ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 11, 2012 4:41 - 1 քննարկում
Ահա թե ինչ են գրել օտարները հայերի մասին, ինտելեկտուալ Օլիմպոսի գագաթը 3 անգամ նվաճելուց դեռ շա՜տ առաջ…
Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան: Ռոքուել Քենտ
ՕՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ – մեջբերումներ
Ջեյմս Օլդրիջ
Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա:
* * * *
Ֆրանց Վերֆել
Հայաստանը քաղաքակրթության օրրան է, Հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:
* * * *
Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ
Հայաստանը` հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը… Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:
* * * *
Իլյա Էրենբուրգ
Հայաստանն այն երկիրն է, որը վերափոխում է ցանկացած մարդու` իր հնադարյան մշակույթի նոր հոգևոր արժեքների ստեղծման համադրության մեծագույն շնորքով:
* * * *
Դեվիդ Լենգ
Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:
* * * *
Լուի Արագոն
Հայաստանի լույսը հասնում է մեզ` Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Երանության լույսը, լուսավորող մարդկանց, սարերը, պտուղները : Սա նորովի հայտնաբերված գանձ է: Դրա գույնը այնքան սքանչելի է, որ մեր Սեզամի և Մատիսի կողքին` հարյուրամյակներով պետք է առաջնահերթություն տալ Սարյանին:
* * * *
Ջորջ Բայրոն
Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է…
* * * *
Մաո Դուն
Մենք հիացած ենք Հայաստանի հնամենի մշակութային փառքով: Չինաստանում հին ձեռագրերի այսպիսի հավաքածու խիստ սահմանափակ քանակություն գոյություն ունի:
* * * *
Պաբլո Ներուդա
Իմաստասիրական և պոեզիայի սրբատաշ գքրերը շարունակում են ապրել այստեղ, ինչպես չորացված վարդերը, դեռևս լի անշոշափելի սերմով:
* * * *
Ս. Սմիրնով
Մատենադարանը` համաշխարհային մշակույթի մեծագույն տաճարներից է, որտեղ ոտք ես դնում մեծարանքով, գլուխ խոնարհելով նմանատիպ հիասքանչ մշակույթ կերտած` իմաստուն ժողովրդի տաղանդի և տոկունության առջև:
* * * *
Ու. Գլադսոն
Ծառայել Հայաստանին` նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:
1 քննարկում
С.С.