Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, September 30, 2012 15:06 - 3 քննարկում

Ավետիքյանը ձախողեց իր առաջին իսկ քննությունը

Դարբին Սեդրակ

Երեկ մամուլում հանդիպեցի մի ուշագրավ նյութի, երբ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը դրական կարծիք էր հայտնում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հասցեին. «Վարդան Օսկանյանը 10 տարի եղել է ՀՀ արտգործնախարար և անբասիր աշխատանք է կատարել: Նրան ուղղված մեղադրանքը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման հարցում, բազմաթիվ հարցականներ է առաջացնում: Վարդան Օսկանյանի աշխատած տարիներին չեմ լսել որևէ բամբասանք նրա վարքի մասին: Ամենահամեստ պաշտոնատար անձն էր, առանց թիկնապահների էր շրջում, գնում էր ամեն տեղ»:
Եթե ոչ որպես կուսակցապետ, ապա որպես թերթի գլխավոր խմբագիր՝ հազիվ թե պարոն Ավետիքյանը չիմանար, որ Օսկանյանի պաշտոնավարման տարիներին նրա որդին ԱԳՆ-ի՝ հյուրերին սպասարկող մեքենան վերցրել էր ու Երևանի փողոցներում խրախճանք կազմակերպել, ինչի արդյունքում վթարի ենթարկվել ու պետական մեքենան ջարդուփշուր արել: Իսկ Մարտի 1-ին՝ Օսկանյանի տխրահռչակ դերակատարությունը քննարկվում է մինչ օրս:
Բայց ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ, և պարոն Ավետիքյանն ավելի առաջ գնաց ու հայտարարեց. «Օսկանյանի գործից հաշվեհարդարի հոտ է գալիս:
Բայց Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը, երբ ամիսներ առաջ իր հիմնադիր համագուրմարն էր անում, լրագրողների՝ կուսակցության անելիքների մասին հարցից կուսակցապետը կտրուկ անցում կատարեց ու հայտնեց, որ նախագահի իր նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Թե հունիս ամսին, ինչո՞ւ պիտի նման հարց առաջանար նոր հիմնադրվող կուսակցության պարագայում, դժվար չէ ենթադրել՝ Ավետիքյանին պետք էր ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ իրենց կուսկցությունը հիմնադրվում է գործող նախագահի կամքով, իսկ իրենք էլ ջանք ու եռանդ չեն խնայի՝ վարձահատույց լինելու եկող տարվա նախագահական ընտրություներում Սերժ Սարգսյանին պաշտպանելու հարցում: Պատահական չէ, որ ընդամենը օրեր առաջ Ավետիաքյանն իր «զորքով» հանդիպում ունեցավ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ կուսակցությունը ուղնուծուծով իշխանության պրոյեկտն է: Եվ ահա ընդամենը մի քանի օր չանցած Ավետիքյանը հայտարարում է, որ Օսկանյանի գործից պատվերի հոտ է գալիս: Իսկ ո՞վ է այդ պատվերն իջեցրել իրավապահ մարմիններին: Մեր երկրի իրողություններն իմանալով, նման աղմկահարույց հարցում առանց ՀՀ նախագահի գիտության գործն այսպիսի ընթացք չեր ստանա: Ավետիքյանի կերպարին ծանոթ յուրաքանչյուրը կնկատի, որ այստեղ անհասկանալի բան կա՝ չէ որ նա իր առաքելությունն է համարում ինչ ասվի Բաղրամյան 26-ում, նա իր համաձայնությունը հայտնի նախագահի բոլոր ձեռնարկումներին: Եվ միայն մի դեպքում կարող էր Ավետիքյանը դեմ գնալ նախագահի դիրքորշմանը, եթե ավելի հզոր տերեր են կանգնած այս գործում Օսկանյանի թիկունքում, որոնք նաև Ավետիքյանի տերերն են: Պատահական չէ, որ երեկվա ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե ով է իրեն նախընտրելի թեկնածուն, Ավետիքյանը չտվեց Սերժ Սարգսյանի անունը: Ուրեմն այս տարվա հունիսին Սերժ Սարգսյանն իր նախընտրելի թեկնածուն էր, իսկ այսօր ինքը չգիտի, թե ում կսատարեն: Պարզապես իր այս ասուլիսը պետք է տարածվեր աշխարհով մեկ ու դրսի տերերին պետք չէր զայրացնել՝ այդ հարցազրույցում որոշակիացնելով, որ Սերժ Սարգսյանին են սատարում:
Գործին քիչ թե շատ տեղյակ մարդիկ լավ հիշում են, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին վերջերս հայտարարեց, որ իր խորհրդականները հաջողությամբ քարոզարշավ են կազմակերպել Հայաստանում: Հարց է ծագում. ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի համար մեր երկրում քարոզչություն տարվի: Բայց դե մենք բավական ազդեցիկ համայնք ունենք ԱՄՆ-ում, ուստի այստեղ դրական ֆոն ստեղծելու հաջորդ քայլը լինելու է նա, որ կապվեն իրենց ամերիկյան բարեկամներին ու ընկերներին՝ հորորելու իրենց ձայնը տալ Ռոմնիին: Թե որքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ այդ մասին ԱՄՆ-ի պես հզոր երկրի նախագահի թեկնածուն է բարձրաձայնում, կնշանակի կան բաներ, որ մեզ՝ սովորական մահկանացուներիս, այնքան էլ հասկանալի չէ: Իսկ թե ինչու են մորմոն Ռոմնիին Հայաստանում պրոպագանդում, և էլ ում փողերով դա մեր երկրում կիրականացվեր, եթե ոչ մորման Հանթսմանի, ու նրա հովանավորյալ Վարդան Օսկանյանի, դժվար չի ենթադրել:
Հետաքրքիրն այն է, որ մեր իշխանությունները, տևական ներկուսակցական պայքարից հետո, ռամկավարների երկու կուսակցությունների միավորման անվան տակ մեկ կուսակցություն ստեղծեցին ու նրա ատենապետ կարգեցին իրենց դրածոյին, որ առաջիկա ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանի, բայց մոռացան, որ Ավետիքյանը դրսում էլ տերեր ունի, և նրանք էլ կուսակցապետին իրենց դրածոն են համարում, ու միանգամայն այլ պատվեր իջեցնում, որը կարող է տրամագծորեն հակասել մեր իշխանությունների շահերին: Այսինքն Ավետիքյանն իր առաջին իսկ քննությունը ձախողեց, ու հավանաբար իշխանությունների համար լավ է, որ դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններից բավական առաջ:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/110080312480903


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarapah
Sep 30, 2012 15:18