ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 4, 2012 6:47 - չքննարկված

Վերջին շրջանում նախագահի հեղինակությունը այնքան է աճել, որ հերթական խորհրդակցության ժամանակ քաքի, մասնակիցներն իրար ձեռից կըխըլխըլեն:

Նախագահի ասածը մեզ համար օրենք է

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ | 15:47 Հոկտեմբեր 4, 2012
Նախագահի ասածը մեզ համար օրենք է

Գաղտնիք չէ, որ նախագահի ինստիտուտը (կամ անձը) Հայաստանում արդեն վերածվել է պաշտամունքի առարկայի պետական պաշտոնյաների համար։ Գրեթե բոլորը բաց չեն թողնում Ս. Սարգսյանի որևէ ելույթ, ավելին՝ չենք զարմանա, եթե պարզվի, որ նշումներ են կատարում և փորձում անգիր անել։ Որպեսզի հետո՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով, հղում անեն՝ «ինչպես ասաց նախագան (որպես կանոն՝ արտասանում են առանց «հ»-ի), արևը ծագում է առավոտյան և մայր մտնում երեկոյան»։

Անգիր են անում ու ցիտում ոչ թե նրա համար, որ նախագահի ասած յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես մտքի գոհար և համաձայն են դրա հետ, այլ, որովհետև իրենց իսկ շրջանում արդեն ձևավորվել է մի այնպիսի մթնոլորտ, որ չասելը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ (ինչպես, ասենք, ՀՀԿ կրծքանշանը չփակցնելը)։

Ինչևէ՝ հաշվի առնելով այս ամենը, դժվար է հավատալ, որ նախարարներից ու մյուս պետական պաշտոնյաներից որևէ մեկը բաց է թողել նախագահի վերջին խորհրդակցություններից թեկուզ մի նախադասություն։

Այս փաստը, կարծում ենք, հայտնի է նաև նախագահին։ Սակայն զարմանալի է, որ հոկտեմբերի 1-ի խորհրդակցության ժամանակ, խոսելով հարկային խնդիրներից ու միջնորդություններից, Ս. Սարգսյանը վարչապետին խնդրեց իր ասածները փոխանցել կառավարության անդամներին։ «Այս առումով, պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, որպեսզի կառավարության նիստի ժամանակ երկու հարցի մասին շատ հստակ հայտարարվի: Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին և անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի: Եվ երկրորդ՝ պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ»։

Փաստորեն, և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարության անդամները, և՛ հասարակությունն արդեն տեղյակ էր այդ երկու հարցի մասին, սակայն վարչապետը պետք է երկրորդ անգամ կրկներ՝ նախագահի խնդրանքը չմերժելու համար։ Տ. Սարգսյանը դա արեց այսօրվա կառավարության նիստում։

«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի քանի հանձնարարականից։ Առաջինը վերաբերում է մեր գերատեսչությունների ներքո գործող կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներ։ Տեղյակ եք, որ Հանրապետության Նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, և նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու։ Դա ենթադրում է, որ բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրավիճակին` ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը կոնկրետ իր ոլորտում, և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները։ Կառավարության նիստին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունը հարկային պարտավորության կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։
Երկրորդը` մենք պետք է բացառենք հարկային մարմինների նկատմամբ ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը, ցավոք, դեռևս առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Ես իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը։ Մենք պետք է բացառենք ցանկացած միջնորդություն, և բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ հարկերի հավաքումը պատասխանատու գործառույթ է, և՝ ոչ միայն ՊԵԿ-ի, այլև կառավարության բոլոր անդամների պատասխանատվության խնդիրն է։
Հաջորդ նիստին մենք կսկսենք հաշվետվությունների լսումը։ Առաջինը կրթության և գիտության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակի մասին, երկրորդը` տրանսպորտի և կապի նախարարը, երրորդը` էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։ Այսօրվանից տեղեկանքներ և մանրակրկիտ ուսումնասիրություններ պատրաստեք տնտեսական, հարկային ներուժի և այն մասին, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»,- ասել է Տ. Սարգսյանը։

Փաստորեն, վարչապետը գետնով չի տվել իր վերադասի խնդրանքը և անմիջապես սկսել է նախարարություններից հաշվետվություն պահանջել, թեպետ նախագահն այդ առումով այնքան էլ կոնկրետ պահանջ չէր դրել։ «Եվ կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը՝ մեկ, ինչո՞ւ չէ, նաև կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ»,- ասել էր Սերժ Սարգսյանը։ Նախանձել կարելի է նման կարգապահությանը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ