ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 4:33 - չքննարկված

Երբ Նիկոլ Փաշինյանը դատաղազ Աղվան Հովսեփյանին գող հանեց, վերջինս նայեց նրան մրմնջալով. «Ես քեզ նստացրի բոզության համար այ չաթլախ, որ իմ վրա հիմա աչոկ հավաքե՞ս»:

Պատռվեց Նիկոլ Փաշինյանի վերջին դիմակը

2012-10-01 23:00:43

Երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը թղթապանակը թեւի տակ մտավ Ազգային ժողով Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, արդեն իսկ կարելի էր կանխատեսել, թե պատգամավորներից ով իրեն ինչպես կդրսեւորի: Պատգամավորներից ոմանք երազում էին, թե երբ ինքնադրսեւորվելու եւ իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացնելու հնարավորություն կստանան:
Նրանցից մեկը այնքան թշվառ էր, որ նույնիսկ առաջացրեց իր կուսակիցների ծիծաղը: Նա ամբիոնին կպել էր ամենավերջին տզի նման եւ նրան այնտեղից պոկել չէր լինում: Հայ ժողովրդի, մեր պետականության ամոթն է ունենալ նման պատգամավոր:
Առավել տխուր է, երբ նույն կարգավիճակում է հայտնվում մի երիտասարդ պատգամավոր, ում հետ դեռ շատ մարդիկ ինչ-ինչ հույսեր են կապում: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով ամեն ինչ անում է պապից ավելի կաթոլիկ երեւալու համար: Նա ամեն ինչ անում է, որ իրեն ընկալեն ավելի ընդդիմադիր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ ավելի սկզբունքային, քան Ժիրայր Սեֆիլյանն է: Իսկ իրականում նա անում է այն, ինչ ձեռնտու է գործող իշխանություններին, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին:
Կարեւորը խոսքերը չեն, այլ կոնկրետ քայլերն ու գործողությունները: Կարելի է Աղվան Հոցվսեփյանին գող էլ անվանել, կարելի է եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ի վերջո անել այն, ինչ ուզում են նույն Աղվան Հովսեփյանն ու Սերժ Սարգսյանը:
Ամեն ինչ ավելի քան պարզ է: Իշխանությունները ցանկանում են պատժել իրենց դեմ դուրս եկած նախկին արտգործնախարարին: Ընդամենը պետք է վերաբերմունք արտահայտել: Ընդամենը պետք է բոյկոտել քվեարկությունը եւ վերջ: Ընդամենը պետք է ասել, որ Վարդան Օսկանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում կամ եթե չեք ուզում ասել, ընդամենը չմասնակցել խայտառակ քվեարկությանը:
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ զբաղվեց ինքնագովազդով, կարելի է ասել ամոթալի ինքնագովազդով: Իշխանությունների կողմից հալածվող պատգամավորին նա հերոսաբար հարցեր էր ուղղում, փորձելով հասարակության մեջ այնպիսի տպավորություն ստեղծել, թե Հայաստանի միակ տղամարդն ինքն է, իսկ իր ֆեյսբուքյան դուդուկներն անմիջապես սկսեցին զբաղվել Նիկոլի գովերգմամբ:
Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այսօր գոնե Վարդան Օսկանյանի համար վերջին դատաստանի օրն է եւ նրան մեղադրեց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար, Ղարաբաղը Մեղրիով փոխելու մեջ, մարտի 1-ի դեպքերի համար: Միայն մեծամիտ, ինքնասիրահարված եւ ինքն իրեն գերագույն դատավոր հռչակած մարդը կարող է իրեն նման օրով նման բան թույլ տալ:
Վարդան Օսկանյանն էլ այնքան համեստ մարդ է, որ այդքանից հետո ընդամենը ընդունեց, որ սխալվել է եւ առաջարկեց այդ հարցերի մասին զրուցել առանձին:
Նիկոլ Փաշինյանին առանձին զրույցներ պետք չեն: Նրան այդ ամենը չի հետաքրքրում: Նա ձգտում է փառքի եւ առանձնազրույցներն այդ գործին չեն օգնում:
Նա ասում է, թե Հանթսմանը Օսկանյանին երկու միլիոն դոլարը սիրուն աչքերի համար չի տվել: Նիկոլի ակնարկները պարզ են: Նա ավելի հեռուն է գնում, քան գլխավոր դատախազը: Բայց այս երիտասարդը մի պահ մոռացել է, որ շատ-շատերն իր մասին գիտեն ավելին, քան մտածում է ինքը: Հավանաբար Նիկոլին թվում է, թե իր անձեռնմխելիությունը հավերժ է, եւ որեւէ մեկը այդպես էլ չի ասելու, թե բա քո սիրուն աչքերի համար էին օլիգարխները եւ ոչ օլիգարխները փող տալիս կամ օգնում տարատեսակ այլ հարցերում: Սպասում ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքն ասի, թե օրինակ իրեն որքան գումար են տվել Գագիկ Ծառուկյանը կամ Գագիկ Բեգլարյանը եւ մյուս մեծահարուստները:
Չի կարելի չափն անցնել: Մի օր հատ-հատ կհրապարակվի ամեն ինչ, եւ հերոս երիտասարդը մեկ օրում կվերածվի խղճուկ մի մարդու: Նիկոլ Փաշինյանն այսօր հարվածում էր մեկին, ով օգնության կարիք ուներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ գիտեր, որ Աղվան Հովսեփյանը մտնելու է Ազգային ժողով, եւ ինքն իրեն ապահովագրելու համար հանդես եկավ ծավալուն եւ բոլոր ժամանակների ամենախայտառակ հոդվածով: Ափսոս ՀԱԿ-ում սկզբունքային չեն, որ նրան հենց այդ հոդվածներից հետո հեռացնեին իրենց շարքերից:
Նիկոլ Փաշինյանն աշխարհի այն մարդկանց թվին է պատկանում, որոնք ամեն ինչից, նույնիսկ բանտ նստելուց օգուտ են քաղում եւ թքած ունեն հայրենիքի ներկայի ու ապագայի վրա: Ամոթ է նույնիսկ հիշատակելը, բայց Նիկոլ Փաշինյանի խմբագրությունը նոր եւ շքեղ ավտոմեքենա ձեռք բերեց, երբ նա թաքնված էր, թե բանտում էր:
Եւ հիմա այս երիտասարդը փորձում է դատել բոլորին: Եղբայր, նախ քո աչքի գերանը տես, հետո մեր աչքի փշրանքը:

Հայարփի Տոնոյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ