ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, October 5, 2012 15:29 - 2 քննարկում

Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մուշ-մուշ քնած է …

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

FRIDAY, 05 OCTOBER 2012 23:04
HITS: 32
| PRINT |
PDF

Հարգելի ընթերցող, կայքիէլեկտրոնային հասցեով ստացելէինք սույն նամակը, և քանի որմիշտ անդրադարձել ենքներքոհիշյալ թեմայիզարգացումներին, ուստի այններկայացնում ենք ձերուշադրությանը:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

 

15.09.2012թ.

 

 

Մենք՝ ներքո ստորագրողներս՝ մտավորական հայ մարդիկ լրջորեն անհանգստացած ենք համահայկական հիմնարկության՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի աթոռը զբաղեցնող՝ Հայկ Դեմոյանի անհավասարակշիռ ելույթներով և բարոյական անհանդուրժելի պահվածքով, որ հատկապես վերջին տարիներին հարուցում է Հայաստանի և Սփյուռքի հայության բուռն զայրույթը:

 

Իրադրությունը հատկապես սրվեց այն բանից հետո, երբ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական կոչումներ շնորհող 004 մասնագիտական խորհրդին հիշյալ Հ.Դեմոյանը ներկայացրեց իր դոկտորական ատենախոսությունը“Карабахский конфликт и Турция” (§Ղարաբաղյան հակամարտությունը և Թուրքիան¦) թեմայով և 2012 թվի փետրվարի 28-ին կայացած պաշտպանության ժամանակ մասնագիտական խորհուրդը առանց խորամուխ լինելու ներկայացված աշխատանքի լեզվի և գիտական մակարդակի հարցերին,Դեմոյանին շնորհեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը ներկայացված է ռուսերեն լեզվով՝ հակառակ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի, ըստ որի՝ Հայաստանի պետական լեզուն հայերենն է :

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի համար առավել ևս պետք է սուրբ լինի հարգանքը հայոց լեզվի հանդեպ, որի համար Օսմանյան կայսրության մեջ, ինչպես և արդի Թուրքիայում, միլիոնավոր հայեր հատուցել են իրենց կյանքով:

Գիտական ատենախոսությունները հայերեն լեզվով պաշտպանելու իրավունքը գիտնականները նվաճեցին երկարամյա դժվարին պայքարով՝ դեռևս 1978 թվականի ապրիլի 14-ին հաստատված ՀԽՍՀ Սահմանադրությամբ, որով հայերենը ճանաչվեց պետական լեզու: Հայաստանի ձեռք բերած անկախությունը կոչված է ամրապնդելու և ոչ թե խաթարելու դեռևս Խորհրդային իրավակարգում մեր նվաճած իրավունքը:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի 004 մասնագիտական խորհուրդն անտեսել, իսկ ԲՈՀ-ը հաշվի չի առել 2007 թվականի գիտական աստիճանաշնորհմանկանոնագրի 14-րդ հոդվածը, որով սահմանվում է սեղմագրի հիմնականտպաքանակը հայերեն լեզվով ներկայացնելու պարտադիր պահանջը, որիցզատ նշվում է, որ §Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդիորոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով¦: Պաշտպանությունից առաջ մասնագիտական խորհուրդը պետք է պահանջերՀ.Դեմոյանից սեղմագրի հիմնական տպաքանակը ներկայացնել հայերենլեզվով, որպիսի կանոնադրական բացթողումը ՀՀ ԲՈՀ-ը պետք է հաշվի առներԴեմոյանի վերջնական որակավորման հարցը լուծելու ժամանակ:

Հետագա բողոքների պատճառով ՀՀ ԲՈՀ-ի կատարած փորձաքննությամբբացահայտվեց հեղինակի դիլետանտիզմը, չստուգված փաստերի անքննադատ մատուցումը, գիտական նորույթի բացակայությունը, բովանդակության անհամապատասխանությունը տվյալ մասնագիտությանը, այն է՝ պատմագիտությանը: Հեղինակը խոստանում է ատենախոսության մեջ ներկայացնել հարցի քննությունը 16-րդ դարից մինչև 21-րդ դարը, իրականում՝բուն նյութը սկսվում է 19-րդ դարից:

Հ.Դեմոյանի ատենախոսությունը գրված է ռուսերենի քերականական, ուղղագրական, լեզվաոճական կանոնների կոպիտ, անհեթեթության հասնող անհաշիվ սխալներով, ինչպես և բովանդակային թերամտություններով և անմտություններով: Այս բոլորի հիման վրա 2012 թ. հունիսի 26-ին ԲՈՀ-ն իր 266-01 որոշմամբ չհաստատեց Հ.Դեմոյանին պատմական գիտությունների դոկտորի վկայագիր հանձնելու որոշումը և հանձնարարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդին կազմակերպել ատենախոսության վերափոխված տարբերակի կրկնական քննություն:

Սակայն ս.թ. հուլիսի 20-ին Պատմության ինստիտուտի հրավիրած փակ նիստին, որտեղ (հակառակ ԲՈՀ-ի կանոնակարգի) ցուցադրաբար բացակայում էր ատենախոս Հ.Դեմոյանը, մասնագիտական խորհրդի անդամներն իրավացիորեն հրաժարվեցին քվեարկությամբ հաստատել հատուկ §ստուգիչ¦հանձնաժողովի §դրական¦ եզրակացությունը ատենախոսության§վերափոխման¦ և, իբրև թե, սխալներն ուղղված լինելու մասին: Հետագաանաչառ ստուգումներից պարզվեց, որ ատենախոսության վերափոխված տարբերակը լեզվաոճական նույնպիսի խայտառակ պատկեր է ներկայացնում,և որ ԲՈՀ-ին ուղարկված §ստուգիչ¦ հանձնաժողովի դրական եզրակացությունը բացահայտորեն կեղծ է և ստահոդ:

Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ ԲՈՀ-ը 004 մասնագիտական խորհրդի նախագահ Ա.Մելքոնյանին հանձնարարում է երրորդ անգամ վերամշակել Դեմոյանի դոկտորական ատենախոսությունը` նշելով, որ §նրա բազմաթիվ էջերում զգալի քանակ են կազմում լեզվական սխալները, տեխնիկական վրիպակները¦, և որ§ԲՈՀ-ը կանդրադառնա Հ.Դեմոյանի որակավորման գործին մեկ ամսվա ընթացքում ատենախոսության ուղղված տարբերակը ստանալուց հետո¦:

Պարզից էլ պարզ է, որ Դեմոյանին դոկտորի գիտական աստիճան շնորհվում է ոչ Պատմության ինստիտուտում և ոչ էլ նույնիսկ ԲՈՀ-ում, այլ ինչ-որ վերին ատյանում, իսկ ԲՈՀ-ին վերապահված է սոսկ Անգրագիտության վերացման խմբակի` Լիկկայանի կարգավիճակ: Եվ վերջապես, այս բազմաթիվ վերամշակումները չեն բարձրացնելու իր` Դեմոյանի մակարդակը, բայց աշխարհի աչքում ծաղր ու ծանակի առարկա կդարձնեն հայկական գիտությունը:

Բացի նշվածից, Դեմոյանի ատենախոսության մեջ և բազմաթիվ ելույթներում առկա են Հայոց ցեղասպանությունը հերքելու ձեռնածության և պետական քաղաքական տեսակետից խիստ վտանգավոր մտահանգումներ և ուղղորդումներ, ինչպես և նրա ցինիկ վարքը ապացուցող փաստեր, որոնք բերված են կից հավելվածում:

Ելնելով վերոգրյալից, մենք՝ ներքո ստորագրողներս, պահանջում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից անհապաղ կասեցնել վարչական ճնշման միջոցով Հ.Դեմոյանին պատմական գիտությունների դոկտոր նշանակելու գիտությունը վարկաբեկող փորձերը և հեռացնել նրան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունից (ստորագրությունները բերված են փաստերի վերջում):

 

Ատենախոսության լեզվաոճական և բովանդակային անմխիթար վիճակը

 

Ատենախոսության թեմայով հրապարակած հոդվածների ցանկում թույլ է տրված վերնագրերի կեղծիք, որի նպատակն է նույն հոդվածը ներկայացնելտարբեր վերնագրերով` իբրև երկու տարբեր հրապարակումեր: Ներկայացվածատենախոսության մեջ (շուրջ 350 էջ ծավալով՝ չհաշված ցանկերը) դժվար էգտնել գեթ մեկ էջ, որտեղ չլինեն ռուսերենի հոլովման և խոնարհման,որոշիչ-որոշյալի ծիծաղաշարժ համաձայնեցման, եզակի ածականը հոգնակիգոյականի հետ զուգորդելու, խնդրառության մեջ հեղինակի դրսևորածկատարյալ տգիտության փաստեր, որոնք ներելի չեն անգամ շարքայինդպրոցականին, ուր մնաց թե դոկտորի կոչման հավակնորդին: Թող ընթերցողնանձամբ համոզվի մեր իրավացիության մեջ.

(էջ 84) “Одним из таких сигналом (-лов)…”.

(էջ 86) “Независимое армянское государство воспринималась(-лось)кемалистами главной преградой на пути армии турецких националистовна пути к своим азербайджанским братьям-единоверцам, а также как (?)препятствием для свободного прохождения большевистской помощи”.

(էջ 116) “Карабахская проблема в Турецкой (-ких) внешнеполитическихстратегиях”.

(էջ120) “Новая разновидность турецкого национализма,появившейся (-аяся) в конце 20-го века коренным образом отличался(-лась) от национализма основателей Республики, нацелившихся насоздания (-ние) турецкой государственности по аналогу западным (-ных)наций”.

(էջ123) “Рассматриваясь со стороны Запада как важныйстабилизирующий фактор в регионе в силу своего (-их) исторических икультурно-лингвистических связей с новосуверенными мусульманскимиреспубликами, одновременно считалось, что успех Турции в регионе сильнозависел от того, как процесс (-ы) самоидентификации и национальногостроительства будут развиваться в бывшых (-ших) советских республикахи в каком контексте тюркские народы региона будут рассматривать Турциюв целом и свое тюркское начало, в частности”.

(էջ127) “Интерес, вызванный к Турции со стороны лидеровцентральноазиатский (-ских) республик, была(-был) обусловлена(-лен)несколькими причинами”.

(էջ 128) “…неопантюркистская риторика… послужила вермым стимуломдля Анкары, с завидной активностью приступившая (-шей) краспространению своего политического…влияния…”. (էջ 128)“Внешнеполитическая активность Турции на (в) совершено (-шенно) новом(-вых) для Анкары направлениях было (-ла) обусловлено (-лена)следующими основными факторами”.

(էջ 334) “Протокол об установлении дипломатический (-ских)отношений…”.

(էջ 337)“По мнению американского эксперта Дейвид(-а)Филипс(-а)…”.

(էջ 337) “Если греки продолжали бы жить в Эгеях, а армяне в разныхместах Турции, я сомневаюсь, что тогда была (-ло) бы сегодняшнеетурецкое государство”. վերափոխված տարբերակում էջ 338-ում նոր սխալ.“…был бы сегодняшнее турецкое государство…”.

(էջ 338 վերափոխված տարբերակում) “…, что турецкая сторона всяческистаралась добытая(-ться) совмещения процессов Карабахскогоурегулирования…”.

(էջ 338 վերափոխված տարբերակում) “Это заявление Эрдогана вызвал (-ло)критику в мировой прессе…”.

(էջ 340) “…блокирование…была расценена…”. §¦

(էջ 353) “Для армянской стороны главной стратегической задачей в первуюочередь виделось дистанциирование Анкары от Карабахского проблемы иего разрешения…”.

Բովանդակային առումով ևս ատենախոսությունը ցուցադրում է հեղինակի բացարձակ դիլետանտիզմը, տեքստում բազմաթիվ են այնպիսի անկապ բառակույտեր, որոնց մի չնչին մասը շտկելու համար վարձու ռուսագետները նոր նախադասություններ են հորինել կամ պարզապես ջնջել են դրանք, ինչպես`

(էջ 148) “…поиски новых национальной (-ных) идей…, а такжезарождающий (-щийся) национализм тесно переплеталось(-лись) свнешней политике (-кой) этих государств… история, а точнее еесубъективная интерпретация со стороны этих республик стала одним изинструментов на претендации (претензию) лидера в регионе (???)культурно-исторический фактор во внешней политике государств”.

(էջ 193) “Карабахской (-ский) конфликт…”.

(էջ 205) “…ограниченность тюркской солидарности. Карабахском вопросена тюркских саммитах”.

(էջ 252) “…турецкая сторона отдавало (-ла) предпочтение…”.

(էջ 297) “Источники в российских спецслужбах считают, что действияпросепаратистских сил пользуются открытой поддержкой некоторыхтурецких официальных лиц. Так, в прошлом году Абдулхалюк Чай (?). ”.

(էջ 305, ծան. 114) “Один из исламистов в Баку в последствиипризнался, что атаки на посольства США и Израиля в Баку не былисовершены «чтобы не испортить хорошие отношения в Азербайджане”.(վերափոխված օրինակում ծան.114-ում բերված հայտարարությունը ուղղելուփոխարեն պարզապես ջնջել են – երևի ռետինով ).

(էջ 312) “Как видно из вышеперечисленных фактов, агрессивнаяполитика Турции и Азербайджана в отношении НКР и Республики Арменияидет вразрез международным обязательствам, и являются (-ется)конкретными правлениями (проявлениями) экспансионистской иколониальной политики”.

Ցավոք, նույն համատարած անգրագիտությունն է ԲՈՀ-ի հանձնարարությամբ վերափոխված տարբերակում, որը 3-րդ անգամ հանձնարարված է հիմնավորապես ուղղել ԲՈՀ-ի 28.08.2012 թ. նոր որոշմամբ.

էջ 57. “…Азербайджан представил территориальные притязани (- ния)…”.

էջ 57. “…прямой кор(р)идор на(в) Турцию.”.

էջ 59. “…нейтралитет армянских сил(,) находящегося (-щихся) в самомгороде Баку…”.

Էջ 63. “…турецкие войска… приступили к реализацию(-ции) военнойоперации…” (приступили к военным операциям).

էջ 65. “…турецкие военные вплотную взялись за §усмирение¦Карабаха и насильственного(-нное) обеспечения(-ние) лояльности…”.

Էջ 95. “…в заключении своего(-ей) пантюркистской речи…”.

էջ 113.“…был и небези(ы)звестный Нури-паша…”:

էջ 114, տող 3. “…предъявила требования к (?) Турции…”.

տող 9-10. “…началао (?) Холодной войны и опасносьт (-ость) …”.

տող 25. “…считался для Турцией(-ии)…”.

տող 27-31.“Султанские приказы… свидетельствует(-уют)…в турецкомвоенно-политическом истеблишменте, которое(-ый) …разработали(-тал) беспрецедентный по масштабом(-бам) планГеноцида армян…”.

էջ 345. “Республики(-ка) Армения в ходе процесса проявилась какпредсказуемый партнёр…Турция исчерпала свой ресурс оправдания иподгона процесса под себя” (???).

Հ.Դեմոյանի գիտական մակարդակը և ցինիկ

վարքը բնութագրող փաստեր

 

Վերևում նշված լեզվաոճական և բովանդակային բազմաթիվ կոպիտ բացթողումներից զատ, ատենախոսության մեջ քիչ չեն նաև քաղաքական և ազգային հայեցակարգի տեսանկյունից վտանգավոր մտահանգումներ ու ցուցումներ: Նշենք դրանցից ընդամենը մի քանիսը.

1. Սեղմագրի նորույթների բաժնում (էջ 27-28) բառիս բուն իմաստով բացակայում է գիտական նորամուծությունը. այսպես, նշվում է իբրև թե §աշխատանքը կոչված է պսակազերծելու թուրքական չեզոքության միֆը ղարաբաղյան պրոբլեմում¦ (էջ 28): Նախ, §ղարաբաղյան պրոբլեմ¦ անհիմն արտահայտության փոխարեն միջազգայնորեն ընդունված է §ղարաբաղյան հակամարտություն¦ արտահայտությունը, որի հիմնապատճառն է ինքնորոշման հետևանքով Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը: Իսկ §թուրքական չեզոքության¦ միֆը Դեմոյանն ինքն է ստեղծել և ոչ թե §պսակազերծել¦: Թուրքիայի ագրեսիվ դերը (ոչ թե չեզոքությունը) բացահայտել են շատ ուրիշ հայ և օտարազգի հեղինակներ նախքան այս ատենախոսությունը, ինչպես ցույց է տվել թուրքագետ Գրիգոր Արշակյանը §Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001 թթ.¦ գրքում (Երևան2009):

2. Ատենախոսության 253-րդ էջում Դեմոյանը ցույց է տալիս թուրքական զորքիանմիջական մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում` բերելովՄոսկովյան “Литературная газета”-ի հաղորդումը և չնշելով հեղինակին. §1992 թվի վերջին Թուրքիայից Ադրբեջան է ուղարկվել 5-6 հազար սպա և զինվոր`Ղարաբաղի դեմ պատերազմելու համար¦ –- այսինքն` կարևորագույնտեղեկությունը դարձյալ լրագրական մակարդակով: Ընթերցողին կարող էզարմացնել այն պարզ հարցը, թե սեպտեմբերին թերթն ինչպե՞ս կարող էրտեղեկություն տալ տարեվերջին կատարվածի մասին: Այստեղ §պատմաբանը¦փայլում է իր բացակայությամբ, մինչդեռ նրա առջև բաց էին ՀՀՊաշտպանության և Արտգործ նախարարությունների արխիվները`իրողությունը պաշտոնական փաստաթղթերով բացահայտելու համար:

3. Ատենախոսության մեջ և սեղմագրում փորձ է արվում սրբագրել Թուրքիայիպետական արտաքին քաղաքականությունը մինչև Խորհրդային Միությանփլուզումը: Հայցորդն այնպես է ներկայացնում, իբր §քեմալականգաղափարախոսության հիմքում ընկած էր Թուրքիային սահմանակից երկրներիներքին գործերին չմիջամտելու դոկտրինը¦. “Геополитические измененияпосле распада СССР и окончания холодной войны подтолкнули также кпересмотру кажущейся незыблемой кемалистской идеологии иоснованной на ней турецкой внешнеполитической доктрины, что восновном проявилось в необходимости пересмотра политикиневмешательства Турции в события в сопредельных с Турциейрегионах” (автореферат, стр.33):

Այստեղ ևս կարելի է ասել` որտեղ Դեմոյանն է, այնտեղ բացակա էպատմաբանը, քանի որ նա բացարձակ անտեղյակ է, որ Թուրքիան 1974 թ.ներխուժեց Կիպրոս և զավթեց նրա հյուսիսային մասը՝ հույն մեծամասնությաննարտաքսելով կղզու հարավային կողմը: Եվ տարիներ շարունակ Կիպրոսի և այլտարածքների համար սպառնալից հակամարտության մեջ է եղել Հունաստանիհետ: 1939 թվականին Թուրքիան Սիրիայից բռնազավթել է Ալեքսանդրետիսանջակը, 1980-ական թվականներից սկսած բազմիցս ներխուժել է ՀյուսիսայինԻրաք և այլն: Դեմոյանի այս թեզը պատմաքաղաքական վտանգավոր սխալ է,քանի որ նա այդպիսով սքողում է քեմալական Թուրքիայի ագրեսիվ էությունը: Իդեպ, քեմալականության համակողմանի բնութագրմանը անդրադարձել ենվերջին 20 տարում մի շարք հայ թուրքագետներ, որոնք մատնանշում ենքեմալականության այլատյաց և ագրեսիվ բնույթը բացահայտող վեց հատկանիշ: Նման գիտական երկերը նույնպես դուրս են մնացել Հ.Դեմոյանի տեսադաշտից: Ինչպե՞ս կարող է ՀՀ ԲՈՀ-ը անտարբերությամբ ընդունել իր իսկ մասնագիտական խորհուրդներում պաշտպանած գիտական աշխատանքների անտեսումը քննարկվող աշխատության մեջ – հանգամանք, որ վկայում է Դեմոյանի ոչ միայն գիտական անբարեխղճության, այլև ինքնագոհ մեծամտության մասին: Այստեղ ևս Դեմոյանն ինքն է §Թուրքիայի չեզոքության¦միֆ ստեղծողը և ոչ թե §պսակազերծ¦ անողը:

4. Դեմոյանն առանց պատշաճ գնահատական տալու լայնորեն օգտագործել էադրբեջանամետ, թուրքամետ և թուրք պրոպագանդիստների (Ա.Ալշտադտ,Թ.Սվենտոխովսկի, Ա.Գյորգյուլու և այլք) գրվածքները, ինչը ընթերցողին կարողէ մոլորության մեջ գցել այդ աչառու հեղինակների նկատմամբ, ովքեր աչքի ենընկնում պատմությունը կեղծելու և փաստերը գլխիվայր շրջելու մոլուցքով:Ատենախոսության մեջ դրանք վկայակոչվում են առանց համապատասխանբնութագրման, որը կօգներ ընթերցողին ճիշտ պատկերացում կազմելու դրանցմասին: Սրան հակառակ, շատ ճամփորդող և հայհոյախոսություններովբազմազբաղ §էքսպերտը¦ գաղափար իսկ չունի կամ միտումնավոր կերպովշրջանցում է Ղարաբաղի հարցն ու Թուրքիայի քաղաքականությունըմիանգամայն անաչառ կերպով քննած հայ և օտարերկրացի մի շարքհեղինակներին և նրանց ուսումնասիրությունները:Ահա թե ինչու նրաատենախոսությունը ոչ այլ ինչ է, քան լրագրական հաղորդումներն իրարկցոնած հավաքածու:

5.Ատենախոսության վերջում, որպես ՀՀ Արտգործգերատեսչությանն ուղղվածառաջիկա տասնամյակների առաջադրանք՝ Դեմոյանը հրամցնում է այնպիսիարտառոց կոչեր, որոնք հղի են քաղաքական և դիվանագիտական լուրջսպառնալիքներով: Այսպես, ատենախոսության 353-354 էջերում կոչ է արվումստեղծել մի հանձնաժողով, որը միջազգային իրավաբանականփորձաքննության կենթարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ.նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի լեգիտիմությունը ՀայաստանիՀանրապետության սահմանների մասին. “Должным образом исследовать иполучить международную юридическую экспертизу о легитимностиАрбитражного решения Президента США Вудро Вильсона о границахРеспублики Армения”: Ու±մն է ուղղված այս կոչը: Համենայն դեպս՝ ո՛չՀայաստանին և ո՛չ էլ հայերին: Միջազգային իրավունքի և դիվանագիտությանհայ մասնագետները երբեք կասկածի տակ չեն առել ԱՄՆ նախագահիԻրավարար վճռի լեգիտիմությունը և շարունակ շեշտել են, որ ըստ ԱՄՆօրենքների այն ենթակա չէ վերանայման: Փորձաքննության կարիք ունիհակառակորդ կողմը, որը նպատակ է հետապնդում փորձաքննությամբ հերքելԻրավարար վճռի լեգիտիմությունը, ինչը և ասված է ատենախոսության մեջ:

6. Այնուհետև եզրափակիչ հանձնարարականներում բաց տեքստով կոչ էարվում, թե §Անկարային անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ քրդականճակատում ռադիկալացումը և իրավիճակի սրացումը չեզոքացնելու համար¦ –“Анкаре необходимо предпринять конкретные шаги по нейтрализациидальнейшей радикализации и эскалации ситуации на курдском фронте”(стр.348): Ստացվում է, որ Դեմոյանի հանձնարարականը ուղղակիորենհասցեագրված է Թուրքիայի ղեկավարությանը՝ չեզոքացնելու քրդականռադիկալիստական շարժումը կամ §քրդական սեպարատիզմը¦, ինչպեսանվանում է Հ.Դեմոյանը քրդերի ազգային ինքնորոշման շարժումը նույն էջում:Փաստորեն, Դեմոյանն իր §դոկտորական ատենախոսության¦ մեջ առաջ էքաշում այնպիսի քաղաքական վնասակար կոչեր, որոնք կարող են հասցնելհայ-քրդական հարաբերությունների սրման ոչ միայն Թուրքիայում, այլև նրան սահմանակից քրդական շրջաններում:

7. Այս և շատ ուրիշ քաղաքական ու հակազգային վտանգավոր միտումներնաշխատանքում պատահական չեն և հետևանք են նախորդ տարիներինԴեմոյանի թույլ տված անպատասխանատու ու անհավասարակշիռ ելույթների,որոնք բազմիցս հարուցել են Հայաստանի և սփյուռքահայ հասարակայնությանզայրույթը (հիշենք ամերիկահայ գործիչների Բաց նամակը ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Սփյուռքի և մյուս նախարարներին – lurer.com 18. 04. 2011 թ.): Այսպես, 2009 թ. ապրիլի 30-ին §Panarmenian.net¦ կայքում նաառանց այլևայլության հայտարարել էր. §Որպես Հայոց ցեղասպանությանթանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես լուրջ վտանգեմ տեսնում §ցեղասպանություն¦ բառի օգտագործման մեջ, քանի որ դաձեռնածությունների առիթ է տալիս¦, ավելացնելով, թե իր համար ավելինախընտրելի կլիներ, եթե Բարաք Օբաման նախընտրական արշավի ժամանակառհասարակ չխոստանար ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեր կողմիցասենք, որ դա նախընտրելի կլիներ ոչ միայն Դեմոյանի, այլև թուրքականղեկավարության համար, որը դրանից մեկ շաբաթ առաջ` ապրիլի 24-ինախօրյակին լրջորեն տագնապած էր ԱՄՆ նախագահի շուրթերով 1915 թվականի զարհուրելի կոտորածների նկարագրությունից և դրանք հայերեն§Մեծ Եղեռն¦ անվանելու համար: §Ցեղասպանություն¦ բառից հրաժարվելունույն կոչով Դեմոյանը հանդես է եկել նաև ԱՄՆ-ում: Ըստ էության,§ցեղասպանություն¦ բառից հրաժարվելը այլ բան չէ, քան Հայոց ցեղասպանությունը հերքելու ձեռնածություն:

8. 2008 թվականի սեպտեմբերի 25-ին Լոնդոնի նշանավոր §Էկոնոմիստ¦պարբերականը հրապարակեց Դեմոյանի հայտարարությունը, իբր §ՔեմալԱթաթյուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հայրը, Առաջին համաշխարհայինպատերազմի ժամանակ ու նրանից հետո հարյուրավոր հայ կանանց ևմանուկների է փրկել Օսմանյան ուժերի զանգվածային կոտորածներից¦: Այնինչ,դրանից 3 տարի առաջ՝ 2005 թվականի ապրիլի 25-ին “Голос Армении”թերթին նա հայտնում է տրամագծորեն հակառակ տեսակետ. §Ոչ այլ ոք, քանԱթաթյուրքն է հրամայել հայ կանանց և մանուկներին ողջ-ողջ այրելերկաթուղային վագոններում՝ Կիլիկիայից ֆրանսիացիների նահանջելուցհետո¦: Ապշել կարելի է՝ ի±նչն է ստիպում ցեղասպանության §էքսպերտին¦բացարձակ ստահոդ կեղծիք տարածել Քեմալ Աթաթյուրքի` հայերին տածած§բարեգութ¦ վարմունքի մասին:

Դեմոյանը մեղադրում է ուրիշներին իր մենագրությունից գրագողություն անելու համար: Պարզվում է, որ խոսքը վերաբերում է նրա կազմած և Բաբկեն Հարությունյանի գիտական խմբագրությամբ լույս տեսած «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգևներ» (Երևան 2008 թ.) ալբոմին, որը մենագրություն անվանելը պարզապես տգիտություն է, քանի որ մենագրությունը որևէ հեղինակի ստեղծագործությանը կամ գիտական հիմնահարցերին նվիրված ծավալուն ուսումնասիրություն է, որը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել «նկարների ալբոմի» հետ: Գալով գրագողության հարցին` ամերիկաբնակներ` մաթեմատիկոս Հարո Մհերյանը և Ստեփան Սարգսյանը«Հայագիտության եղեռն Հայաստանում» հոդվածում (lragir.am 15 մարտի 2012) ցույց են տվել, որ իրականում Դեմոյանն ինքն է իր 96-էջանոց ալբոմը կազմելիս կողոպտել հանգուցյալ պատմաբան Ռաֆայել Մաթևոսյանի նույնանուն «Հայկական զինանշաներ» գիրքը (2002թ.), որի միայն առաջաբանն է կազմում 96 էջ: Եվ այս փաստը բավական է, որ Պատմության ինստիտուտի մասնագիտական խորհուրդը քննության առներ գիտական էթիկային անվայել երևույթը և վերանայեր Դեմոյանի ատենախոսությանը իր տված առանց այդ էլ անհիմն եզրակացությունը:

Դեմոյանն առանձնակի ցինիզմով և ամբարտավանությամբ անվանարկում էբոլոր նրանց, ովքեր համաձայնել են մատնացույց անել իր անգրագիտությունը,ինչպես և քաղաքական վտանգավոր §հրահանգումները¦՝ անվանելով բոլորին§լումպեններ¦ և §լումպենացածներ¦ և մոռանալով, որ ոչ վաղ անցյալում հենցինքը, Գյումրվա գյուղերից հայտնվելով Երևանում` իսկական §լումպենի¦կարգավիճակով, բոլորովին անվաստակ նվեր ստացավ պատրաստիմատուցված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Մեզ՝ §լումպեններիս¦ մնում է հարցնել – որտեղի±ց է դուրս պրծել այս§հանկարծահայտ աղան¦, այս §անհայտ մեծ պարոնը¦, որըտղամարդ-ընդդիմախոսներին գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում,իսկ ընդդիմախոս կանանց գոտկատեղից ներքև առաջարկություններ անում§ֆեյսբուք¦-ում՝ ինտերնետ կայքը շփոթելով Հայոց ցեղասպանությանթանգարանի իր առանձնասենյակի հետ:

§Հրապարակ¦ թերթի օգոստոսի 23-ի համարից (էջ 8) մեջ ենք բերում հայկանանց ուղղված Դեմոյանի ցինիկ խոսքը՝ §Հարգելի Զառա և Անուշ,ցանկանում եմ իմ հերթական հաղթանակը՝ դոկտորական ատենախոսությանհաջող պաշտպանության ու հաստատման տեսքով, նվիրել նաև Ձեզ՝ որպեսթույլ սեռի գեղեցիկ ներկայացուցիչների: Եղեք միշտ հաղթողների հետ, թեչէ կյանքը շատ կարճ է…Սիրելի…, քանի որ ես Ձեր հետ ծանոթ չեմ, սակայնարդեն ծանոթացա Ձեր տեքստի միջոցով, ուստի ընկերաբար խորհուրդ եմտալիս ձեռնպահ մնալ ուրիշների, հատկապես տղամարդկանց մարմնիմասերը չափելուց…¦: Հայ աղջիկների հանդեպ թույլ տված այս լպիրշառաջարկություններից զայրացած՝ բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզադյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտիտնօրենին միանգամայն իրավացի անվանել է §ստոր եղեռնագործ¦: Էլ ինչու±ենք զարմանում, երբ Միջագետքի անապատներում անպաշտպան կանանցհանդեպ իրենց §հաղթող¦ պատկերացնող թուրքերն ու չերքեզներն էինամենտեսակ լկտիություններ անում:

Մեզ անհասկանալի է, թե ինչպես կարելի է Հայոց ցեղասպանության100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար նշանակել մեկին, որըվտանգավոր է համարում §ցեղասպանություն¦ բառը և ստահոդտեղեկություններ է հաղորդում անգլիախոս վիթխարի լսարանին՝ ՔեմալԱթաթյուրքի սուտ բարեսրտության և հայ կանանց ու երեխաների նկատմամբցուցաբերած հնարովի §օգնության¦ մասին:

Եվ վերջապես անհասկանալի է, թե ինչպես կարող են ՀՀ նախագահության աշխատակազմից հովանավորել մեկին, որն իր ատենախոսության մեջհայ-թուրքական արձանագրությունների արձագանքներին անդրադառնալիսբառացի գրում է հետևյալը. “Острая критика последовала в армянскихобщинах Диаспоры, что проявилось с резко негативной критикой вадрес армянской делегации во главе с Президентом РА СержемСаргсяном в ходе поездки в Бейрут, Париж и Лос-Анджелес” (стр. 333). –§Սուր քննադատություն հաջորդեց Սփյուռքի հայկական համայնքներում, որնարտահայտվեց խիստ բացասական քննադատությամբ ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության հասցեին՝ Բեյրութ,Փարիզ, Լոս-Անջելես կատարած ուղևորության ընթացքում¦ ¥նույնն ենքկարդում վերափոխված տարբերակում): Եզրակացությունը թողնում ենք ՀՀ նախագահին: Իսկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ՀՀ նախագահից և ՀՀ ԳԱԱ նախագահից պահանջում ենք օր առաջ ազատագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նրա ՎԱՅ-տնօրենից։

 

Ալբերտ Մուշեղյան` բանասիրական գիտությունների դոկտոր,

Հասմիկ Գուլակյան` լրագրող,

Հովիկ Վարդումյան`գրող, ազատամարտիկ,

Ազատ Սարգսյան` ֆիզմատ գիտությունների թեկնածու,

Դավիթ Գյուլզադյան` բանասիրական գիտությունների թեկնածու

bnaban.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Oct 5, 2012 19:10