ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 2, 2012 11:19 - չքննարկված
64+1 Ազգային Բօզեր Օսկանյանի դեմ-հանդիման…
«Ես չգիտեմ` ինչպես կվարվի Հանրապետական կուսակցությունը, բայց ես Վարդան Օսկանյանից ներողություն կխնդրեմ», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հովիկ Աբրահամյանը’ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է Հանրապետական կուսակցությունը ներողություն խնդրել, եթե Օսկանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը չհաստատվի:
Հարցին, թե արդյոք Օսկանյանն այն խոշոր ձուկն էր, որի մասին հայտնի խորհրդակցության ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ոչ»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որից 6 պատգամավոր դեմ էին քվեարկել միջնորդությանը, իսկ 64-ն էլ’ կողմ: Մեկ քվեաթերթիկ էլ համարվել էր անվավեր: