ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, September 21, 2012 0:29 - չքննարկված
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ 21 ՏԱՐԵԿԱՆ… + Intelligence President.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ 21 ՏԱՐԵԿԱՆ
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Անկախություն, որը սերունդներ էին երազել, ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: 21 տարի առաջ, 1991 թվականին անկախությունը թեև տրվեց մեզ որոշ իմաստով հանգամանքների բերումով, սակայն հենց առաջին օրվանից հարկ եղավ արյունով պաշտպանել այդ անկախությունն ու արդեն անկախ հռչակված ու միջազգայնորեն ճանաչված երկրի սահմանները:
Շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին անկախության տոնի առթիվ: Շնորհավորում ենք նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ երկրի անկախության քսանմեկ տարիների գրեթե կեսը` տասը տարի, հենց նա է եղել մեր անկախ երկրի ղեկավարը: Հենց այդ տասը տարիների, և Ռոբերտ Քոչարյանի հսկայական բարեփոխիչ դերի մասին էին մեր պատրաստած` մեկ տարվա վաղեմություն ունեցող, այսինքն անկախության 20 ամյա հոբելյանի առիթով ստեղծված նյութերը, որոնք այսօր կրկին սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը այստեղ:
Ներկայացնում ենք նաև անկախության տարբեր հոբելյանների առիթով` Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձները, կամ ելույթները: Սակայն միայն հին նյութերով չէ, որ սահմանափակվել ենք: Ներկայացնում ենք նաև նոր ստեղծված մի տեսահոլովակ, որի կադրերի մի մասը կրկին ստացել ենք Ռոբերտ Քոչարյանի երկրպագուներից: Որոշ մասն էլ երկրորդ նախագահի գրասենյակն է տրամադրել: Մեկ անգամ էլ շնորհակալություն ենք հայտնում նրանց, և շնորհավորանքներ հայ ժողովրդին: