Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, September 16, 2012 15:10 - 1 քննարկում

Առաջիկա նախագահական ընտրություններին հրեական համայնքն իր 517 ձայնները կտրամադրի Սերժ Սարգսյանին, իսկ եզդիական համայնքի 37 հազար ձայնների ճակատագիրը առայժմ անորոշ է…

Սերժ Սարգսյանի ամանօրյա շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին
2012-09-16 11:31:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի’ Նոր տարվա կապակցությամբ:
Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաև մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգևոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են:
Թող գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:
Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն ձեզ»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vahan
Sep 18, 2012 1:01