Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 27, 2012 16:17 - 2 քննարկում

ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ ԿԱՄ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱճԱՆՈՒԹՅՈՒՆ…

Լուր է տարածվել, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Նյու Ջերսիում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որտեղ Միացյալ Նահանգների Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կպարգևատրի Ռիչարդ Հովհաննիսյանին՝ Վահան Քարդաշյան հեղինակավոր մրցանակով, բարձրագույնս գնահատելով նրա կողմից կատարված հայագիտական դասախոսություններն ու հրապարակումները: Եթե ոչ բոլորին, ապա մեծամասնությանն է ծանոթ Ռիչարդ Հովհաննիսյան անունը, որը ըստ տարածված տեղեկությունների, օր ու գիշեր պարզապես ջանք չի խնայել, որպեսզի կարողանա ըստ արտաքին պատվերների՝ խեղաթյուրել ու մռայլել Հայ ազգի հազարամյակների պատմությունն ու ծագումնաբանությունը, հայ ազգի Հայկական լեռնաշխարհում բնիկներ լինելու փաստերը…

Իսկ մենք ընկած դրսում թշնամի ենք փնտրում, որպեսզի հալածենք, այնինչ նա ազգի չակերտավոր հերոսներից է և մի շարք այլ հակահայ հերոսներ այս երևույթին պարգևատրում են ու նրա պատվին բանկետ են կազմակերպում: Դե հիմա հասկացեք վերջապես, թե խոզի գլուխը որտեղ է թաղված ու որտեղից է ֆինանսավորվում այդ հակահայկական գիտական քարոզարշավը: Ես անձամբ, տեղյակ լինելով նրա ու նրա նման շատ շատերի կեղծարարական և հակահայ գործունեությունից, որոնց մասին բազմիցս ընթերցել եմ համացանցում տեղադրված տեղեկություններից, ոչ թե նրան կպարգևատրեի, այլ հակառակը, հայ ազգի անունից պատիվ կպահանջեյի նման գարշելի գործունեություն ծավալելու համար և կարգելեի այսուհետև զբաղվել որևէ հայագիտական թեմաներով: Դրանց նմանների երեսին մասսայական կերպով թքել է պետք և նվաստացնել, այլ ոչ թե խրախուսել հետագա խարդախ գործունեության համար, նրանք արժանի են պատիժ կրելու ազգային դավաճանության մասին հոդվածով, որը ի միջայլոց ամենաարդար որակավորումն է նման տզրուկների ու անգրագետների համար:

Ի՞նչ է, այդ հայ դատի հանձնախումբը տեղյակ չէ՞, թե ինչով է զբաղված Ռիչարդ Հովհաննիսյանը կամ մնացյալ տականքների խումբը, թե ինչ միտումներով են խեղաթյուրվում բոլոր փաստերը հայ ազգի պատմության վերաբերյալ, դա ես բացառում եմ: Անգամ դպրոցական երեխան կասի, որ նրանք իրար հետ համաձայնեցված են գործում, որ հայ դատի մատն էլ է խառը այդ կեղտոտ գործերին, ինչը և հստակ երևում է նրանց կազմակերպած բանկետից: Նման դեպքում սրանց բոլորին էլ պետք է համարել ապազգային խմբեր և վերջ դնել սրանց գործունեությանը: Սա պետք է անի ամբողջ հայ ազգը, թե չէ կառավարությունն ու վարչակազմը մինչև կոկորդները կեղտի մեջ են թաղված, նրանք էլ են հայ ազգի ու հայրենիքի հանդեպ հանցագործություն կատարում, իրականացնելով ազգասպանություն՝ սկզբում հոգեբանական ու հետագայում ֆիզիկական ոլորտներում:
Երևի թե մի գիտակցական հզոր պայթյուն կամ պոռթկում է հարկավոր իրականացնել մեր ազգի ներսում, որպեսզի ի վերջո քնից արթնանան ու միավորվեն ազգային գաղափարախոսության շուրջը, որը իրոք կմիավորի գերակշռող մեծամասնությանը ու արդեն վերջակետ կդրվի այս դարավոր փորձություններին: Հարկավոր է նոր՝ Խոյի դարաշրջանի հետ մեկտեղ Ազգային Միասնական Զարթոնք կազմակերպել, ինչը մեզ կտանի դեպի այդքան սպասված Անկախությանն ու Հայկական Հզոր Պետութան ձևավորմանը:
Հայկական անուն կամ ազգանունները չեն, որոնք արտահայտում են հայի ինքնությունը կամ գենը, այլ ազգանվեր գործերը, նրա լեզուն, այբուբենը, պատմությունն ու մշակույթը, թե չէ այսօր հայերեն խոսող ու հայկական անուն կրողներ շատ կան, որոնք քաղցկեղի բջիջների պես մխրճվել են ազգի մարմնի մեջ ու փորձում են ըստ հատուկ պատվերի՝ կործանել այդ մարմինը: Այս բջիջներին հարկավոր է շտապ վնասազերծել և մեկուսացնել, միայն դրանից հետո մենք բոլորս կունենանք ԱՐԴԱՐ ՈՒ ԱՌՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ:

http://www.armenianweekly.com/2012/09/26/hovannisian-to-receive-vahan-cardashian-award-at-anca-eastern-region-banquet/

Tigran



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

smerch
Sep 29, 2012 8:46