ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 2, 2012 3:19 - չքննարկված

Խաղը մտավ «ՎԱԲԱՆԿ»: Սերժական ծախու քլիկի շառ ու շուռից ազատվելու միակ ելքը ՀՅԴ, ԲՀԿ համամասնական պատգամավորների մանդատներից հրաժարվելն է: Ազգային ժողովը ստիպված կլինի անցնել նոր ընտրությունների: Սերժը կհայտնվի «Բադեն-Բադեն» վիճակում և իր մուխը կմարվի:

Tags:

Օսկանյանը լքեց դահլիճը

13:20 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը մեղադրեց  Վարդան Օսկանյանին, որ նա բարեգործության համար տրված գումարները օգտագործել էլ բիզնեսի համար։

Նրանից ավելի ուշ ելույթ ունեցած  ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը կոչ արեց ՀՀ Գլխավոր դատախազին ու խորհրդարանական մեծամասնությանը՝ տարբերել բարեգործության տեսակները. «Բարեգործությունը միայն գումարներ բաժանելով չի սահմանափակվում, դա լայն հասկացողություն է: Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են հենց մեղադրանքի բացակայության պատճառաբանությամբ: Ումից են պաշտպանում «Սիվիլիթաս»-ին, հենց «Սիվիլիթաս»-ի՞ց: Նվիրատու Հանթսմանը բողոք չունի, ասում է, որ իրենց գիտությամբ են գումարները կառավարվում, ուրեմն որն է խնդիրը»,- հայտարարեց տիկին Վարդանյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին էլ զարմացնում է, թե ո՞ւմ մտքում է հղացել նման միջնորդությամբ ներկայանալ խորհրդարան: «Ի՞նչ է սա տալիս մեր պետությանն ու հասարակությանը: Ինձ համար անհասկանալի է նաեւ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը, որ փորձում է մեզ համոզել, որ սա բխում է պետության շահերից ու ամենակարեւորն է՝ Վարդան Օսկանյանի շահերից: Սա մեր քաղաքական ֆոլկլորի բացառիկ նմուշ կարող է լինել»,- հայտարարեց նա:

Ըստ նրա՝ Աժ բերելով այս օրակարգը՝ խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի հարվածում է առանց այն էլ իր հեղինակությամբ չփայլող խորհրդարանին. «Արդյո՞ք Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որին անձեռնմխելիությունից զրկելով, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ ու Վարդան Օսկանյանը դրա խորհրդանիշն է: Արդյո՞ք նախագահական ընտրությունների նախաշեմին նման օրակարգով մտնել ԱԺ՝ չունի քաղաքական հաշվարկ: Օսկանյանը խախտել է համակարգի խաղի կանոնները, դրա համար էլ այսպես են վարվում նրանց հետ:

Պարոն Հակոբյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը որոշում է ընդունել, որ Գլխավոր դատախազը կամ պետք է հետ վերցնի միջնորդագիրը կամ էլ մտնի խորհրդարան ու բոլոր պատգամավորներին զրկի անձեռնմխելիությունից. «Եթե մեր առաջարկը չընդունվի, մենք բոյկոտելու ենք այս քվեարկությունը»:

Իսկ անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը սրտնեղեց, որ չորս խմբակցություն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, արդյունքում. «Դատարկ մնացի ես: Ես էլ չեմ մասնակցելու քվեարկությանը: Ես ինքս եմ որոշում, թե ինչպես եմ ես քվերակելու, քանի որ դրա պատասխանը ես եմ տալու: Դրա համար ուզում եմ հայտարարել, որ ես էլ եմ պաշտպանելու Վարդան Օսկանյանին: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությանը վստահեցրեց, որ հավատում է Վարդան Օսկանյանին. «Դրա համար էլ ելույթ ունենալ չէի ուզում, սակայն դրան հավատում են դատախազն ու քննիչները»: Վարդան Օսկանյանը նրա ելույթի ժամանակ ուղղակի լքեց դահլիճը: «Ուզում եք լսեք, ուզում եք մի լսեք ինձ, պարոն Օսկանյան»,- նրա ետեւից արձագանքեց Խոսրով Հարությունյանը: Վարդան Օսկանյանը վերադարձավ դահլիճ միայն նրա ելույթի ավարտից հետո: Իր ելությում Խոսրով Հարությունյանը նաեւ ռուսական ասացվածք հիշեց, թե ուզում ես համ ձուկ ուտել, համ կույս մնալ։

Իսկ երբ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական վերջին պատգամավորը՝ Գուրգեն Արսենյանը, բոլոր ԲՀԿ-ականները լքեցին դահլիճը։

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե մասնակցելու են քվեարկությանը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ