ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 3, 2012 3:52 - 1 քննարկում

Ղումարբազ նախագահը մի օրում փչացրեց դատախազին:«Փանջունի» ֆիլմի Ծապլվարցի Տեր Սահակը ուսերը վեր քաշելով կհայտարարեր.. «Աս մարդը խենթ է՛, խենթ…»

 

Ինչ է տեսել և ինչ չի տեսել Աղվան Հովսեփյանը (տեսանյութ)

Ինչ է տեսել և ինչ չի տեսել Աղվան Հովսեփյանը (տեսանյութ)

Դատաիրավական համակարգի աշխատակիցների շրջանում տարածված մի անեկդոտ կա ՀՀ գլխավոր դատախազի մասին։ Ասում են, թե նա իր ենթականերին մի ցնցող խորհուրդ է տվել։«Եթե չգիտեք՝ ինչպես առաջնորդվել, ապա առաջնորդվեք օրենքով»,– հայտարարել է մեր օրերիՎիշինսկին։

Վարդան Օսկանյանի «գործը» ցույց տվեց, որ Ա. Հովսեփյանի գործունեությունը դասագրքային է դառնում։ Բոլորը կարող են տեսնել, թե ինչպիսին չպետք է լինի դատախազը, առավելևս՝ գլխավոր դատախազը։

Պատկերացնո՞ւմ եք, թե մառազմն ինչ աստիճանի է հասել։ Գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանի ցուցումով պաշտպանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի և Հանթսմանի շահերը «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանից։ Եվ դա այն դեպքում, երբ Հանթսմանը հայտարարում է, որ որևէ բողոք չունի, իսկ «Սիվիլաթսի» աշխատակիցները բողոքի ցույց են անում ի պաշտպանություն նույն Վարդան Օսկանյանի։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի Աղվանը Օսկանյանի գործողություններում հանցակազմ տեսնի ու գործ հարուցի։

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունն ամենատես է դարձել Օսկանյանի մասով, բայց չի տեսել մեկ այլ, ավելի ակնհայտ բան։

Տևական ժամանակ է՝ համացանցում տարածվել է այն տեսանյութը, որտեղ դեռևս ընդդիմադիր ներկայացող, իսկ այժմ արդեն ՀՀԿ–ական և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու համատեղությամբ ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է ՄոնտեԿառլոյի կազինոյում 50 000 դոլար կոն դնելու և մեր երկրի թոշակառուների փողերը քամուն տալու համար(ականջդ կանչի, Խաչիկյա՛ն)։

«7օր»–ը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ կերպ չի անդրադառնում այստեսանյութին և ոչ մի գործողություն չի ձեռնարկում։ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ ՍոնաՏռուզյանը մեզ հետ զրույցում պնդել է, թե իրենք այս տեսանյութից տեղյակ չեն։

–Դատախազությունը չի տեսել այդ տեսանյութը,– նախ ասել է նա, հետո ավելացրել,– սոցիալականցանցերում այնքան շատ օգտատերեր կան, այնքան տարբեր նյութեր են տեղադրվում, որդատախազությունը երբևէ իր վրա չի ստանձնել այդ պարտականությունը՝ մոնիթորինգիրականացնել ամբողջ սոցիալական ցանցերի նկատմամբ, նամանավանդ որ մենք քննչական մարմինչենք, ոչ էլ ունենք օպերատիվ ստորաբաժանում։ Այնպես որ, դիմեք այլ քննչական մարմիններին,թող իրենք էլ մեկնաբանեն։

«7օր»–ի դիտարկմանը, թե հայտնի այդ տեսանյութի մասին ոչ միայն սոցիալական ցանցերում է խոսվել, այլ նաև այն մամուլում է հրապարկվել, կայքերում է տարածվել, հետևաբար մամուլի հրապարակումը առիթ չէ՞համապատասխան նյութերի նախապատրաստման համար, Սոնա Տռուզյանն արձագանքել է.

–Ես կրկնում եմ, որ դատախազությունը քննչական մարմին չէ այդօրինակ հրապարակումներիմոնիթորինգի իրականացման համար։

Փաստորեն, Աղվան Հովսեփյանը չի տեսել Դալլաքյանի ասածները ու դրա համար գործ չի հարուցել Սերժ Սարգսյանի դեմ (եթե տեսներ՝ իմպիչմենթի առաջակով կդիմեր ԱԺ–ին), իսկ ահա Օսկանյանի «մեղքերը»տեսել է ու մտել խորհրդարան։

Նկատենք, որ Աղվան Հովսեփյանն իր այս «կուրությամբ» դեմ է գնում ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված մարդու հրահանգներին։ Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Կառավարությունում տեղի ունեցած թամաշա–խորհրդակցության ժամանակ ԱԱԾ–ին ու դատախազությանը հանձնարարել էր պայքարել անօրինականությունների դեմ և բռնել գլխից։ Հիմա եթե գլխավոր դատախազը չտեսնելու է տալիս Վիկտոր Դալլաքյանի ասածները (փաստացի՝ ցուցմունքները) Սերժի մասով, ապա անտեսում է երկրի ղեկավարի խոսքերն ու պարտակում հանցագործությունը։

Իսկ եթե գլխավոր դատախազությունում, իրոք, չեն տեսել այն տեսանյութը, որտեղ Վիկտորը խոսում է Սերժի խաղամոլության և պետական միջոցները վատնելու մասին, ապա հատուկ իրենց համար այն կտեղադրենք ևս մեկ անգամ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Գլխավոր դատախազի մամլո խոսնակի մեկնաբանություններն այն մասին, թե իրենք չեն տեսել Վիկտոր Դալլաքյանի անկեղծ գնահատականներն ու հանցագործության մասին հայտարարությունները Սերժի վերաբերյալ, ստիպում է մտածել՝ կարո՞ղ է նախագահական նստավայրում էլ չեն տեսել այդ տեսանյութը, և դրա համար էլ նախագահը Վիկտորին միամտաբար նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ի՞նչ իմանաս։ Միգուցե այդպես էլ եղել է։ «Էշի» երկիր է, ամեն ինչ հնարավոր է։

Հ.Գ.-2։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ մամուլի հրապարակումները կարող են հիմք հանդիսանալ գործ հարուցելու համար։ Գլխավոր դատախազը կարող է հիմք ընդունել այս հոդվածը՝ գլխից բռնելու իր սուրբ պարտականությունը կատարելիս։

Print Friendly and PDF

0

0  1



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

karpis
Oct 3, 2012 9:10