհայտ է, որ մեր երկրում արտագաղթի թիվը երկնիշ` նույնիսկ եռանիշ, քառանիշ թվերով է մեծանում, ժողովրդի սոցիալական վիճակը վատթարագույնն է, դե իսկ մարդու և քաղաքացու իրավունքներն էլ մղվել են վերջին պլան: Կարծում եմ ինքներդ եք հասկանում, որ այս դեպքում ուղղակի անհնար է, որ իշխող քաղաքական ուժը զբաղեցնի սոց. հարցումների առաջին հորիզոնականը:
Իշխող կուսակցությունը փոխարենը կատարի ժողովրդի առջև իր պարտավորությունները փորձում է ամեն կերպով վարկաբեկել, իջեցնել ի դեմ ԲՀԿ-ի այլոց վարկանիշը:
Վերոնշյալի վառ ապացույց կարող է հանդիսանալ Ա. Ադիբեկյանի առաջին հայացքից հրաշալի, բայց իրականում կեղծ հայտարարությունը, համաձայն որի, ընդիմադիր տրամադրվածություն ունեցող էլեկտորատի ընդամենը 30%-ն է ցանկանում որպես միասնական թեկնածու տեսնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հարկ է նշել, որ իրականում գիտակցաբար կամ ստիպողաբար, ներկայացվել են կեղծ արդյունէներ և որ ԲՀԿ-ի վարկանիշը նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շատ ավելի բարձր է իրականում:
Մի խոսքով եթե փորձեմ միտքս ձևակերպել, պետք է ասեմ, որ ոչ Գագիկ Ծառուկյանը և ոչ էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սոց. հարցումների կարիք չունեն իրականում: Ժողովուրդը ինքը ամեն ինչ շատ լավ գիտի և գիտակցում է թե ով է իրականում կարող և պատրաստ է վերցնել Բարգավաճ Հայաստան կառուցելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր պատասխանատվությունը:
Այս պարագայում ադիբեկյանական սոցհարցումները առ ոչինչ են և միայն ծիծաղ կարող են հարուցել: Կարիք չկա աղճատված “սոցհարցումների” միջոցով շեշտել այն, ինչն առանց այն էլ պարզ է բոլորի, ողջ հանրության համար: Իսկ այն, որ նույն հանրությունը ադիբեկյաններից շատ ավելի լավ գիտի, որ Գագիկ Ծառուկայնը ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է, որև է կակսկած չկա: Բավական է միայն շրջել փողոցներում և հարցնել մարդկանց և նրանք իրենք` ադիբեկյաններից շատ ավելի հասկանալի և հասանելի լեզվով կապացուցեն դա:
Tags:
2 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի