ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 10, 2012 0:40 - 4 քննարկում
Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու սենսացիոն հայտարարությունը09:
41 10/09/2012
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության մամլո քարտուղարության հաղորդագրությունը
“Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն ամիսներ առաջ դիմել էր Սլովակիայի գլխավոր դատախազություն` պարզելու Սլովակիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կողմից Սլովակիայի Քրեական Օրենսգրքի 424Ա հոդվածի, այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրենքի վերոհիշյալ պարագարաֆի խախտման շուրջ, որի դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամանակով:
Խոսքն այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության Հուշաքար-խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառման դեմ դեսպանուհու գրած արձագանքի մասին էր, “Հայերը,Միկլոշկոն և Հարաբինը” վերնագրով` հրապարակված “Տիժդեն” շաբաթաթերթի մայիսի 4-ի համարում, որտեղ դեսպանուհին կասկած էր հայտնել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ “այդ ժամանակաշրջանում առավել շատ թուրքեր են կոտորվել”: Եվ ահա դատախազության հանձնարարությամբ Սլովակիայի ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. “….դեսպանուհին այդ հարցի շուրջ (նկատի ունեն Հայոց ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն (Հայոց ցեղասպանությունը): “Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր`դեսպանուհու անձնական կարծիքը հայտնի դեպքերի, փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել” : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ, չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը:
ԵՀՄՖ-ն Սլովակիայի ՆԳ նախարարության կողմից վարած աշխատանքները համարում է բավարար և ընդունում, որ Թուրքիայի դեսպանուհու տված բացատրություններն իսկապես հաստատում են Հայոց Ցեղասպանության փաստը և սրանով նա դառնում է առաջին թուրք դեսպանն աշխարհում, որն ընդունում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի
նկատմամբ կատարված կոտորածները որպես ցեղասպանություն:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը պաշտոնական նամակ է ուղղել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի տ. Գյուլհան Ուլուտեկինին և պատճեն` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հայտնելով խորին շնորհակալություն անկեղծ խոստովանության համար, սա համարելով մեծ նվաճում հայ-թուրքական հարաբերություններում պարզություն մտցնելու կարևոր գործում: Միաժամանակ ԵՀՄՖ-ն հույս է հայտնում,որ այս առաջին ձեռքբերումը հիմք կհանդիսանա Թուրքիայի ԱԳՆ-ի համար նույն ոգով շարունակելու Հայոց Ցեղասպանության շուրջ պարզաբանումները և կարճ ժամանակում գալու ընդհանուր հայտարարի և համանման հայտարարությամբ հանդես գալու արդեն ողջ աշխարհի առջև:
Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, սա կլինի մեծ նվեր հայ և թուրք ժողովուրդների համար Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ”:
4 քննարկումներ
NAREK.FR