Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, September 23, 2012 12:18 - 6 քննարկում

Պորտաբույծների այդ համակարգը բացարձակ կապ չունի և չի էլ կարող ունենալ այնպիսի վեհ գաղափարների հետ, ինչպիսիք են Ազգը, Հայրենիքն ու Պետությունը:

Ինչպես պետական ու ազգային շահերի գերակայություն, այնպես էլ՝ համազգային բարեկեցություն երբևէ չի հետապնդել Հայաստանյայց եկեղեցին, և այսօրվա՝ թող որ մինչև ուղնուծուծն անբարոյականացած կղերապետերի մեղքը չէ, որ թողած երկրի դարդն ու ցավը, եկեղեցական հաստատությունը մտածում է միայն իր բարեկեցության մասին: Հայաստանյայց եկեղեցու սկզբու՛նքն է սա, և ավելին պահանջել նրանից՝ պարզապես ժամանակի անօգուտ վատնում կլինի: Երջանիկ բացառությունները պայմանավորված են եղել ոչ թե մեր եկեղեցով, այլ նրա առանձին, հատուկենտ գործիչների զարմանալի ազգասիրությամբ:
Այսօր մեր պետական այրերն են, որ «բարեկրոնություն» ու «ջերմեռանդություն» են խաղում, առանց գիտակցելու, թե պարզապես զզվելի է ու արհամարհանքի արժանի՝ պետական շենքը ներսից կրծող բազմաթիվ արատների դեմ պայքարը թողած, սիլի-բիլի անել նյութապաշտական ճահճում խոզի պես թավալվող եպիսկոպոսապետերի հետ: Այո՛, լուծել է պետք տարրական, մարդկային կյանքի ու կենցաղի հետ անհամատեղելի խնդիրներ, այ այդ ժամանակ՝ լավագույն տուրքը կմատուցվի ցեղասպանության զոհերի հիշատակին: Միայն այն ժամանակ հայը կհարգի իր նախագահին, երբ տեսնի, որ դժվարություններն ընդհանուր են, ծանր պայմանները՝ բոլորի՛ համար, օրենքը՝ բոլորի, պատիժը՝ նույնպես:
Իսկ եկեղեցին… բոլոր դարերում էլ նրան հատուկ է եղել անսահման լկտիությունն ու ամեն գնով հարստանալու ձգտումը՝ թեկուզ հազարավոր զոհերի, անտուն-չքավորների բանակի ավելացման հաշվին: Այդպես է նաև այսօր, ու այդպես կլինի հետագա բոլոր դարերում, եթե չկարողանանք հասկանալ, որ պորտաբույծների այդ համակարգը բացարձակ կապ չունի և չի էլ կարող ունենալ այնպիսի վեհ գաղափարների հետ, ինչպիսիք են Ազգը, Հայրենիքն ու Պետությունը: Խլել է պետք սրանց ձեռք բերած բոլոր կալվածքներն ու հարստությունը, թողնել միայն այն, ինչ բավական է՝ օրն ի բուն Բարձրյալի հետ ոգեղեն կապով սնվող հոգևորականի համար: Քշել է պետք սրանց այն հեռավոր, իրենց իսկ կողմից անտերության մատնված կիսավեր վանքերը, որտեղից միայն՝ ճիշտ կենցաղավարության դեպքում, իրենց ձայնը կարող են լսելի դարձնել Արարչին:
Թե չէ, Էջմիածնից մինչև Երևան, այն էլ՝ այսօրվա բարեպաշտ մեր «արքայիկների» օրոք, մեծ կարողություններ պետք չեն՝ գրոհներ կազմակերպելու և նորանոր, գմբեթածածկ առևտրի կետեր բացելու համար:
G.Hovhannisyan



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Sep 23, 2012 21:06