ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 1, 2012 13:11 - չքննարկված

Սլովակիայի ամենախոշոր տեղեկատվական կազմակերպությունը Ա. Գրիգորյանի ասածի իսկությունը պարզելու համար դիմել էր Գլխավոր Դատախազություն Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից  հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի մամլո ասուլիսը` նվիրված Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում /նստավայրը Մոսկվա/ Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ հարուցած քրեական գործին,  հրապարակվել է սլովակիայի ամենակենտրոնական օրաթերթերում /«SME», «Pravda», և այլն/: Ինչպես հայտնել ենք, պարոն Գրիգորյանը Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհուց բացի քրեական գործ էր հարուցել Յոզեֆ Միգաշի դեմ, որի շուրջ սեպտեմբերի վերջին տրվել էր մամլո ասուլիս: Սլովակիայի ամենախոշոր տեղեկատվական կազմակերպությունը /«SITA»/ պարոն Ա. Գրիգորյանի ասածի իսկությունը պարզելու համար դիմել էր Գլխավոր Դատախազություն, Մոսկվա` Սլովակիայի դեսպանատուն, Սլովակիայի ԱԳ նախարարություն և Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահությանը: Ստորև ներկայացնում ենք թերթերում տպագրված «SITA»-ի հաղորդագրության թարգմանությունը կրճատումներով: Բրատիսլավա, սեպտեմբերի 25 (SITA) Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են դատախազությանը` Ռուսաստանի Դաշնությունում, Հայասատանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան, Սլովակիայի պառլամենտի նախկին խոսնակ Յոզեֆ Միգաշի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ: Այդպիսի քայլի համար պատճառ հանդիսացավ ադրբեջանական ԶԼՄ-ներին ուղարկված դեսպանատան հայտարարությունը, որում ասված էր, որ Սլովակիայում չկա օրենք, որը քրեական պատասխանատվություն կսահմաներ հայերի ցեղասպանությունը մերժելու համար: «ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Օլեգ Եսայանի հետ 2012թ. մայիսի 3-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում Մոսկվայում Սլովակիայի դեսպան պրն. Յոզեֆ Միգաշը հաստատեց այդ տեղեկատվությունը»,-Սլովակիայի գլխավոր դատախազությանն ուղղված հայտարարության մեջ մեջբերում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Դր. Աշոտ Գրիգորյանը: Դր. Գրիգորյանը կարծում է, որ Քրեական օրենսգրքի 424ա պարագրաֆի համաձայն՝ Սլովակիայում հայերի ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի է: Այս տեսակետը հաստատում է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը (Štefan Harabín), ով, ինչպես պնդում են հայկական և ռուսական ԶԼՄ-ները (թերթ „Комерсантъ“ – խմբ., ИА Регнум), դեռ նախորդ տարի հայտարարել էր այդ մասին: Դեսպանատունն այս տեղեկատվությունը հերքել է: «2012թ հուլիսի 18-ին քրեական գործ հարուցելու դիմումը փոխանցվել է Բրատիսլավայի տարածքային դատախազությանը»,-հայտնել է Գլխավոր դատախազության մամլո քարտուղար տկն. Վլադիմիրա Հեդրովան: Մոսկվայում Սլովակիայի դեսպանատունը Դր. Գրիգորյանի ձեռնարկած գործողությունները մեկնաբանել հրաժարվեց: «Դեսպանատունն իր հայտարարություններում ելնում է պետական մարմինների պաշտոնական դիրքորոշումից, ինչն էլ տեղի է ունեցել այս դեպքում»,- հայտնում է Ռուսաստանում դեսպանատան աշխատակից պրն. Մարտին Կաչոն, որի գործունեության ոլորտ մտնում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Այս երկրների հարաբերությունների վրա իր կնիքն է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկար տարիների կոնֆլիկտը»,- եզրափակեց նա: Այս վեճը սկիզբ է առնում նախորդ տարվա նոյեմբերից, երբ հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին հայտարարություն այն մասին, որ Սլովակիայում գործում է հայերի ցեղասպանության մերժման համար քրեական պտասխանատվություն սահմանող օրենք: Ընդ որում հայերը հղում էին կատարում Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությանը, ով ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հաստատել էր այդպիսի իրավական նորմի առկայությունը Սլովակական օրենքներում: Այս հրապարակումներին ի պատասխան՝ Ադրբեջանում հրապարակվել էր ՌԴ-ում Սլովակիայի դեսպանության հերքումը, որում մերժվում էր այդպիսի օրենքի առկայությունը: Հարաբինը հիմնավորում է պնդումն այն մասին, որ հայերի ցեղասպանության մերժումը ենթակա է քրեական պատասխանատվության: «Մեզ մոտ գործում է Քրեական օրենսգիրք, հրապարակված պաշտոնական տեղեկագրում (Zbierka zákonov), թարգմանված անգլերեն լեզվով, և այդ Քրեական օրենսգրքում առկա է 424ա պարագրաֆ, որտեղ սահմանվում է, որ քրեորեն պատժելի են համարվում հրեաների ոչնչացման (և կամ «հոլոքոստի») մերժման, կատարվածի արժեզրկման, և կամ անարգանքի արտահայտման դեպքերը: Քրեորեն պատժելի են համարվում նաև ցեղասպանության մերժումը, կատարվածի արժեզրկումը, անարգանքի արտահայտումը, և այդ թվում հատկապես հայերի ցեղասպանության հարցը»,- SITA գործակալությանը հայտնեց Հարաբինը: Այնուհետև հայտնեց նաև, որ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավորները 2004թ ընդունել են որոշում, որով հաստատել են 1915թ հայերի ցեղասպանությունը: «Քանի որ 2004թ մենք ընդունել ենք որոշում, հաջորդ քայլն է եղել օրենքում նախատեսել քրեական պատասխանատվություն: Որոշմամբ մենք ընդամենը հաստատել ենք այն փաստը, որ հայերի ցեղասպանություն տեղի է ունեցել», – հավելեց Հարաբինը: Հարաբինի խոսքերով խնդիրը լուծվեց 2009թ Քրեական օրենսգրքում մտցված փոփոխությամբ. «Մենք Եվրամիության միակ երկիրն ենք, որը նախատեսել է քրեական պատասխանատվություն նաև հայերի ցեղասպանության համար»,- ասաց Հարաբինը և ավելացրեց, որ այլ դեպքում լինելով Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ՝ ինքն իրեն թույլ չէր տա հայտնել այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին: SITA հեռագրական գործակալության հարցին Սլովակիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բորիս Գանդելը հայտնեց, որ Քրեական օրենսգրքի դրույթների` կատարման ենթակա մեկնաբանությունը դատարանի իրավասության տակ է գտնվում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ